Rate this item
(0 votes)

«Գանձասար Կապանը» ընդհատեց անհաջող հանդիպումների շարքն,իսկ «Արարատը» …

Քիչ առաջ Երևանի «Հանրապետական»  մարզադաշտում ավարտվեց ՀՀբարձրագույն խմբի  25-րդ առաջնության 7-րդ տուրի 1-ին հանդիպումը: Ստուգատեսի հետնապահ« Արարատը» Երևանում 0:2 հաշվով զիջեց մրցաշարային աղյուսակի իր մերձակա հարևան, ու  մինչ այս խաղն իր նման 4 միավոր վաստակած Կապանի «  Գանձասար –Կապանին»:ԵթեԱշոտ Բարսեղյանի սաներին վերջապես հաջողվեց ընդհատել 4 անընդմեջ պարտությունների   տխուր և անհաջողությունների շարքը ,ապաԱրկադի Անդրեասյանի ղեկավարութմաբ ելույթ ունեցող«Արարատը» Կապանի ՀՀ գործող չեմպիոն «Ալաշկերտին» 5-րդ տուրում 3:1 հաշվով հաղթելուց հետո , արդեն 2 –րդ խաղն     անընդմեջ պարտությունը կրեց:Նախորդ՝6-րդ  տուրում  էլ նրանք 0:2 հաշվով զիջել էին ՀՀ գավաթակիր «Բանանցին»:Եթե հաշվի առնենք, որ ՀՀ գավաթի խաղարկության ¼-րդեզրափակչի 1-ին խաղում էլ սեպտեմեբրի 21-ին «Արարատը 1:2 հաշվով  տանուլ էր տվել նույն «Բանանցին» ,ապա սա կլինի արդեն անկայուն խաղ ցուցադրող Անդրեասյանի սաների կրած  3-րդ անընդմեջ պարտությունն էր:
Կապանցիների կազմում գոլերը 41-րդ և 52-րդ րոպեներին հեղինակեցին Լուբամբո Մուսոնդան և Արա Խաչատրյանը(11մետրանոցի անվրեպ  իրացումով): Աշոտ Բարսեղյանի սաները վաստակած 7 միավոր մանցին 5-րդ, իսկ  իր ակտիվում   4 միավոր գրանցած «Արարատը»  շարունակում է  եզրափակում  մրցաշարային աղյուսակը:  7-րդ տուրի  մյուս երկու ՝ «Ալաշկերտ» -«Փյունիկ», «Շիրակ» –«Բանանց» հանդիպումները տեղի կունենա սեպտեմբերի 27-ին:


©2016 Armenian Soccer

back to top