Rate this item
(0 votes)

Չնայած կրած պարտությանը «Գանձասար- Կապանը» 2-րդ փուլ անցնելու որոշակի շանսեր է պահպանում

Եվրոլիգայի որակավորման  1-ին փուլի 1-ին խաղում ՀՀփոխչեմպիոն Կապանի «Գանձասար- Կապանն», որ միջազգային հանդիպումների  այնքան էլ մեծ փորձ չունի, հունիսի  29-ին  բավական հաջող ու պատվախնդիր ելույթ  ունեցավ   Չեռնագորիայի առաջնության  բրոնզե մեդալակիր Պոդգրիացայի «Մլադոստի»  հարկի տակ:
Աշոտ Բարսեղյանի  ղեկավարությամբ հանդես եկած Կապանի «Գանձասար- Կապանը» Պոդգորիցայում նվազագույն ՝0:1հաշվով պարտվեց  տեղի «Մլադոստին»:
Հանդիպման  ելքը  վճռվեց 57-րդ րոպեին     11 մետրանոցի անվերպ իրացումով  «Մլադոստի»  30-ամյա հարձակվող Միլան Դուրիշիչի խփած միակ գոլը:
Հարկ ենք համարում նշել շատ կարևոր մի հանգամանք ,որ այս  խաղում Կապանի թիմի մեկնարկային կազմում ընդգրված 11խաղացողներից միայն 4-ն էին հայ ( ի դեպ, նրանցից ոչ մեկն էլ կապանցի չէր) , իսկ մնացած 7-ը լեգիոնականներ էին:
Կապանի թիմն արտագնա  այս խաղում հանդես եկավ հետևյալ  կազմով՝
Գրիգոր Մելիքսեթյան,Հայկ Իշխանյան, Վասպարուկ  Մինասյան,Դամիր Մեմովիչ, Ալեքս Ջուինոր,Արթուր Յուսպաշյան,Վբեյմար Անգուլո (Վարդան Բակալյան 85) ,Լուբամբո Մուսոնդա, Կլաուդիր Մարինի Ջունիյոր, Քրիստոֆեր Մանդիանգու (Սարգիս Շահինյան,68) ,Վալմերսոն  (Աշոտ Կարապետյան,83):  
Պահեստայիններ՝  Ֆիլիպ Իլիկ,Արա Խաչատրյան,Գեղամ  Հարությունյան,Արթուր Ադամյան:
Այս թիմերի դիմակայությունում վճռորոշ է լինելու հուլիսի 6-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում ,ժամը 20-ին կայանալիք պատասխան խաղն ,որտեղ  «Գանձասարը» որոշակի շանսեր է պահպանում որակավորման հաջորդ՝2-րդ  փուլ անցնելու  համար:


©2017 Armenian Soccer

back to top