Տրանսֆերային պատուհանի փակումից ժամեր առաջ ՀՀ բարձրագույն խմբում առաջնությունում հանդես եկող Կապանի «Գանձասար Կապանն »ունեցավ ևս մեկ համալրում: Այս մասին հայտնում են կապանյան ակումբի մամուլի ծառայությունից: Վարձակալական հիմունքներով Սյունիքը ներկայացնող թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Վալմերսոն Գարսիա Պրայան: Հավելենք, որ ազգությամբ բրազիլացի այս ֆուտբոլիստը 22 տարեկան է և նախքան <Գանձասար-Կապան> տեղափոխվելը հանդես է եկել Բրազիլիայի Սերիա Բ-ում հանդես եկող <Լուվերդենսե> թիմում: Նշենք, որ Վալմերսոնը ունիվերսալ ֆուտբոլիստ է, հիմնականում գործում է դաշտի կենտրոնական հատվածում, սակայն կարող է գործել նաև եզրերից:
©2016 Armenian Soccer