Մայիսի 19-ին կայացավ ՀՀ բարձրագույն խմբի 28-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝
«Բանանց»-«Ալաշկերտ»՝ 0:3 (0:0),
Երևան, «Բանանց» մարզադաշտ,
Մրցավար՝ Գևորգ Եղոյան,
Գոլերը՝ Միհրան Մանասյան, 49, Արտակ Եդիգարյան, 66, Արտակ Դաշյան, 70:
Առաջին խաղակեսում թեև հյուրերն ունեին տարածքային առավելություն, սակայն հաջողությանն ավելի մոտ էին Արամ Ոսկանյանի սաները: Վտանգավոր պահեր ստեղծեցին Հակոբ Հակոբյանը, Նաիրի Մինասյանը և Նենադ Ինյացը, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասում:
Ընդմիջումից անմիջապես հետո Աբրհամ Խաշմանյանը փոխարինման մտցեցր առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանին, և չեմպիոնը զգալիորեն մեծացրեց ճնշումը«Բանանցի» դարպասին: Նախ, հաշիվը բացեց Միհրան Մանասյանը, ապա առաջնությունում իր 12-րդ գոլը հեղինակեց Եդիգարյանը: Դրանից 4 րոպե անց վերջինիս փոխանցումից հետո աչքի ընկավ վերջին հանդիպումներում արդյունավետ խաղ ցուցադրող Արտակ Դաշյանը:
«Ալաշկերտը» ևս մեկ վճռորոշ քայլ կատերց դեպի չեմպինությունը : Աբրահամ Խաշմանյանի սաները վաստակած 58 միավորով շարունակում է մնալ առաջատարի դերում և մեկ խաղ պակաս անցկացրած «Գանձասար-Կապանին» գերազանցում է արդեն 6 միավորով: «Բանանցը» 21 միավորով ընթանում է նախավերջին՝ 5-րդ տեղում:
©2017 Armenian Soccer