Rate this item
(0 votes)

28-ԱՄՅԱ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ ՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ազգային և Արևմատյան Հայաստանի հավաքականներում հանդես եկած ,այսօր 28-ամյակիսպաշտպան Հրաչ Յագանը նշանակվել է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատ» ֆուտբոլայի ակումբի նախագահ : Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակւմբի պաշտոնական կայքից: Ընդ որում Շվեյցարիայում որպես ֆուտբոլիստ իր մրցելույթները շարունակող , ու միաժամանակ  շվեյցարական մի շարք կազմկերպոթւյուններում աշխատող Յագանը պարզվում է «Արարատի »նախագահի  պատասխանատու պաշտոնը զբաղեցնում է արդեն 6ամիս; Նա այդ պաշտոնում փոխարինել է Շվեյցարիայում Հայաստանում և Արցախ  հայտնի գործարար, Թուրքիայում ծնված  Հրաչ   Կապրիելյանին ,ով այժմ  իր վաղեմի  բիզնես գործընկեր Վարդան Սրմաքեշի հետ միայն հանդիսանում են Արարատ ակումբի  համասեփականատերը : Ակումբի ներկայացրած պաշտոնական պաշտոնական տեղեկանքում  Հրաչ  Յագանի մասին այսպիսի  տեղեկատվություն է հրապարակված ՝
Ծնվել է 1989թ.
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Հրաչ Յագանը հանդես է եկել Բելգիայի «Ստանդարդ», «Տյուբիզ», «Շառլերուա», «Ռոյալ Ունիոն» ակումբներում, Կապանի «Գանձասարում», Շվեյցարիայի «Մեյրինում» և «Սերվետում»: Ներկայացրել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականները:
Փետրվարից Արարտում նախագահի պաշտոնը ստանձնած Հրաչ Յագանը  ներկայում նաև աշխատում է շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցների հայտնի կազմակերպությունւմ,     ևս մեկ կազմակերպության եվրոպական գրասենյակում և այդ ամենի հետ միասին   չի հեռացել նաև գործանական  ֆուտբոլից:  
Դեռ անցյալ մրցաշրջանում  շվեյցրական առաջատար ակումբներից՝ Սերվետում ելույթ ունեցող  Հրաչ Յագանը , հիմա կարիերան    շարունակում է Շվեյցարիայում 3-րդ խմբի կարգավիճակ ունեցող դիվիզիոնում`  հանդես եկող «Ստադ  Նիոն» ակումբում ,որի մարզադաշտն ի դեպ գտնվում է ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանի դիմաց:Այս ակումբի նախագահն է Վարդան Սրմաքեշը: Այդ ակումբի  գլխավորև մենեջերը ժամանակին Երևանի Արարատում  աշխատածՎարուժան Սիմոնովնէ : Ընթացիկ  առաջնությունում Յագանի շվեյցրական թիմը 2 անընդմեջ հաղթանակ  է տոնելու ու այժմ վաստկած 6 միավորով Կրիենսի հետ   բաժանում է 1-2-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ Երևանի «Արարատի» գործադիր տնօրենը Տիգրան Ղարաբաղցյանն  է,  իսկ մարզական տնօրենը ՝ Արթուր Մինասյանը:Ակումբի  գլխավոր մարզիչը մարզչaական ՊՐՈ  կարգի արտոնագիր ունեցողԱլբերտ Սաֆարյանն , իսկ ՊՐՈ կարգի արտոնագիր չունեցող  70-ամյա լեգենդար  ֆուտոբիստ  Արկադի Անդրեասյանն ,ով փաստացի ղեկավարում է «Արարատի»  մարզումային ողջ պրոցեսը ՀՖՖ ներկայացաված փաստաթղթերով հանդիսանում է «Արարատի» ավագ մարզիչը՝ ակումբի մարզչական  շտաբի ղեկավարն է:
«Արարատն», որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնոթւյան 1-ին  տուրում 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց ՀՀ փոխչեմպիոն Կապանի «Գանձասար-Կապանի» նկատմամբ, այսօր ՀՀառաջնոթւյան 2-րդ տուրում արտագնա խաղում մրցելու է ՀՀգործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտի»  հետ:


2017 Armenian Soccer

back to top