«Բանանց» հաղթեց ու բարձրացավ 1-ին, «Ալաշկերտը» 5-րդ անընդմեջ հաղթանակի շնորհիվ՝ 2-րդ հորիզոնական
Wednesday, 31 October 2018 22:11Հոկտեմբերի 31-ին կայացան ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
«Արցախ»-«Փյունիկ»՝ 0:0
Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
«Շիրակ»-«Գանձասար-Կապան»՝ 2:0 (2:0)
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Արթուր Սաֆարյան
Գոլերը՝ Արտյոմ Միքայելյան, 34 («Շիրակ»), Վբեյմար Անգուլո Մոսկերա, 12, ինքնագոլ («Գանձասար-Կապան»)
«Արարատ»-«Բանանց»՝ 0:1 (0:1)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Սիմոնյան
Գոլը՝ Նատանիել Ասամոա, 12
«Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» 0:1 (0:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Գեորգի Պաշով, 54, ինքնագոլ
©2018 Armenian Soccer
Հոկտեմբերի 31-ին «Արցախը» և «Փյունիկը» հրաժեշտ կտան Ռոբերտ Արզումանյանին
Tuesday, 30 October 2018 21:05Վաղը՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում կայանալու է «Արցախ»-«Փյունիկ» հանդիպումը: Ինչպես հայտնում են«Արցախի», մամուլի ծառայոթւյունից, Երևանի նախկին «Միկա» մազադաշտում կայանալիք հանդիպումից հետո երկու ակումբները, երկրպագուները հրաժեշտ կտան վերջերս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ռոբերտ Արզումանյանին:
Խորհրդանշական է, որ Արզումանյանին հրաժեշտ կտան իր առաջին և վերջին թիմերը՝ «Փյունիկը», որտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և «Արցախը», որտեղ նա ավարտել է այն:
Հիշենենք, որ հոկտեմբերի 27-ից Արզումանյանը սկսել է ղեկավարել ՀՖՖ-ի սկաուտինգի բաժինը:
©2018 Armenian Soccer
«Փյունիկի» պատանիները իրենց ուժերը փորձեցին Սոչիի պատանեկան միջազգային «Hopes Cup»մրցաշարում
Tuesday, 30 October 2018 20:44Երևանի «Փյունիկ» ակումբի պատանեկան թիմերից՝ «Փյունիկ -2007» Սոչիում հոկտեմբերի 22- 29-ը մասնակցեց մինչև 11 տարեկանների միջազգային «Hopes Cup Sochi 2018» մրցաշարում:Այստեղ հանդես եկան 20թիմեր, որից 19-ը ներկայացնում էին ՌԴ-ի տարբեր քաղաքների և 1-ը Հայաստանը:
«Փյունիկ -2007» ընդգրկված էր С խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին՝
«Փյունիկ -2007» - «ՄՖԿ Սոչի»՝7:2,
«Փյունիկ -2007» - «Ռոսիչ », Մոսկվա ՝1:1
«Փյունիկ -2007» - «Ստրոիտել» , Կամեն Շախտինսկի՝1:7 :
«Փյունիկ -2007» -ն խմբում գրավեց 3-րդ տեղն ու պայքարը շարունակեց 9-16-րդ տեղերի համար՝
«Փյունիկ -2007» - ԲՄԱ-2 Դոնի Ռոստով ՝5:1,
«Փյունիկ -2007» - «Արսենա», Սոչի ՝2:3,
«Փյունիկ -2007» - «Չեռնամորեց» Սոչի ՝3:1:
©2018 Armenian Soccer
Գրիգոր Բաբայանի գլխավորած «Աստանան» 5-րդ տարին անընդմեջ հռչակվեց Ղազախստանի չեմպիոն
Tuesday, 30 October 2018 19:56«Աստանան» ժամանակից շուտ հռչակվել է Ղազախստանի չեմպիոն:Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը: Դա հնարավոր է եղավ մերձակա մրցակցի «Կայրաթի» սայթաքման արդյունքում, որը սեփական հարկի տակ այսօր 0:1 հաշվով անսպասելիորեն զիջել է «Իրտիշին»:
Այսպիսով , հայազգի մասնագետ՝ 38-ամյա Գրիգոր Բաբայանի գլխավորած «Աստանան» առաջնության ավարիտից 4 տուր առաջ մերձակա մրցակիցների համար անհասանելի դարձավ և 29 խաղում վաստակած 71միավորով հերթական անգամ ապահովեց չեմպիոնի կոչումը:
Հարկ է նշել, որ մայրաքաղաքային թիմը չեմպիոնական տիտղոսը նվաճեց 5-րդ (2014-2018 թ) անգամ:
Նկատենք, որ Բաբայանի ղեկավարությամբ «Աստանան» գերազանց է հանդես գալիս նաև Եվրոլիգայի խմբային մրցաշարում ու 3 տուրի հետ 5 միավորվ գլխավորում Kխմբի մրցաշարային աղյուսակը:
©2018 Armenian Soccer
«Յունիոր Սևանի» հաղթարշավն առայժմ անկասելի է
