«Ալաշկերտ-2»-ը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը
Wednesday, 21 August 2013 08:46
ՀՀ 1-ին խմբի առաջնության 5-րդ տուրի վերջին՝ 4-րդ խաղում Աշտարակի «Քասախի մարզիկ» անվանումը կրող մարզադաշտում Գագիկ Սիմոնյանի ղեկավարությամբ հանդես եկող «Ալաշկերտ-2»-ը սկզբունքային պայքարում 2:1 հաշվով պարտության մատնեց Կապանի «Գանձասար-2»-ին ու կրկին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: 20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բաց արեց «Ալաշկերտ-2»-ի նորեկ՝ Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի մարզադպրոցի սան, 22-ամյա հարձակվող Արտակ Ք. Գրիգորյանը: 44-րդ րոպեին ստուգատեսի լավագույն ռմբարկու, Գանձասար-2»-ի 24-ամյա հարձակվող Հայրապետ Ավագյանը վերականգնեց հավասակշռությունը՝1:1: Նկատենք, որ սա Ավագյանի ընթացիկ առաջնությունում խփած արդեն 10-րդ գոլն էր, ընդ որում «Գանձասար-2» անցկացրած 5խաղում 13 գնդակ է խփել: Իսկ խաղավարտից 1 րոպե առաջ «Ալաշկերտ-2»-ի 22-ամյա պաշտպան Անդրանիկ Կարապետյանին հաջողվեց իր թիմին կրկին առաջ մղել ու 2:1 հաշվով հաղթանակ պարգեւել: Սիմոնյանի սաները առայժմ միակն են մրցաշարում, որ առանց պարտության են ընթանում, եւ 4խաղից հետո վաստակած 10 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 9-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսում են վերջին 3հանդիպումներում 3 անընդմեջ հաղթանակ տոնած «Փյունիկ-2»-ն ու «Շիրակ-2»-ը:
Հերթական՝ 6-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 26-ին: Այս տուրում խաղից ազատ է «Շենգավիթը»:
2013 Armenian Soccer
Իտալացի երիտասարդ պաշտպանը նախընտրել է «Ալաշկերտում» հանդես գալու տարբերակը
Wednesday, 21 August 2013 17:01Համաձայն իտալական լրատամիջոցների ՝ մասնավորապես Tuttomercatoweb.com-ի կայքի տեղեկությունների, իտալացի 24-ամյա պաշտպան Ալեսանդրո Վենեցիան , մերժելով ռումինական, շվեյցարական, ինչպես նաեւ Իտալիսյի «Բ» սերիայի մի շարք ակումբերից ունեցած առաջարկները, նախընտրել է ՀՀ բարձարգույն խմբի նորեկ ՝ Մարտունու «Ալաշկերտում» հանդես գալու տարբերակը: Նշվում է, որ հայկական ակումբը ֆուտբոլիստին ավելի շահավետ պայմաններ է առաջարկել,քան վերոհիշյալ երկրների ակումբները: Ժամանակին Իտալիայի պատանեկան հավաքականում ելույթներ ունեցած պաշտպանը համաձայն վերոհիշյալ կայքի տեղեկությունների օգոստոսի 19-ին 1 տարվա պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ: Տեղին է նշել, որ իտալացի պաշտպանը Հայաստան էր հրավիրվել ռումինական Կլուժի «Ունիվերսիտատիա» ակումբից ,որի հետ ապրիլին կարճատեւ պայմանգիր էր ստորագրել: Բացի այդ Վենեցիան վերջին տարիներին հանդես է եկել, նաեւ «Նապոլի Բ»-ում , Իտալիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Վալենցանո» ակումբներում:
