Rate this item
(0 votes)

ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏԸ» ԳՈԼԱԶՈՒՐԿ ԽԱՂԱՑ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ «ՎԵԼԵՍԻ» ՀԵՏ

ՌԴ-ի 3-րդ խմբի առաջնության Մոսկվա գոտու մրցաշարի 4-րդ տուրում  մայիսի 3-ին Մոսկվայի հայկական  ֆուտբոլային ակումբի ՝ «Արարատի» ֆուտբոլիստներն   երեկոյան  սեփական հարկի տակ ՝ «Սպարտակովեց» մարզադաշտոմ  հյուրընկալեցին   անցյալ տարվա առաջնոթւյան փոխչեմպիոն «Վելեսին»:  
Ծավալվեց բավական  հետաքրքիր ու լարված պայքար ,որն ի վերջո ավարտվեց  գոլազուրկ ոչ-ոքիով : «Արարատն»,   որից  չհայտավորված խաղացող ասպարեզ  հանելու համար արպիլի  21-ին  6 միավոր են հանել,  4 տուրից հետո առայժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
«Արարատն» այս խաղին  խաղադաշտ էր  ելել այսպիսի մեկնարկային կազմով՝
Ռեվյակին,Վասլենկո, Հակոբով ,Ավագիմյան,Մարտինով ,Եֆիմով,Ֆոմին, Մնացականյան, Տոբոև,Ալեքսանյան,Տյուկալով:
46-րդ րոպեին Ստանիսլավ Եֆիմովին փոխարինել է Տիմոֆեյ Կոսաչևը  57-ին էլ ՝Եվգենի Տյուկալովին՝Իսմայիլ Կորգոլոևը; Հանդիպման 88-րդ րոպեին մրցավարը «Արարատի» դարպասին 11 մետրանոց է նշանակել ,  Դարպասապահ՝Սերգեյ  Ռեվյակիին հաջողվեց վարպետորեն  ետ է մղել գնդակն ու  իր  թիմին  փրկել  պարտությունից:
Ըստ մրցաշարի   խաղացանկի հաջորդ ՝5-րդ տուրում  մայիսի 12-ին կրկին  իր հարկի տակ «Արարատը»   կընդունի «Պրիալիտին»:


©2017 Armenian Soccer

back to top