Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 17 –րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ քիչ առաջ 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց վերջին 2 հանդիպումները վնասվածքի պատճառով բաց թողած ՀՀ ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին և 86-րդ րոպեին Զլատան Իբրահամիչովի փոխանցումով դարձավ «կարիճ» անվանումը կրող շքեղ գեղեցկությամբ , ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ խփելով իր թիմի երրորդ գոլը: Սա Անգլիայի պրիմեր լիգայի առաջնությունում ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպանի անցկացրած արդեն 8-րդ հանդիպումն էր (328րոպե), որոնց ընթացքում արդեն 2-րդ գոլն է խփել: ՄՅՈւ-ն այժմ վաստկած 33միավորվ Տոտենհեմի հետ բաժանում է 5-6-րդտեղերը:Հաջորդ ՝18-րդտուորում Մխիթարյանի թիմը 2016թ վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին իր հարկի տակ կհյուրընկալի վաստակած 18 միավորով 20թիմերի պայքարում 15-րդ տեղում ընթացող «Մեդլսբրոյին»:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ»՝ 3:1,
Գոլերը՝ Բլինդ 19՛, Իբրահիմովիչ 82՛, Մխիթարյան 86՛ - Բորինի 90՛:
©2016 Armenian Soccer