Նույն աղբյուրների համաձայն , մինչեւ օտարերկրացիների համար Հայաստանում ամառային տրասֆերային պատուհանի փակվելը ՝ օգոստոսի 23-ը, չի բացառվում, որ եւս մի իտալացի ֆուտբոլիստ ՝25-ամյա պաշտպան Ալեսանդրո Մարկետտին,ով անցած մրցաշրջանում հանդես էեկել Բուլղարիայի 2-րդ դիվիզոնը ներկայացնող՝ Վրացայի «Բոտև» ակումբում, նույնպես համալրի «Ալաշկերտի» կազմը: Իտալացի այս ֆուտբոլիստը ելույթներ է ունեցել նաեւ իտալական «Լիվորնո»,«Լուկեզե»,«Կարարեզե»,եւ «Ալեսանդրիա» ակումբներում:
2013 Armenian Soccer
Եւս մի բրազիալացի է հայտավորվել «Ալաշկերտի» կազմում
Thursday, 22 August 2013 09:32Ինչպես հայտնում են ՀՀ առաջնության բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից, բրազիլացի ֆուտբոլիստ Հենդերսոն Ասսիս Գիմարաեշը պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Ձախ եզրային եւ հենակետային կիսապաշտպանի դիրքերում ելույթ ունեցած Հենդերսոնը 23 տարեկան է և հանդես է եկել Բրազիլիայի« C» սերիայի «Ֆորտալեզա» ,ապա Բրազիլայի Սեարա նահանգում հանդես եկող «Մարանգուապե» ակումբներում: Բրազիլացի երիտասարդ այս ֆուտբոլիստը հնարավոր է «Ալաշկերտում» նորամուտը կնշի արդեն «Փյունիկի» հետ 3-րդ տուրի օգոստոսի 25-ի արտագնա խաղում:
Հավելենք նաեւ , որ «Ալաշկերտի» մամուլի քարուղարությունը հաստատել է նաև այն տեղեկատվությունը, որ ակումբի հետ 1-ական տարվա պայմանագիր են ստորագրել իտալացի պաշտպաններ՝ Ալեսսանդրո Վենեցիան և Ալեսսանդրո Մարկետտին,որոնք նույնպես կարող են մասնակցել «Փյունիկի» հետ վերոհիշյալ հանդիպմանը:
2013 Armenian Soccer
Իտալական դեսանտ «Ալաշկերտում»
Thursday, 22 August 2013 11:30Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրերին զգալի ակտիվություն դրսևորող «Ալաշկերտն»: Ինչպես մեր թղթակցին հայտնեց ակումբի մամուլի քարտուղար Գեւորգ Մարիկյանը , այսօր բարձրագոււյն խմբի նորեկի կազմը պաշտոնապես համալրվեց ևս երկու օտարերկրացի ֆուտբոլիստներով:Հիշեցնենք, որ մինչ այդ «Ալաշկերտում» հայտավորվել և իրենց նորամուտն էին նշել բրազիլացի կիսապաշտպան Դիեգո Լոմբան և ռուսաստանաբնակ հարձակվող Արտակ Գրիգորյանը: Այսօրվա նորեկներն իտալացիներ են, ովքեր մի քանի օր թիմում մարզվելուց հետո 1-ական տարվա պայմանագրեր ստորագրեցին և պատրաստ են խաղադաշտ մտնել «Ալաշկերտի» կազմում օգոստոսի 24-ին կայանալիք 3-րդ տուրի «Փյունիկի» հետ հանդիպման ժամանակ:
Խոսքը երկու Ալեսսանդրոների մասին է` Վենեցիայի և Մարչետտիի: Վենեցիան 24 տարեկան է, ժամանակին հանդես է եկել մինչև 18 տարեկանների Իտալիայի հավաքականում, կենտրոնական կիսապաշտպան է: «Ալաշկերտ» է տեղափոխվել ռումինական Կլուժի «Ունիվերսիտատեայից»:
Մարչետտին 25 տարեկան է, խաղում է ձախ պաշտպանի դիրքում: Նրա վերջին ակումբը բուլղարական «Բոտևն» է:
Նշենք, որ իտալացի նորեկները տեխնիկապես լավ պատրաստված, փորձառու և գրագետ ֆուտբոլիստներ են:
2013 Armenian Soccer
«Փյունիկ» -«Ալաշկերտ» խաղից առաջ , 3-րդ տուր
