Rate this item
(0 votes)

Ժոզե Մոուրինյո.«Անխոս,սա Մխիթարյանի կարիերայի լավագույն գոլն է»

Արդեն տեղեկացրել ենք, որ Անգլիայի պրիմեր լիգայի   առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն»,  երեկ  իր հարկի տակ տպավորիչ խաղով  3։1 հաշվով պարտության մատնեց  «Սանդերլենդին», իսկ ՀՀ  ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ արտակարգ  գեղեցկության,  «կարիճ» անվանումը  կրող  ֆանտաստիկ և շքեղ  գոլի հեղինակ,  որը դեռ երկար կհիշվի երկրպագուների կողմից։
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դրավատանքի  ու հիացմուքի խոսքեր է շռայլել ՀՀ  ազգային հավաքականի ավագի հասցեին.   
-Անխոս, սա Մխիթարյանի կարիերայի լավագույն գոլն է։ Բայց ես միայն դա չէ, որ ցանկանում եմ ընդգծել․ Հենրիխը նաև հիանալի պաշտպանվում է և գոլային պահեր է ստեղծում։ Շատ ուրախ եմ, որ վնասվածքից հետո նա վերադարձել է նման մակարդակի։ Միկին տեսնում է, որ «Օլդ Թրաֆֆորդը» պաշտում է իրեն։ Նա երջանիկ է,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտրարել է  պորտուգալացի անվանի մասնագետը։


©2016 Armenian Soccer

back to top