Rate this item
(0 votes)

«Փյունիկը» մեծ դժվարությամբ հաղթեց «Ալաշկերտին»

Երեկ,Ավանի ֆուտբոլի ակադեմիայում նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» ստուգողական խաղ անցկացրեց ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատար Մարտունու «Ալաշկերտի» հետ ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ:Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը 2-րդ խաղակեսում հաշիվը բացել են մարտունեցիները:Աչքի է ընկել ներկայումս Ալաշկերտի կազմում հանդես եկող «Փյունիկի» նախկին խաղացող Միհրան Մանասյանը:Ապա Գագիկ Պողոսյանին հաջողվել է վերականգնել հավասարակշռությունը,իսկ փոխարինման  դուրս եկած հիմնական կազմում փորձարկվող «Փյունիկ-2»-ի խաղացող Գարիկ Կիրակոսյանի խփած գոլն էր կամային հաղթանակ է պարգեւել «Փյունիկին»:Այս խաղում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանը հնարավորություն է ունեցել փորձարկելու իրենց թիմում փորձաշրջան անցնող «Ուլիսի» դարպասապահ Մանվել Աֆրիկյանին,իսկ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն էլ փորձարկել է «Ալանիայի» մարզադպրոցի սան,20 ամյա հարձակվող Սարգիս Բալոյանին:«Ալաշկերտն» այսօր ժամը 13-ին Ձորաղբյուրի մարզաբազայում իր հերթական ստուգողական խաղում կմրցի Տիգրան Եսայանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Արարատ-2»-ի,իսկ «Փյունիկն» էլ փետրվարի 1-ին կայանալիք ընկերական խաղում ուժերը կչափի ՀՀ գործող չեմպիոն «Ուլիսի» հետ:

 

©2013 Armenian Soccer

back to top