Saturday, 24 August 2013 08:56Օգոստոսի 24, ժ.19.00, Երեւան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
«Փյունիկ»- «Ալաշկերտ» 0խաղ, + 0 =0 - 0 0:0
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
ՀՀ գավաթակիր «Փյունիկ» ՀՀ առաջնության շրջանակներում առաջին անգամ է հանդիպելու բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտին», որը հատկապես այս խաղից առաջ կազմի զգալի փոփոխույունների է ենթարկվել: Վերջին օրերին Արմեն Սանամյանի ղեկավարած «Ալաշկերտի» կազմը 6 նոր լեգիոնոներ են համալրել, այդ թվում 1-ական խաղացող Բրազիլիայից ու Նիգերիայից, 2-ական Իտալիայից եւ ՌԴ-ից: Ինչ խոսք սրանք լուրջ համալրումներ են ու անկասկած պիտի օգնեն նորաստեղծ թիմին, որ իր կազմում արդեն 9 լեգիոներ ունի, կարողանա արժանապատիվ ելույթ ունենալ բարձրագույն խմբում: «Փյունիկը» այս ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել, եւ փաստորեն Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի էլ հաջող հանդես գալու երաշխիքը կազմի կայունությունը պիտի լինի:
Նախորդ տուրում «Փյունիկը» Կապանում կարողացավ ծնկի բերել իր գլխավոր մրցակիցներից մեկին՝ «Գանձասարին», եւ 3:2 հաշվով մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց: Իսկ «Ալաշկերտն» էլ արժանի մրցակցություն ծավալելով իր հարկի տակ ՀՀ չեմպիոն «Շիրակի» հետ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց:
Չնայած «Ալաշկերտում» կատարված զգալի փոփոխություններին բուքմեյքերները ,այնուամենայիվ այս խաղում «Փյունիկի» հաղթանակի հասնելու շանսերը շատ բարձր են գնահատում: Նազարյանի սաների հաղթանակի հասնելու հնարավորությունը գնահատվել է 1,7, իսկ Սանամյանի սաներինը՝4,75 գործակցով, ոչ-ոքին էլ ստացել է ՝ 3,3 գործակիցը:
2013 Armenian Soccer
«Ալաշկերտ»- «Միկա» խաղից առաջ, 4-րդ տուր
Sunday, 01 September 2013 10:14
Սեպտեմբերի 1, ժ.17-ին, Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
«Ալաշկերտ»-«Միկա» 0 խաղ +0 =0 -0 0:0
Մրցավար՝Զավեն Հովհաննիսյան
Այս թիմերը ՀՀ բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում առաջին անգամ են հանդիպում միմիանց: ՀՀ -6 ակի գավաթակիր «Միկան» չնայած ունեցած բավական երիտասարդ կազմին եւ երիտասարդ գլխավոր մարզչին, շատ վստահ է մեկնարկել ու առայժմ այս ստուգատեսում «Փյունիկի» հետ միասին առանց պարտության ընթացող 2 թիմերից մեկն է: Արամ Ոսկանյանի գլխավորած «Միկան» 3խաղից հետո վաստակած 5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրերին մեծ թվով լեգիներներով համալրված ՀՀ բարձրագույն խմբի նորեկ՝ «Ալաշկերտը» միեւնույն ՝1:1 հաշվով 2ոչ-ոքիներից հետո, չնայած թիմում իտալացի եւ բրազիլացի նորեկների ընդգրկմանը 3-րդ տուրում 1:3 հաշվով պարտվեց «Փյունիկին»: Սակայն օպտիմալ կազմի ընտրության հարցը դեռ կարգավորող Արմեն Սանամյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Ալաշկերտը» արդեն ապացուցել է,,որ ցանկացած հակառակորդի համար կարող է խնդիրներ ստեղծել, վկան 2-րդ տուրի ՀՀ չեմպիոն «Շիրակի» հետ մրցամարտը (1:1):
