«Արարատի» մամուլի ծառայությունը ակումբի կողմից հայտարարություն է տարածել ,որտեղ պարզաբանում է տրված տարբեր լրավամիջոցներում տեղ գտած այն տեղեկություններին ,որ ակումբը չվճարված պարտքեր ունի իր նախկին ֆուտբոլիստների հետ.
«Ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկություններին, թե «Արարատ» ֆուտբոլային ակումբը չվճարված պարտքեր ունի իր նախկին ֆուտբոլիստների հետ, տեղեկացնում ենք, որ այդ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Կապված Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել, նշենք, որ ֆուտբոլիստի և թիմի ղեկավարության փոխադարձ համաձայությամբ աշխատանքային պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ լուծարվել է իրավական փաստաթղթով և կողմերը միմյանց հանդեպ որևէ պարտավորվածություն չունեն, ներառյալ ֆինանսական հարցերը:
Կից ներկայացնում ենք Նորայր Գրիգորյանի և ակումբի ղեկավարության միջև պայմանագրի լուծարման համաձայնագիրը»:
©2017 Armenian Soccer