Rate this item
(0 votes)

Զավեն Բադոյանը պատրաստվում է «Ֆեներբախչեի» հետ հանդիպմանը

Բորիսովոյի  ԲԱՏԷ-ն  Բելեկում  կազմակերպված ուսումնամարզական  հավաքի  վերջին  ստուգողական  խաղում , այսօր  հանդիպեց  2012-ի  Մոլդովայի  գավաթակիր  եւ  սուպերգավաթակիր «Միլսամի» հետ : Ինչպես  նախօրեին  բուլղարական «Լիտեքսի»  հետ խաղոււմ ,որին, ի դեպ , ներկայումս  գլխավորում  է  հանրահայտ  Խրիստո Ստիչկովը , կողմերին  հաջողվեց  կրկին  անառիկ  պահել  իրեմց  դարպասները: Եթե  երեկվա  խաղում  , ՀՀ ազգային  հավաքականի  կիսապաշտպան  Զավեն  Բադոյանը  բացակայում  էր  Բելոռուսի չեմպիոնի կազմում ,ապա  այսօրվա   հանդիպման ժամանակ  ընդգրկված էր ԲԱՏԷ-ի  մեկնարկային  կազմում ,եւ առանց  փոխարինման  մասնակցեց  ողջ  հանդիպմանը : Այժմ   ԲԱՏԷ-ի  գլխավոր մարզիչ  Վիկտոր  Գոնչարենկոն  ստուգողական  վերջին հանդիպումներում  ունեցած  ելույթներից  ելնելով  կընտրի   թիմի օպտիմալ  կազմը ,որը  կսկսի անմիջականորեն  պատրաստվել փետրվարի 14-ին  Գրոդնոյում  տեղի  ունենալիք Եվրոլիւգայի  գավաթի խաղարկության  1/16-րդ  եզրափակչի   ԲԱՏԷ- Ֆեներբախչե  առաջին հանդիպմանը :





©2013 Armenian Soccer

back to top