Բուքմեյքերները այս հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում «Միկային», թեեւ թիմերի ներկայիս կազմերին նայելիս դժվար է կողմերից որեւէ մեկին ակնհայտ նախապատվություն տալը: Այսպես, ՀՀ փոխչեմպիոն «Միկայի» հաղթանակի հասնելու հնարավորությունը գնահատվել է 1,65 , «Ալաշկերտինը»՝ 4,3 գործակցով ,իսկ ոչ-ոքին էլ ստացել է՝3,6 գործակից:
2013 Armenian Soccer
«Ալաշկերտը» արագ սթափվեց …«նոկաուտից»
Thursday, 19 September 2013 13:05
Երեկ, քառորդ եզրափակիչ փուլի առաջին 2 հանդիպումներով մեկնարկեց ՀՀ գավաթի 23-րդ խաղարկությունը, որին միայն բարձրագույն խմբի 8 թիմ է մասնակցում: Կապանում «Գանձասարը», որ ընդամենը 4 օր առաջ 9:2 հաշվով «ջախջախել» էր «Ալաշկերտին», չկարողացան կոտրել ՀՀ նախկին չեմպիոն «ՈՒլիսի» դիմադրությունն եւ ստիպված եղավ բավարարվել գոլազուրկ ոչ-ոքիով, որը ավելի շատ ձեռնատու էր երեւանցիներին:
Հաճելիորեն զարմացերց «Ալաշկերտը» ,որի մրցակիցը գավաթային ամենահաջողակ թիմի համբավ վայելող ՀՀ 6-ակի գավաթակիր՝ «Միկան»էր:Թվում էր Արմեն Սանամյանի սաները դեռ հասցրած չեն լինի ուշքի գալ, սթափվել 4օր առաջ Կապանում ենթարկված «նոկաուտից»՝ 2:9 հաշվով «Գանձասարից» կրած պարտությունից:Սակայն ի պատիվ մարզչական շտաբի եւ ողջ կորեկտիվի տարած հոգեբանական ճիշտ աշխատանքի «Ալաշկերտը» ցույց տվեց, որ արագ սթափվել է անհաջողութոյունից եւ վճռական ու համարձակ գործելով 1:0 հաշվով տպավորիչ եւ հենց հոգեբանական առումով չափազանց կարեւոր հաղթանակ տոնեց ,ապացուցելով, որ հաղթահարում են ճգնաժամը: Հաղթական գոլի հեղինակը անցած մրցաշրջանում «Գանձասարում»ելույթ ունեցած բրազիլացի կիսապաշտպան,25-ամյա Դիեգո Լոմբան էր :
Քառորդ եզրափակչի մյուս 2զույգերի առաջին հանդիպումները տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:Այդ օրը ՀՀ չեմպիոն «Շիրակը» Գյումրիում կհյուրընկալի «Բանանցին», իսկ ՀՀ գործող գավաթակիր «Փյունիկն» էլ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում՝ կընդունի «Արարատին»:
Ըստ խաղացանկի «Շիրակ»-«Բանանց»,եւ «Միկա»-«Ալաշկերտ» զույգերի ¼-րդ եզրափակչի պատասխան խաղերը կկայանան հոկտեմբերի 23-ին:Իսկ ահա «Փյունիկ»-«Արարատ» եւ ««Ուլիս»-«Գանձասար» զույգերի քառորդ եզրափակչի պատասխան խաղերը կկայնան նոյեմբերի 6-ին:
2013 Armenian Soccer
«Ալաշկերտի» 2-րդ թիմը եւս հաղթում է «Միկայի» 2-րդ թիմին
