Rate this item
(0 votes)

Վարդան Մինասյանը Լեհաստանի ընտրանու հետ խաղից հետո չի պատրաստվում վերադառնալ ՀՀ հավաքական

Երեկ համառորեն լուրերին էին տարածվել,  որ իբրև ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կրկին կստանձնի ընտրանու ղեկը:
Մասնվարապես նշվում էր,որ Լեհաստանի հավաքականի հետ ԱԱ-2018-ի ընտրական փուլի  հոկտեմբերի 11-ին Վարշավայում  կայանալիք հանիպումից հետո Վարդան Մինասյանը վերադառնալու է նախկին պաշտոնին: Ըստ այդ  տեղեկությունների` նա հավաքական է վերադարձնելու նաև իր բացակայության ընթացքում հավաքականից հեռացած և հեռացված ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ պաշտոնապես ՀՀ ազգային հավաքականի ղեկը Վարդան Մինասյանը ստանձնել էր 2009թ  ապրիլի 1-ին: Նրա օրոք մեր ընտրանին գրանցել է իր պատմության լավագույն արդյունքներն,  ինչպես ընտրական փուլերում (ԵԱ-2012, ԱԱ-2014), այնպես էլ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Վարդան Մինասյանի` գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու պահին մեր հավաքականը ռեկորդային` 38-րդ տեղում էր):
2013 թվականի հոկտեմբերի 21-ին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ նոր ընտրական փուլում այլևս չի գլխավորելու Հայաստանի հավաքականը: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր հոկտեմբերի 31-ին:
Սակայն  երեկ օրվա 2-րդ կեսին  հավաստի աղբյուրներից, Միասյանի ՀՀ ազգային ընտրանի վերադառնալու  լուրը հերքվեց,  քանի որ   ՀՖՖ-ի և Վարդան Մինասյանի միջև նման պայմանավորվածություն չկա: Մարզիչը չի պատրաստվում Լեհաստանի խաղից հետո ստանձնել ազգային ընտրանու մարզչի պաշտոնը:

Ի դեպ , սա առաջին դեպք  չէ, երբ  ՀՀազգային  հավաքականի երկրպագուները ցանկացել են Վարդան Մինասյանին  կրկին տեսնել ՀՀ ընտրանու  ղեկին:   Անցած շաբաթ օրն էլ Հայաստան-Ռումինիա խաղի ընթացքում,   երբ ՀՀ ընտրանին Երևանում կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց և խոշոր ՝0:5 հաշվով իր պատմոթւյան  մեջ Երևանում իր պատմոթւյան   մեջ ամենխոշոր հաշովով ու  ամենխայտառակ պարտությունը կրեց,  երկրպագուները ստադիոնում Վարդան Մինասյանի անունն էին վանկարկում ու   ՀՖՖ-ից պահանջում էին նրա վերադարձը ՀՀ հավաքական:


©2016 Armenian Soccer

back to top