Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը ՈԻԵՖԱ-ի ՉԼ-ի որակավորման 1-ին փուլի ՀՀ չեմպիոն «Ալաշկերտի» հետ հունիսի 27-ին Եչևանում տեղի ուենալիք խաղից առաջ նախախաղային մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների իրեն ուղղված հարցերին:
- Ի՞նչ խնդիր է դրված «Սանտա Կոլոմայի» առաջ: Հաղթահարել այս փուլի արգե՞լքը, թե՞ ավելի առաջ գնալ:
- Քայլ առ քայլ: Առաջին նպատակը այս փուլի արգելքը հաղթահարելն է: Դա մեր առաջնային նպատակն է:
- Վիճակահանությունից գո՞հ էիք:
- «Ալաշկերտը» շատ դժվար մրցակից է, անցած տարվա մեր խնդիրները հիշում ենք, այդ պատճառով ավելի պատրաստված ենք այս տարի:
- Նախորդ տարվա համեմատ ի՞նչ փոփոխություններ է նկատում «Ալաշկերտի» կազմում:
- Մենք մեր մրցակցին իմացել ենք միայն մեկ շաբաթ առաջ: Տեղյակ ենք, որ նոր և ուժեղ ֆուտբոլիստներ կան թիմում: Շատ կարևոր ֆուտբոլիստներ կան, ովքեր անցած տարի էլ մեծ դերակատարություն ունեին թիմում:
- Ումի՞ց եք առավել մեծ վտանգ սպասում մրցակցի թիմի կազմում:
- Անունները կարող է լավ չասեմ: Նշեմ Մանասյանի, Եդիգարյանի անունները, ովքեր թիմի լավագույն ռմբարկուներն են: Վերանյանը, ով կազմակերպում է խաղը: Նորեկ սերբ ֆուտբոլիստները, ովքեր տեղյակ չեմ, ինչպես կխաղան, բայց համոզված եմ, որ լավ կգործեն:
©2017 Armenian Soccer