Ղազախսատանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջանության առաջատար «Աստանայի» և երկերի երիտասարդական ընտրանու 19-ամյա կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը կարիերան կշարունակի ներկայումս 8-րդ տեղում ընթացող Կարագանդայի «Շախտյորում»: Այս մասին տեղեկանում ենԿարագանդայի ակումբի պաշտոնական կայքից՝ shahter.kz-ից:
19-ամյա ֆուտբոլիստը «Շախտյոր» է տեղափոխվել վարձավճարով և Կարագանդայի ակումբի հետ կնքած համաձայնագրի համաձայն հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ Նաջարյանը հանդես է եկել Կարագանդայի թիմում 2014-2015թթ.-ին:Այդ ընթացքում այս ակումբի գլխավոր թիմի կազմում հայազգի կիսապաշտպանը մասնակցել է 9 հանդիպման ու դարձել է 1 գոլի հեղինակ: Բացի այդ 6 հանդիպում էլ Գևորգն անցկացրել է «Շախտյորի»փոխարինողների կազմում:
©2017 Armenian Soccer