Rate this item
(0 votes)

ՖՈւՏԲՈԼԻ ՀՀ ՀԱՅՏՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ ԱՄՆ-ՈՒՄ ԷԼ ՄԱՐԶՉԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ Է ՀԱՍԵԼ

ՀՀ  ֆուտբոլի ճանաչված մասնագետներից մեկը՝ 67-ամյա  Սուրեն Բարսեղյանն ,ով  հաջողությամբ աշխատել է   ՀՀ ազգային հավաքականում , ինչպես նաև  ՀՀ ու Լիբանանի տարբեր ակումբներում,   վերջին տարիներին էլ  կատարում էր Երևանում գտնվող Հայկական     պետական մանկավարժական   համասարանի    «Շախմատի և սպորտի»  ամբիոնի վարիչի տեղակալի   պարտականությունը,  վերջերս     մասնավոր հրավերով մեկնել է ԱՄՆ:
Ինչպես հայտնի  դարձավ  մեզ, այնտեղ ևս փորձառու մասնագետը ձեռքերը ծալած  չի նստել , այլ  կրկին զբաղվել է   մարզչական գործունեությամբ:Կարճ ժամանակ անց նա  նորից ապացուցեց իր մարզչական բարձր կարգն, այս անգամ ԱՄՆ-ի  Ֆրեզնո քաղաքում։Նրա մարզած թիմը դարձավ ֆուտբոլի Հյուսիսային Կալիֆորնիա նահանգի չեմպիոն : Ահա թե ինչ է պատմում այդ մասին ինքը՝ հարգարժան մասնագետը՝ Սուրեն Բարսեղյանը.
«Ես ԱՄՆ- ում գտնվում եմ իմ աղջկա ընտանիքի հրավերքով։Բնական է ցանկություն ունեի աշխատելու։Իմ աշխատանքային կենսագրությունը հայտնվել էր «Odyssey»   մանկա֊պատանեական ակումբի կառավարիչի մոտ,ով ցանկություն էր հայտնել  ինձ հետ  հանդիպելու։Հանդիպումից հետո,նա հայտնեց,որ այսպիսի աշխատանքային կենսագրություն ունեցող մարզիչ իրենց ակումբը  կցանկանար ունենալ։ Առաջարկեց գլխավորել ակումբի 17 տարեկանների  հավաքականը,որը մասնակցելու էր Հյուսիսային Կալիֆորնիայի նահանգի առաջնությանը։  Իմ գլխավորած թիմը  անցկացրած 7 հանդիպումներից  6-ում  հաղթեց, 1 խաղում  պարտվեց և գրավեց առաջին տեղն ու արժանացավ  գլխավոր մրցանակին՝  պատվաբեր գավաթին>:


©2017 Armenian Soccer

back to top