Friday, 20 September 2013 10:15Երեկ, ՀՀ 1-ին խմբի առաջնության 10-րդ տուրի վերջին ՝4-րդ խաղում, Աշտարակի«Քասախի մարզիկ» մարզադաշտում ստուգատեսի նորեկ ՝ Մարտունու«Ալաշկերտ-2»-ը,որը ներկայումս ելույթ է ունենում Ալբերտ Սարգսյանի ղեկավարությամբ, 2:0 հաշվով առավելության հասավ «Միկա-2»-ի նկատմամբ: Վերջինս էլ հանդես էր գալիս նորանշանակ գլխավոր մարզչի՝ Արա Նիգոյանի գլխավորությամբ:Նկատենք, որ Սարգսյանի սաները ՝Արմեն Ավագյանն ու Կարապետ Մանուկյանը իրենց թիմին հաղթանակ բերած այդ 2գոլն էլ խփել են 2-րդ խաղակեսում՝ համապատասխանաբար 58 եւ 76-րդ րոպեներին:Հետաքրքիր է այն, որ ընդամենը 1օր առաջ էլ, ՀՀ գավաթի 23-րդ խաղարկության քառորդ եզափակչի 1-ին խաղում այս ակումբների գլխավոր թիմերի մրցավեճում եւս հաջողություն ուղեկցել էր «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին,որոնք մրցակցին հաղթել էին 1:0 հաշվով: Արմեն Սանամյանի սաներին հաղթանակ էր պարգեւել բրազիլացի Դիեգո Լոբայի հեռահար գեղեցիկ հարվածով խփած գոլը: Իսկ ահա, ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում ՝ սեպտեմբերի 1-ին «Միկան» էր 2:1 հաշվով պարտության մատնել «Ալաշկերտին»:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ-2»-ը վաստակած միավորներով 17 հավասարվեց «Շիրակ-2»-ին եւ այժմ վերջինիս հետ բաժանում է մրցաշարային աղյուսակի 3-4-րդ տեղերը:
Հաջորդ՝ 11-րդ տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 23-ին եւ 25-ին: Այդ տուրում խաղից ազատ է «Ալաշկերտ-2»-ը:
2013 Armenian Soccer
«Արարատ»-«Ալաշկերտ» խաղից առաջ, 6-րդ տուր
Saturday, 21 September 2013 09:21Սեպտեմբերի 21, ժ.19-ին , Երեւան , «Հրազդան» մարզադաշտ
«Արարատ»- «Ալաշկերտ» 0խաղ +0 =0 -0 0:0
Մրցավար՝ Արման Ղուշչյան
Այս թիմերը ՀՀ առաջնության շրջանակներում առաջին անգամ են հանդիպում միմյանց: Նրանք տարբեր տրամադրություններով են մոտենում այսօրվա մրցավեճին: Նախորդ ՝5-րդ տուրում առաջնությունը հաջող սկսած «Արարատը» Գյումրիում շատ մոտ էր հաղթանակին, սակայն այն ձեռքից բաց թողեց, քանի թիմի ավագ՝ Խորեն Վերանյանին խաղավերջում 11մետրանոց հարվածը դիպուկ իրացնել չհաջողվեց ու կողմերը բավարվեցին 1-ական միավորով: «Ալաշկերտը» 5-րդ տուրում Կապանում «Գանձասարից» 2:9 հաշվով կրած խայտառակ պարտություից հետո շատ արագ սթափվելով, այդ խաղից ընդամենը 4օր հետո ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի 1-ին խաղում 1:0 հաշվով կարողացավ առավելության հասնել գավաթային հանդիպումների հաջողակի համբավ վայելող ՀՀ 6-ակի գավաթակիր «Միկայի» նկատմամբ: Սա մրցաշրջանում Արմեն Սանամյանի սաների տոնած առաջին հաղթանակն էր, այն էլ վերոհիշյալ նվաստացուցիչ պարտությունից հետո: Այժմ մրցաշարային աղյուսակում «Արարատը» 8միավորով «Շիրակի հետ կիսում է 3-4-րդ տեղերը,իսկ «Աշակերտը»,որ դեռ միայն 2 միավոր ունի ՀՀ նախկին չեմպիոն «Ուլիսի» հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Բուքմեյքերները այս խաղի բացահայտ ֆավորիտ են համարում «Արարատին»: Աբրահամ Խաշմանյանի սաների հաղթանակի հասնելու համար սահմանվել է 1,65,մինչդեռ «Ալաշկերտի» համար այն գնահատվել է 4,իսկ ոչ-ոքին էլ ստացելէ 3,5 գործակիցը:
2013 Armenian Soccer
Ի՞նչ է կատարվում «Ալաշկերտի» եւ …ՀՀ չեմպիոն «Շիրակի» հետ