Tuesday, 30 October 2018 19:42Հոկտեմբերի 29-ին կայացան ՀՀ 1-ին խմբի առաջնության 12-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
«Բանանց-2»-«Ալաշկերտ-2» 2:0 (1:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Արթուր Թավաքալյան
Գոլերը՝ Էդգար Մովսեսյան, 22, 11մ, Արսեն Եղիազարյան, 87
«Արարատ-2»-«Գանձասար-Կապան-2» 1:0 (1:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Գոլը՝ Նարեկ Պապոյան, 36
«Փյունիկ-2»-«Լոկոմոտիվ» 0:0
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Էրիկ Գալստյան
«Էրեբունի»-«Արարատ-Արմենիա-2» 1:2 (1:0)
Երևան, «Էրեբունի» մարզադաշտ
Մրցավար՝ Գևորգ Ղազարյան
Գոլը՝ Գոռ Մանուչարյան, 44 («Էրեբունի»), Վարդան Բակալյան, 60, 72 («Արարատ-Արմենիա-2»):
Հոկտեմբերի 30-ին կայացան ՀՀ 1-ին խմբի առաջնության 12-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
«Յունիոր Սևան» - «Շիրակ-2» ՝2:0 (1:0)
Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզահամալիր
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Արմեն Դուրունց, 63, 11մ, Միխայիլ Գուբանով, 81:
«Երևան»-«Բանանց-3»՝ 3:2 (2:1)
Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Ստանիսլավ Եֆիմով, 22, Եվգենի Եվգենև, 25, Իվան Լատիշև, 51 («Երևան»), Միքայել Միրզոյան, 4, Մհեր Սուքիասյան, 85 («Բանանց-3»):
12տուրից հետո մրցշարային աղյուսակը 34 միավորով միանձնյա գլխավորում է «Յունիոր Սևան», որի հաղթարշավն առայժմ անկասելի է:
©2018 Armenian Soccer
Փոփոխություններ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Tuesday, 30 October 2018 19:33Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ՀՀ բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հոկտեմբերի 31-ին 14-րդ տուրի «Բանանց»-«Արարատ» հանդիպումը տեղափոխվել է «Ալաշկերտ» նախկին «Նաիրի» մարզադաշտ և որպես հյուրընկալող թիմ համարվելու է «Արարատը»:
2019թ. մարտի 16-ին նշանակված «Արարատ»-«Բանանց» հանդիպմանը հյուրընկալող համարվելու է «Բանանցը»:
©2018 Armenian Soccer
Արարատ և Արտյոմ Առաքելյան եղբայրների խուլիգանական պահվածքը քննարկման առարկա կդառնա ՀՖՖ- գործկոմի առաջիկա նիստում
Tuesday, 30 October 2018 19:23Հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել է միջադեպ, որի ընթացքում «Բանանց-2-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` Բանանց ՖԱ ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»), համապատասխան պատիժ են ստացել «Բանանց» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները:
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել է նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որն ընդհանրապես հայտավորված չի եղել հանդիպմանը որպես պաշտոնատար անձ:
Միջադեպի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել հանդիպման մրցավարը, «Բանանց» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները, «Բանանց-2-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է միջադեպի մասնակից Արտյոմ և Արարատ Առաքելյանների պահվածքը՝ այն համարելով անթույլատրելի: Միջադեպը քննարկվելու է ՀՖՖ Գործկոմի առաջիկա նիստում, և մեղավորները ստանալու են ամենախիստ պատիժները: Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանության ուշադրությունը տեղի ունեցածի վրա:
©2018 Armenian Soccer
Մ-17 ՀՀ հավաքականը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում
Tuesday, 30 October 2018 19:04Հոկտեմբերի 30-ին՝ Խորվաթիայի Սինջ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում, կայացավ Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Իտալիայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև։ Հայաստանի հավաքականը պարտվեց 0:3 հաշվով։
