Rate this item
(0 votes)

ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏԸ» 2-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Մայիսի   17-ին  սեփական հարկի տակ՝ Մոսկվայի «Սպարտակվեց» մարզադաշտում ՌԴ-ի 3-րդ խմբի առաջնության  Մոսկվայի գոտու մրցաշարի 6-րդ տուրի շրջանակում  ստուգատեսի հետնապահ Մոսկվայի «Արարատը» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող  «Մետալուգին» ու առավելության հասավ 3:1 հաշվով :Սա հայկական  թիմի ընթացիկ մրցաշարում տոնած արդեն   2-րդ անընդմեջ հաղթանակն էր, ընդ որում երկուսն էլ միևնույն  ՝3:1 հաշվով: Հիշեցնեք, որ  մայիսի 12-ին էլ  5-րդ տուրում էլ Մոսկվայի  հայկական թիմը նման հաշվով պարտության   էր մատնել նաև  «Պրիալիտ Ռեուտովին»:
Եթե  հաշվի առնենք    մայիսի 8-ին Մոսկվայի գավաթի խաղարկության  1/16-րդ փուլում արարատցիների    «Երիտասարդական ֆուտբոլային դպրոցի» («ՖՇՄ»)թիմի  նկատմամբ  2:1 հաշվով տարած հաղթանակը ևս, ապա սա Արկադի Իմրեկովի  սաների վերջին 10 օրվա ընթացքում    տոնած  արդեն թվով 3-րդ անընդմեջ հաղթանակն էր:
«Մետալուգի»  հետ խաղում  «Արարատն» ասպարեզ էր ելել հետևյալ մեկնարկային կազմով ՝
Ռեվյակին, Ավագիմյան, Հակոբով ,Վիննիչենկո,  Վասիլենկո, Եֆիմով , Մնացականյան, Պոպով ,Կորգոլոև,Ալեքսանյան, Տյուկանով:
Ի դեպ,  այս  կազմով էր «Արարատը»  սկսել նաև նախորդ՝5-րդ  տուրի հանդիպումն ,ու Իմրեկովը որոշել էր այս  անգամ  չփոխել  հաղթանակած թիմի մեկնարկային  կազմը:
«Արարատը»    խաղի   հենց սկզբից նետվեց գրոհի, ու  արդեն 19-րդ րոպեին  Ստանիսլավ Եֆրեմովը բացեց հանդիպման հաշիվը՝1:0:Սակայն 1-ին խաղակեսի ավարտին մոտ ՝43-րդ րոպեին  հոյւրերեից Ռուսլան Պուկովը վերականգնեց հաշվի հավասարությունը:  Թիմերը ընդմիջման գնացին ՝1:1 հաշվի ժամանակ: 2-րդ կեսում   առավել ակտիվ էին  
Իմրեկովի սաներն  ու դա  տվեց իր արդյունքը:
79-րդ րոպեին 11 մետրանոցի  հստակ իրացումով «Արարատին»   հաշվի մեջ առաջ  մղեց թիմի ավագ՝ Արտակ Ալեքսանյանը ՝2:1:Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում՝ 90+1-րդրոպեին  «Արարատի»  հաղթանակը ամրապնդեց Դամիր Սադիկովի խփած գոլը ,որը հայկական թիմին 3:1 հաշվով հաղթանակ պարգևեց:
2-րդ խաղակեսում «Արարատի»  կազմում եղան հետևյալ փոխարինումները՝
58-րդ րոպեին ՝ Ալբերտ Մնացականյանին փոխարինեց ՝  Լևան Գվազավան,
67-րդ րոպեին ՝ Իսմայիլ Կորգոլոևին փոխարինեց ՝  Դամիր Սադիկովը,
67-րդ րոպեին ՝ Ստանիսլավ Եֆրեմովին  փոխարինեց ՝  Դանիլ Մարտինովը,
86-րդ րոպեին դարպասապահ Սերգեյ Ռեվյակինն արժանացավ  դեղին քարտի:
6տուրից հետո  մրցաշարային աղյուսակը  18 միավորով  գլխավորում է  «Զելենոգրադն», որին   ի դեպ արարատցիները 1-ին տուրում 1:0 հաշվով հաղթել էին ,սակայն հետո նրանց այդ  խաղում 0:3 հաշվով տեխնիկական  պարտություն գրանցվեց չհայտավորված խաղացող (Արտակ Ալեքսանյանին)  ասպարեզ  հանելու համար:  Կարգապահական կոմիտեն քննարկելով այդ հարցը  ապրիլի 21-ին   խստորեն պատժեց հայկական թիմին ու տվյալ  խախտման համար   թիմից հաշվեկշռից  6 միավոր հանեց:
2-3-րդ տեղերը 16-ական միավորով կիսում են  «Վելեսն» ու «Ռոսիչ», որոնք 5-ական հաղթանակ են տարել ու միավորի կորուստ են ունեցել միայն «Արարատի» հետ անցկացրած  խաղերում:Դրանցում երկու դեպքում էլ   գոլազուրկ ոչ-ոքիներ են արձանագրվել:
«Արարատն» անցկացրած   6 հանդիպումներում (հաշվի առած տուգանքները) 2-ական հաղթանակ է  տարել ու պարտություն կրել ,ու 2խաղում էլ ոչ –ոքի է խաղացել , և պիտի ունենար 8 միավորով ,ու այդ արդյունքով կկիսեր 7-9-րդ  տեղրեը:Սակայն քանի որ    վաստակած միավորներից 6 միավոր    հանվել  էր,ապա  իր ակտիվում ունեցած 2 միավորով Արկադի  Իմրեկովի սաներն   20թիմերի պայքարում առայժմ հանգրվանել են  17-րդ հորիզոնականում:
Հաջորդ ՝7-րդ տուրում «Արարատը »   մայիսի  24-ին  արտագնա  խաղում մրցելու է  մրցաշարային աղյուսակի իր մերձակա հարևան՝ «Կռիլյա Սովետովի» հետ, որը  վաստակած 1 միավորով  ընթանում է 18-րդ տեղում:



©2017 Armenian Soccer

back to top