Monday, 23 September 2013 11:28ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում ՀՀ գործող չեմպիոն «Շիրակը», որ ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում բավական հաճելի տպավորության թողեց,փոքր ինչ անճանաչելի է դարձել եւ կազմում ունեցած մի քանի փոփոխություններից հետո անհավասարակշիռ ելույթով հիասթափեցրեց իր երկրպագուներին՝ 0:2 հաշվով իր հարկի տակ զիջելով առայժմ առանց պարտության ընթացող «Փյունիկին»: Նկատենք ,որ մրցակիցը 2 գոլն էլ խփեց ստանդարտներից , ՀՀ երիտսարդական հավաքականի խաղացողներ՝ Գագիկ Պողոսյանի եւ կարճ ժամանակում ՀՀ գավաթակրի առանցքային խաղացողներիցեւ հարվածային ուժերից մեկը դարձած Աղվան Պապիկյանի անհատական բարձր վարպետության շնորհիվ:Ճիշտ է «Շիրակում» հերթական անգամ կաղեց գոլային պահերի իրացմումը,,սակայն թիմի գլխավոր մարզչին ՝Վարդան Բիչախչյանին անհանգստացնողն այն էր, որ 75-րդ րոպեին 2-րդ գոլը բաց թողելուց հետո թիմը մի տեսակ կոտրվեց, ու իրեն բնորոշ կամային որակները չկարողացավ դրսեւորել:Ի դեպ, սա արդեն այս առաջնությունում «Շիրակի» Գյումրիում կրած 2-րդպարտությունն էր: Սակայն գյումրեցիները առաջիկայում «Փյունիկից» ռեւանշի հասնելու լավ հնարավորություն ունեն: Վաղը՝ սեպտեմբերի 24-ին նրանք Երեւանում կրկին հանդիպում են ՀՀ գավաթակրին, այս անգամ արդեն Հ» Տոնոյանի անվան սուպերգավաթի խաղարկության շրջանակներում:
Շարունակելով իր ոչ-ոքիների շարքը Ժոլտ Հոռնյակի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Բանանցը» Երեւանում 0:0 խաղաց Կապանի «Գանձասարի» հետ: Նկատենք ,որ սա Հոռնյակի սաների 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր, իսկ ընթացիկ առաջնությունում էլ ընդհանրապես արդեն խաղացած 4-րդ ոչ-ոքին: ՀՀ նախկին չեմպիոն «Ուլիսը» 2-րդ տուրն անընդմեջ խաղի վերջին վայրկյաններին զգոնության պակասի պատճառով հաղթանակը ձեռքից բաց թողեց : Այս անգամ Կարեն Բասեղյանի սաները դրամատիկ վերջաբան ունեցած հանդիպումում 1:1 խաղացին «Միկայի» հետ: Սակայն, եթե նախորդ տուրում «Փյունիկին» մեծ դժվարությամբ՝ մի կերպ էր հաջողվեց 1:3 հաշվով զիջելուց հետո խույս տալ պարտությունից ,ապա, այս անգամ «Միկան» առաջինը կարող էրհաջողության հասնել, եթե «Միկայի» ռմբարկու Սեմյոն Մուրադյանը 67-րդ րոպեին անվրեպ իրացներ մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոց հարվածը:Այստեղ որոշակի դեր խաղաց նաեւ այն հանգամանքը ,որ 86-րդ րոպեին «Ուլիսի» պաշտպան Ռեւիկ Եղիազարյանը հեռացվեց, որի պատճառով «Ուլիսը«մնաց 10 հոգով ,ու դրանից օգտվելով խաղի վերջին րոպեին Սարգիս Կարապետյանը վերականգնեց հավասարակշռությունը եւ,որն էլ օգնեց«Միկային» Փյունիկի»» նման շարունակելու անպարտելի հանդիպումների շարքը: Բայց, որ Կարեն Բարսեղյանի սաներն էլ տուրից տուր բարելավում են թիմային խաղը, դա եւս ակնհայտ է:
