Rate this item
(0 votes)

Դավիթ Յուրչենկոն և Արմեն Համբարձումյանը 1-ին անգամ ՀՀ ազգային հավաքական են հրավիրվել


Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա 2018 թ. աշխարհի. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:  Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, ՀՀ  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է ՀՀ  ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր՝  
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս),
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (,Մակեդոնիա),
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան),
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան),                      
Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան),
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա),   
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա),      
Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան),                      
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա),     
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) ,    
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան),     
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա),     
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս),   
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան),   
Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան),
Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան) :
Նկատենք, որ առաջին  անգամ ՀՀ ազգային հավաքական են հրավիրվել   հայկական արմատներ ունեցող ՌԴ-ի պրեմիեր լիգայի առաջնության մասնակից Մախաչկալայի«Անժի»  31-ամյա  դարպասապահ Դավիթ  Յուրչենկոն, ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզադրոցի  սան, ՌԴ-ի 1-ին խմբի ՝ ՖԱԼ-ի առաջնոթւյան մասնկից ՍԱրանսկաի «Մորդովիայի» 23-ամյա  կիսապաշտպան, Արմեն Համբարձումյանն, ով  ՌԴ-ի պատանեկան ու երիտասարդական հավաքականների կազմերում ելույթ ունենալու  փորձ ունի:
ՀՀ  առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:


©2017 Armenian Soccer

back to top