Այսօր ՝ հուլիսի 16-ինվաղ առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Կարսոն քաղաքի Stubhub Center մարզադաշտում Հենրիխ Մխիթարյանը միջմրցաշրջանային առաջին իսկ խաղում դարձավ գոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդը» 5:2 հաշվով պարտության մատնեց ամերիկյան հանրահայտ «Լոս-Անջելես Գելեքսիին»:ՀՀ ազգային հավաքականի ավագ և ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասպարեղ մտավ հանդիպման 2-րդ խաղակեսում, երբ հաշիվն 3:0 էր հօգուտՄոուրինիոյի թիմին: Հենրիխը 46-րդ րոպեին փոխարինեց Իսպանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Խուան Մատային: Երբ հաշիվը 3:0 էր հօգուտ Մոուրինիոյի սաների: 67-րդ րոպեին Մխիթարյանը դարձան 4-րդ գոլի հեղինակն ու ամրապնդեց իր թիմի հաղթանակը: Անգլիական ակումբը վստահորեն հաղթեց 5:2հաշվով:
Իր ամերիկյան մրցաշրջագյության ընթացքում Մխիթարյանի թիմը հուլիսի 18-ին ԱՄՆ-ում ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի :Այս անգամ Սանդի քաղաքիRio Tinto Stadiumմազադաշտում կմրցի Ռեալ Սոլք Լեյքի հետ որի կազմում հանդես է գալիս ՀՀազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը:
©2017 Armenian Soccer