«Միկայի» խաղացած ոչ-ոքիից օգտվեց «Արարատը»,որն այս տուրում «Հրազդան» մարզադաշտում 5:0 հաշվով «ջախջախեց» «Ալաշկերտին»ու վաստակած 11 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Եթե Աբրահամ Խաշմանյանի ղեկավարած «Արարատի» առաջադիմումն եւ վերելք ուրախացնում է, ապա բարձրագույն խմբի նորեկ ՝ «Ալաշկերտի» երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով կրած խայտառակ պարտությունը մտահոգվելու տեղիք են տալիս: Նախորդ տուրում Կապանում՝ ոչ ֆուտբոլային՝ 2:9 հաշվով կրած պատութույունը «Ալաշկերտի» ներկայացուցիչները պատահական ,ու թյուրիմացություն համարեցին ,եւ իսկապես դրանից 4օր հետո ՀՀ գավաթի խաղարկության քառորդի եզրափակչի 1-ին խաղում մարտունեցիները 1: 0հաշվով առավելության հասան «Միկայի» նկատմամբ եւ թվաց, որ«Ալաշկերտի» ճգնաժամային վիճակը հաղթահարվել է: Սակայն Արմեն Սանամյանի սաները, ահա դրանից 3օր հետո կրկին անհաջողության մատնվեցին, եւ դա մարզիչը բացատրեց հիմնական կազմի մի քանի առաջատար խաղացողների բացակայությամբ (Արա Խաչատրյան ,Գուրգեն Մաշումյան ,Արամ Հովսեփյանը) եւ վերջին 7 օրում անցկացրած 3խաղերի ու խաղացողների հոգնածության եւ չվերականգվելու հանգամանքով:Թեեւ ավելի ճիշտ կլինի նկատել ,որ մրցաշրջանը հաջող սկսած «Ալաշկերտում» տարված անհամաչափ սելեկցիոն աշխատանքների պատճառով մինչեւ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը թիմի կազմում անկանոն ձեւով չփորձակված, անպատրաստ լեգիոներների ընդգրկեցին, որից էլ աղճոտվեց թիմի խաղային ձեռագիրը:Այդ հանգամաքով պայմանվորված «Աշալկերտը» վերջին խաղերում կորցրել է հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ հոգեբանական խնդիրների առաջ է կանգել:Կարծում ենք տեղացի ֆուտոլիստներին առավել մեծ տեղ տալու եւ ավելի շատ վստահելու դեպքում թիմի գործերը շատ արագ կկարգվորվեն: Որքան շուտ ազատվեն տեղացի կադրերին ոչնչով չգերազանցող լեգիոներներից, այնքան շուտ թիմը կվերագտնի իր խաղն ու վստահությունը: Մրցաշարային աղյուսակը 12միավորվ գլխավորում է «Փյունիկը», իսկ «Միկան» էլ 10 միավորով ընթանում է 3-րդ տեղում:
1-ին շրջանի վերջին ՝7-րդ տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 28-ինեւ 29-ին: Դրանց մեջ առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առաջատարների խմբում գտնվող թիմերի մասնակցությամբ «Միկա»- «Շիրակ», եւ ««Փյունիկ» -«Արարատ» հանդիպումները:
2013 Armenian Soccer
Clubs
- Premier League 2019-20
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League 2019-20
- First League 2012-13
- National Cup
- Euro Cups
- Friendlies
Players
- Armenians Abroad 2019
- Armenians Abroad 2018
- Armenians Abroad 2017
- Armenians Abroad 2016
- Armenians Abroad 2015
- Armenians Abroad 2014
- Armenians Abroad 2013
- Armenians Abroad 2012
- Armenians Abroad 2011
- Armenians Abroad 2010
- Armenians Abroad 2009
- Armenians Abroad 2008
- Armenians Abroad 2007
- Armenians Abroad 2006