Rate this item
(0 votes)

«Արարատը» հաղթանակով սկսեց վրաստանյան հավաքը

Ինչպես  մեր  թղթակցին  հայտնեց   Երեւանի «Արարատի »  մամուլի  քարտուղար  Ծովինար Առաքելյանը ,  փետրվարի 6-ից  Բաթումիում ուսումնամարզական  հավաք  անցկացնող  իրենց  թիմը  այսօր ստուգողական  1-ին խաղում  1:0 հաշվով պարտության է մատնել   Վրաստանի 1-ին խմբի առաջնության   Ա ենթախմբի մրցաշարում   17 տուրից հետո 25 միավորով  11 թիմերի պայքարում 5 –րդ տեղում ընթացող  « Բեթլեմի Կեդային» :Ի դեպ,  այս ակումբի    կազմում հանդես է գալիս  նաեւ հայազգի 26 –ամյա  դարպասապահ Կարեն Մինասյանը : Աբրահամ Խաշմանյանը  2-րդ խաղակեսում  ամբողջովին  փոխել  է «Արարատի» կազմը : Խաղն անցել  երեւանցիների  զգալի  առավելությամբ : «Արարատի » խաղացողները գոլային  բազմաթիվ պահեր են ստեղծել ,սակայն  դրանցից  միայն մեկն  են  կարողացել իրացնել : 81-րդ րոպեին  գոլի  հեղինակ  է  դարձել  Տիգրան Ղարաբաղցյանը :

«Արարատը»  այս  հավաքի  ընթացքում  նախատեսում է  եւս 2 ընկերական հանդիպում անցկացնել: Արդեն  հայտնի ,որ փետրվարի 18 –ին Խաշմանյանի սաների մրցակիցը 3-րդ ստուգողական խաղում կլինի Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության  մասնակից Փոթիի «Կոլխեթին» ,որի  կազմում  ներկայումս  ելույթ  է ունենում նաեւ ժամանակին «Արարատում » հանդես  եկած փորձառու  կիսապաշտպան Գեորգի  Կրասովսկին:«Արարատի»  փետրվարի 14 –ին   պլանավորված ստուգողական  2-րդ հանդիպման  մրցակիցը  դեռ  հայտնի  չէ :







©2013 Armenian Soccer

back to top