Rate this item
(0 votes)

Սենեգալցի Դիոպ Դամը վերադարձավ «Շիրակ»

ՀՀ  բարձրագույն   խմբի  ընթացիկ  առաջնության  միանձնյա առաջատար  Գյումրիի  «Շիրակը»  փետրվարի 9-ին  կավարտի  Ավանի ֆուտբոլի  ակադեմիայում  ընթացող  իր  2-րդ ուսումնամարզական հավաքը : Ակումբի մամուլի  ծառայության  տեղեկացմամբ  այսօրվանից «Շիրակ»  կվերադառնա  հարձակողական  ոճի կիսապաշտպան , սենեգալցի  Դամ Դիոպը ,ով փետրվարի 15-ին կդառնա 20տարեկան :Նկատենք, որ  հեռանկարային  այս ֆուտբոլիստը  2012-ի  մարտից  6 ամիս ժամկետով վարձակալվել էր «Խիմկիից» , ու ՀՀ գավաթակրի կազմում ընդհանուր  առմամբ  15 հանդիպման մասնակցեց ,այդ թվում ՝ 9-ը ՀՀ առաջնությունում , 4-ը՝ եվրոլիգայի գավաթի , 2-ը ՝ ՀՀ գավաթի խաղարկություններում : Այդ  խաղերում սենեգալցին  3 անգամ գրավել էր մրցակիցների  դարպասը : «Շիրակի» առանցքային խաղացողներից մեկը դարձած Դիոպը օգոստոսին պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադարձավ  Ռուսաստան , սակայն  ոչ  թե «Խիմկի»,այլ «ՈՒրալ», ու հանդես եկավ  այս ակումբի  2-րդ թիմի կազմում

:Սենգալցի կիսապաշտպանը  ներկայումս «Շիրակ» է վերադառնում  ազատ խաղացողի կարգավիճակով , ու կմասնակցի փետրվարի 11-24-ը Անթալիայում  ընթանալիք  ուսումնամարզական  հավաքին : Ինչ վերաբերվում է Քենիայի ազգային հավաքականի հարձակվող ,20-ամյա  Ջորջ  Օդհիամբոյի «Շիրակին» միանալու , իսկ Լեւոն Պաչաջյանի «Շիրակից»  հեռանալու  հարցերին ,ապա դրանք  կպարզվեն  մինչեւ  Վարդան  Բիչախչյանի  գլխավորած թիմի  Թուրքիա  մեկնելը:











©2013 Armenian Soccer

back to top