Հոլանդական «Վիտես» ակումբի մարզիչ Ջոն Լամերսը բարձր է գնահատում ակումբի երիտասարդ ֆուտբոլիստ՝ ՙՄոսկվայի «Լոկոմոտիվի» մարզադպրոցի սան, Մ16,Մ17,Մ19 ևՄ21տարեկանների ՌԴ հավաքականներում հանդես եկած 21ամյա Արշակ Կորյանը: Հոլադացի մասնագետը այս տեսակետն է հայտնել ռուսասական լրատվամիջոցներին տված հարցազրույցում .
- Արշակը առաջին օրվանից մարզվել է իմ գլխավորությամբ, շատ հեռանկարային ֆուտբոլիստ է: Տակտիկական տեսանկյունից նա էկանորեն բարելավվել է, ավելի լավ է սկսել խաղալ առանց գնդակի ու պաշտպանվելիս: Ինձ դուր էր գալիս, թե ինչպես է նա վերաբերվում իր գործին, մարզումներին, խաղերին՝ լուրջ, պատասխանատվությամբ, աճելու ձգտումով: Գրեթե յուրաքանչյուր խաղում գոլ էր խփում կամ գոլային փոխանցում կատարում: Խփած 10 գոլով ու կատարած 9 փոխանցումով դարձավ մեր երիտասարդական թիմի լավագույն ռմբարկուն ու գոլային փոխանցումներ կատարողը: Ու դա չնայած նրան, որ հիմնական թիմի մարզիչը միշտ չէր բաց թողնում նրան երիտասարդականի խաղերին: Մի խոսքով, ես շատ ուրախ էի, որ նման ֆուտբոլիստ կա իմ թիմում, ով կարող է տարբեր դիրքերում խաղալ՝ թե' կիսապաշտպանությունում, թե' հարձակման եզրերում:
Ինչու՞ էր հազվադեպ հայտնվում խաղադաշտում հիմնական թիմի կազմում: Ամեն ինչ ընթանում էր ըստ նախատեսվածի, այդ փուլում նրան այդ կերպ էին վերաբերվում: Բայց առաջին թիմի կազմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ում իրավունքները, օրինակ, պատկանում են «Չելսիին», ինչպես նաև տաղանդավոր հոլանդացիներ, որոնց մարզիչները հաճախ առավելություն են տալիս: Բայց ես չեմ կասկածում. եթե Կորյանին 4-5 խաղում անընդմեջ խաղադաշտ դուրս բերեին, նա անպայման իր հնարավորությունները ցույց կտար ու կամրապնդվեր հիմնական կազմում:
Կարծում եմ՝ Արշակի ճիշտ կանի տեղափոխվի մեկ ուրիշ ակումբ: Իմ մարզչական կարիերայում նման դեպքեր եղել են, ու ոչ մեկ անգամ. երիտադարդ ֆուտբոլիստը տեղափոխվում է ուրիշ ակումբ, մշտական խաղային պրակտիկա է ստանում, ու նրա խաղը փոխվում է: Կրկնում եմ՝ Արշակը շատ տաղանդավոր է, նրան մեծ ապագա է սպասում: Նա ամեն ինչ ունի իրեն ամենաբարձր մակարդակով դրսևորելու համար:
©2017 Armenian Soccer