ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` ՀՀ չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» և Բելառուսի չեմպիոն բորիսովոյի ԲԱՏԷ-ի միջև պատասխան հանդիպումը կսպասարկի Սլովակաիայի մրցավարական բրիգադը:Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Գլխավոր մրցավարն է Պետեր Կրալովիցը, ում եզրերում կօգնեն Միրոսլավ Բենկոն և Էրիկ Վայսը: Չորրորդ պաշտոնյան է Պավոլ Սունյարը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» — ԲԱՏԷ խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:
©2017 Armenian Soccer