Rate this item
(0 votes)

ԱԼԱՇԿԵՐՏԸ ԵՎՍ ՄԵԿ ՎՌՃԱԿԱՆ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑ ԴԵՊԻ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 19-ին կայացավ ՀՀ բարձրագույն խմբի 28-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝
«Բանանց»-«Ալաշկերտ»՝ 0:3 (0:0),
Երևան, «Բանանց» մարզադաշտ,
Մրցավար՝ Գևորգ Եղոյան,
Գոլերը՝ Միհրան Մանասյան, 49, Արտակ Եդիգարյան, 66, Արտակ Դաշյան, 70:

Առաջին խաղակեսում թեև հյուրերն ունեին տարածքային առավելություն, սակայն  հաջողությանն ավելի մոտ էին Արամ Ոսկանյանի սաները: Վտանգավոր պահեր ստեղծեցին Հակոբ Հակոբյանը, Նաիրի Մինասյանը և Նենադ Ինյացը, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց Արսեն Բեգլարյանի  պաշտպանած դարպասում:
Ընդմիջումից անմիջապես հետո Աբրհամ   Խաշմանյանը փոխարինման մտցեցր առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանին, և չեմպիոնը զգալիորեն մեծացրեց ճնշումը«Բանանցի» դարպասին: Նախ, հաշիվը բացեց Միհրան Մանասյանը, ապա առաջնությունում իր 12-րդ գոլը հեղինակեց Եդիգարյանը: Դրանից 4 րոպե անց վերջինիս փոխանցումից հետո աչքի ընկավ  վերջին հանդիպումներում արդյունավետ խաղ ցուցադրող Արտակ Դաշյանը:
«Ալաշկերտը»  ևս մեկ վճռորոշ քայլ կատերց դեպի չեմպինությունը : Աբրահամ Խաշմանյանի սաները վաստակած 58 միավորով շարունակում է մնալ առաջատարի դերում և մեկ խաղ  պակաս անցկացրած «Գանձասար-Կապանին» գերազանցում է արդեն 6 միավորով: «Բանանցը» 21 միավորով ընթանում է նախավերջին՝ 5-րդ տեղում:


©2017 Armenian Soccer

back to top