Rate this item
(0 votes)

Արամ Ոսկանյան. «Վերջին խաղերում ընդհանուր թիմային պաշտպանությունից գոհ ենք»

Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի Գյումրիում կայացած «Շիրակի» het  խաղից հետո հետխաղային ասուլիսում այսպեսգնահատեց իրսաների ելույթը՝
- Շնորհավորում եմ «Շիրակին»: Շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց: Գիտակցում էինք, որ բարդ մրցակցի դեմ ենք խաղալու՝ հատկապես Գյումրիում: Մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն ենք անցկացնում այստեղ և գիտեինք, որ դժվար է լինելու: Առաջին կեսում մրցակցի կողմից ճնշումը մեծ էր և նրանք ունեին գոլային պահեր: Մենք էլ եթե գրոհներին ճիշտ ուղղություն տայինք, հնարավորություններ կունենայինք: Հովհաննես Իլանգյոզյանը լավ պահ ուներ և եթե ճիշտ կասեցներ գնդակը, կարող էր մեն-մենակ հայտնվել դարպասապահի դեմ: Երկրորդ կեսը նույնպես «Շիրակը» շատ ակտիվ սկսեց: Դա սպասելի էր, քանի որ թելադրում էր հաշիվը: Մենք երկու լավ պահ ունեցանք: Եթե Վահագն Այվազյանը կամ Նորայր Գյոզալյանն իրացնեին իրենց պահերը, խաղն այլ ընթացք կունենար: Բաց թողած գոլի դրվագում դարպասապահը գերազանց հանդես եկավ, բայց չկարողացանք կանխել գրոհի շարունակությունը: Տղաներն ամեն ինչ արեցին մեծ նվիրումով և մինչև վերջ հաղթելու ցանկությունը առկա էր:
- «Արարատի» դեմ նախորդ խաղի համեմատությամբ մեկնարկային կազմում վեց փոփոխություն էիք կատարել: Դա նախորդ խաղի արդյունքո՞վ էր պայմանավորված:
- Ոչ, լավ կյանքից չէ: Ունենք բազմաթիվ վնասվածքներ: Կան փոքր վնասվածքներ՝ այսինք կան ֆուտբոլիստներ, որոնք արդեն պետք է ապաքինվեն, բայց ռիսկի չդիմեցինք: Շատ ծանր իրավիճակում ենք հայտնվել: Ունենք 9 վնասվածք, որոնցից 4-5-ը փորձառու ֆուտբոլիստներ էին, որոնք շատ մեծ օգուտ կտային: Բայց չենք ընկճվում: Մեկնարկային կազմում այսօր կային չորս-հինգ 19-20 տարեկան ֆուտբոլիստներ: Հաշվի առնելով իրենց խաղային փորձը, բավական լավ հանդես եկան:
- Վնասվածք ունեցողները շու՞տ կվերադառնան խաղադաշտ, թե՞ այս մրցաշրջանում այլևս չեն խաղա:
- Տարբեր իրավիճակներ են: Կան ֆուտբոլիստներ, ովքեր դժվար թե վերադառնան այս մրցաշրջանում, կան ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան օգնել վերջին խաղերում: Նենադ Ինյացը փոքր վնասվածք ուներ և որոշեցինք ռիսկի չդիմել, որ ավելի չխորանա վնասվածքը:
- Այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ «Շիրակի» հետ խաղացիք և նույն սցենարով ընթացավ խաղը: «Շիրակը» գոլ խփեց խաղավերջում և հաղթեց նվազագույն հաշվով: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:
- Եթե նայենք այս տարվա ընթացքում «Շիրակի» ելույթներին, կտեսնենք, որ շատ թիմերի է 1:0 հաշվով հաղթել: Մեզ մոտ նոր թիմ է և ամեն ինչ պետք է կարողանանք կառուցել պաշտպանությունից: Վերջին խաղերում ընդհանուր թիմային պաշտպանությունից գոհ ենք, քանի որ քիչ թվով գոլեր ենք բաց թողնում: Չորս խաղում երկու անգամ անառիկ ենք պահել դարպասը, իսկ ևս երկու խաղում մեկական գոլ ենք բաց թողել: Այդ առումով առաջընթաց կա, սակայն միայն պաշտպանությունով շատ բարդ է: Առավել ևս, որ անընդհատ ստիպված ռոտացիաների ենք դիմում և փոփոխություններ ենք կատարում պաշտպանությունում:


©2017 Armenian Soccer

back to top