1;0` Ֆրանկո Տոնգյա, 19,
2:0` Սեբաստիանո Էսպոզիտո, 26, 11 մ,
3:0` Նիկոլո Կուդրիգ, 87:
Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1.Լևոն Տեր-Մինասյան 2․ Սամվել Խանումյան (ա) 3․ Արսեն Գալստյան (16․ Էդգար Թամազյան, 80) 4․ Նորայր Նիկողոսյան 5․ Ստեփան Սահրադյան 9․ Կորյուն Սեդրակյան (10․ Գևորգ Տարախչյան, 72) 13․ Էդգար Մանուկյան 14․ Ռոբերտ Բաղրամյան (8․ Կարեն Նալբանդյան, 46) 17․ Գառնիկ Գևորգյան 19․ Ռոման Միքայելյան 20․ Սպարտակ Հայրապետյան մ
Պահեստայիններ՝ 12․ Ռուբեն Մարտիրասյան 6. Լևոն Դարբինյան 7․ Ալբերտ Դարբինյան 11․ Նարեկ Ալավերդյան 15․ Ստյոպա Մկրտչյան 18․ Ռուբեն Տիգրան Եսայան:
Գլխավոր մարզիչ՝ Կարեն Բարսեղյան:
Հիշեցնենք, որ 1-ին տուրում Բարսեղյանի սաները նույն 0:3 հաշվով պարտվել էին տանտերերեի՝ Խորվաթիայի ընտրանուն: Այժմ խմբային մրցաշարի եզրափակիչ՝3-րդ տուրում նոյմբերի 2-ին նրանք կմրցեն Անդորայի հավաքկանի, որը 1-ին տուորում ՝0:7հաշվով զիջել էր իտալացիներին:
©2018 Armenian Soccer
«Բանանցը» Վանաձորում ռևանշի հասավ «Լոռիի» նկատմամբ, իսկ «Փյունիկը» …
Tuesday, 30 October 2018 18:55ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Բանանցը»Վանաձորում հաղթեց առաջատար`«Լոռիին» , «Փյունիկ»-«Շիրակ»` մրցավեճում ոչ-ոքի գրանցվեց:
Հոկտեմբերի 28-ին կայացան ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Լոռի ՖԱ»-«Բանանց»՝ 1:3 (1:0)
Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Վիգեն Ավետիսյան, 2 («Լոռի ՖԱ»), Գարսիա Պրայա Վալմերսոն, 58, 71, 11մ, Արամ Բարեղամյան, 90+2 («Բանանց»):
«Փյունիկ»-«Շիրակ»՝ 1:1 (0:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Մաքսիմ Ժեստոկով, 90+2 («Փյունիկ»), Մուսա Փոլ Բակայոկո, 15 («Շիրակ»):
©2018 Armenian Soccer
Did Nawałka refuse Armenian federation?
Monday, 29 October 2018 21:18Former Poland’s coach Adam Nawałka was offered a job from Armenian federation, according to one Polish web site.
Nawałka’s contract with PZPN (Polish FA) was terminated after the World Cup finals in Russia and would not prolong. The 60-year coach, who was under big critics, when his team finished bottom in the group behind Colombia, Japan and Senegal, is still without new job. But according to Polish web site sport.pl he received two proposition from national federations – Iran and Armenia.
Anonymous employee of Armenian football federation was to say sport.pl:
- It’s true, he was one of the candidate who our president took under possibility. But, as I heard, the negotiation was finished very fast, because Nawałka refused in a very polite way.
It is said that Polish coach „still dreams about a job of one club in his lovely Italy” and because of that was not interested in offers from Iran and Armenia.
Armenia played against Poland in the same group during the last qualifying campaign for the 2018 Russia World Cup finals.
Dariusz Kurowski from Warsaw
©2018 Armenian Soccer
Clubs
- Premier League 2019-20
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League 2019-20
- First League 2012-13
- National Cup
- Euro Cups
- Friendlies
Players
- Armenians Abroad 2019
- Armenians Abroad 2018
- Armenians Abroad 2017
- Armenians Abroad 2016
- Armenians Abroad 2015
- Armenians Abroad 2014
- Armenians Abroad 2013
- Armenians Abroad 2012
- Armenians Abroad 2011
- Armenians Abroad 2010
- Armenians Abroad 2009
- Armenians Abroad 2008
- Armenians Abroad 2007
- Armenians Abroad 2006