Rate this item
(0 votes)

Մոսկվայի «Արարատը» համոզիչ հաղթանակ տոնեց «Պրիալիտի» նկատմամբ

Հայկական ֆուտբոլի երբեմն դրոշակակիր Երևանի «Արարատը»   ՀՀ բարձրագույն խմբի 25-րդ առաջնության ավարտին  մոտ   վերջապես վերագտավ իր խաղն   ու  սեփական հարկի տակ միևնույն 1:0 հաշվով  2 անընդմեջ  հաղթանակ  տոնեց ՝  «Փյունիկի», և   «Բանանցի»  նկատմամբ:
Երևանյան իր անվանակցի հաջողություններից  ոգևորվոված Մոսկվայի  «Արարատն»  էլ,  ջանում է ետ չմնալ: Մոսկվայի հայկական նորաստեղծ ֆուտբոլային ակումբի թիմն, որը   ընթացիկ մրցաշրջանում իր նորամուտն է նշում   ՌԴ-ի 3-րդ խմբի առաջնության Մոսկվայի գոտու մրցաշարում և գավաթի խաղարկությունում իր վերջին 2հանդիպումներում ևս 2 անընդմեջ հաղթանակներ է տոնել:
Այսպես, մայիսի 8-ին մեկնարկելով  31 թիմերի մասնակցությամբ անցկացվող 2017թ Մոսկվայի գավաթի խաղակությունում ՝    1/16-րդ   «Արարատը փուլում  2:1 հաշվով առավելության հասավ   «Երիտասարդական ֆուտբոլային դպրոցի» («ՖՇՄ»)թիմի  նկատմամբ ու մտավ 1/8-րդ փուլ,  որտեղ հունիսի 20-ին ուժերը կչափի «Ստրոգինոյի» հետ:
«Արարատը» ՌԴ-ի 3-րդ խմբի առաջնությունում էլ հաջող  էր մեկնարկել  ու 1-ին տուրում 1:0 հաշվով հաղթել էր« Զելենոգրադին» ,      2-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի  էր խաղացել  «Չերտանովոյի»   հետ ու գտնվում էր  մրցաշարի առաջատարների խմբում:   Սակայն , ինչպես հետո պարզվեց  «Արարատի»  կազմում   այդ  հանդիպումներում հանդես էր եկել   դեռ հայտավորման փաստաթղթերը չներկայացրած խաղացողի ՝թիմի ավագ , ՀՀազգային և երիտասարդական հավաքականներում հանդես եկած 26-ամյա կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանն , որի համար էլ կարգապահական կոմիտեն ապրիլի 21-ի որոշում ընդունեց «Արարատի»   վաստակած միավորից  6 միավոր հանել: Եվ այդ  պատճառով վստահ մեկնարկած   նորստեղծ թիմը հայտնվեց մրցաշարային աղյուսակի հետնամասում , ստանձնեց եզրափակողի դերում: 3-րդ տուրում մարզիչ Արկադի Իմրեկովի ղեկավարությամբ ելույթ   ունեցող «Արարատը»  0:1 հաշվով պարտվեց, իսկ 4-րդտուրում էլ գոլազաուրկ ոչ-ոքի խաղաց      այս մրցաշարի 2016թ առաջնության  փոխչեմպիոն ՝  «Վելեսի» հետ:
Երեկ՝ մայիսի 12-ին  5-րդ տուրում «Արարատը»սեփական հարկի տակ՝     «Սպարտակովեց»  մարզադաշտում հյուրընկալեց «Պրիալիտին» ու պարտության մատնեց 3:1 հաշվով:
«Արարատն» այս հանդիպումը սկսեց այսպիսի մեկնարկային կազմով՝
Ռեվյակին, Ավագիմյան, Հակոբով ,Վիննիչենկո,  Վասիլենկո, Եֆիմով , Մնացականյան, Պոպով ,Կորգոլոև,Ալեքսանյան, Տյուկանով:
Այս խաղում արարատցիները բացահայտ առաավելության ունեին  մրցակցի նկատմամբ  և հենց խաղասկզբից տիրել էին նախաձեռությանը: Արդեն 7-րդ րոպեին Ալբերտ  Մնացականյանը  բացեց խաղի հաշիվը: 9-րդ անց Եվգենի Տյուկալովը  հաշիվը կրկնապատկեց ,իսկ 48-րդ րոպեին նույն Տյուկալովը  խփեց այս խաղում իր 2-րդ գոլ, դարձավ դուբլի հեղինակ ու  հաշիվը դարձրեց՝  3:0:  Ստացած խաղային զգալի  առավելությունը «Արարատի» մարզչին թույլ  տվեց կատարել   այս  մրցաշարում  թուլատրվող բոլոր 6 փոխարինումներն և  հնարավորություն ընձեռնեց  իրենց ուժերը փորձարկելու  ավելի շատ խաղացողների: 2-րդ խաղակեսում «Արարատի»  կազմում կատարվեցին հետևյալ փոփոխարինումները՝  
46-րդ րոպեին՝ Ստանիսլավ Եֆիմովին փոխարինեց  Թեյմուրազ  Տոբոևը:
55-րդ րոպեին  Իսմայիլ Կորգոլոևին՝   Դմիտրի Ռիժկովը:
63-րդրոպեին ՝ Ալբերտ Մնացականյանին ՝  Դանիլ Մարտինովը:
72-րդրոպեին Անտոն  Պոպովին փոխարինեց ԴամիրՍադիկովը:
78-րդրոպեին Եվգենի Տյուկալովին փոխարինեց  Ռուֆատ Հասանովը:
82-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանին  փոխարինեց Ալեքսանդր Քերոբյանը:
24-րդ և 89-րդ րոպեներին   «Արարատի»   պաշտպան Արսեն Հակոբովը ու Դմիտրի Ռիժկովը դեղին քարտի էին արժանացել ,իսկ 87-րդ րոպեին  «Արարատը» մնաց 10 խաղացողով ,քանի որ կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից հեռացվեց 2-րդ խաղակեսի սկզբում ասպարեզ մտած Թեյմուրազ Տոբոևը:
Խաղի ավատին մոտ՝ 90+2-րդ րոպեին «Պրիալիտի»  ֆուտբոլիստներին այնուամենայնիվ   հաջողվեց  «թրջել» խաղի հաշիվը ու խփել հեղինակության գոլն ու խուսափել խոշոր հաշվով պարտությունից:Հետաքրքիր, դիտարժան ու լարված պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով:   
Չնայած  համոզիչ առավելությամբ տոնած հաղթանակին  «Արարատը» 5տուրից հետո դեռ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակն ու զբաղեցնում է վերջին՝20-րդ  հորիզոնականը:
Հաջորդ՝ 6-րդ տուրում Արկադի Իմրեկովը սաները մայիսի 17-ին ժամը 19-ին իրենց հարկի տակ կմրցեն  «Մետալուրգի»  հետ:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:


©2017 Armenian Soccer

back to top