Rate this item
(0 votes)

Վրացի փորձառու կիսապաշտպանը համալրեց Մոսկվայի «Արարատի» կազմը

Վրացի կիսապաշտպան Լևան Գվազավան կարիերան կշարունակի ՌԴ-ի 3-րդ խմբի առաջնության  Մոսկվայի գոտու մրցաշարի 20 թիմերի պայքարին մասնակցող  Մոսկվայի «Արարատում»: Այս մասին իրազեկում են ակումբի մամուլի ծառայությունից:
36-ամյա ֆուտբոլիստը արդեն հասցրել է իր նորամուտը նշել նոր թիմի կազմում՝ փոխարինման մտնելով  ՌԴ-ի  3-րդ խմբի առաջնության 6-րդ տուրի  մայիսի  17-ին «Մետալուրգի» հետ խաղում,  որտեղ արարատցիները հաղթեցին 3:1 հաշվով: Խաղի 58-րդ րոպեին նա 1:1 հաշվի ժամանակ  փոխարինեց Ալբերտ Մնացականյանին:
Ի դեպ,  այսօր պարզվեց,որ  Մոսկվայի ֆեդերացիան «Մետալուրգին» «Արարատի» հետ խաղում 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել: «Արարատը» 6 տուրից հետո վաստակած 2 միավորով (թիմից հանվել է   6 միավոր)  զբաղեցնում է մրցշարային աղյուսակի 17-ր դհորիզոնականում:
Ավելացնենք, որ Գվազավան Արևմտյան Վարստանում գտնվող Հոբի քաղաքի Օլիմպիա ֆուբալային մարզադպրոցի սան է:Նա  ժամանակին հանդես է եկել մոլդովական «Զիմբրուում», ապա ելույթները  8 տարի շարունակելէ  ՌԴ-ի պրեմիեր լիգայի մի շարք թիմերում ՝ Վլադիկավկազի Ալանիայում, Նալչիկի «Սպարտակում»  , մերձմոսկովյան «Խիմկիում», Գրոզնիի «Թերեքում», Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիայում», Վլադիկավկազի «Ալանիայում» ու Մախաչկալայի «Անժիում», իսկ վերջին թիմը եղել է Ֆերգանայի «Նեֆթչին»:


©2017 Armenian Soccer

back to top