«Գանձասար Կապանը» առաջատարի հետ խաղում մեկնարկում է 2 կորուստով
Wednesday, 02 March 2016 10:31ՀՀ բարձրագույն խմբի 24-րդ առաջնության 2-րդ հատվածը մեկնարկում է այսօր` մարտի 2-ին: Կապանի <Գանձասար-Կապանը> մրցաշրջանը մեկնարկում է առաջատարի՝ Երևանի <Ալաշկերտի> հետ 16-րդ տուրի երևանյան հանդիպումնով : Ինչպես հայտնում են կապանյան ակումբի մամուլի ծառայությունից վնասվածքի պատճառով այս խաղում թիմակիցներին չեն կարողանա օգնել <Գանձասար-Կապանի> նորեկ, գանացի Օտո Ջոշուան և սերբ կենտրոնական պաշտպան Դամիր Մեմովիչն , ով կբացակայի որակազրկման պատճառով
©2016 Armenian Soccer
Աշոտ Մանուչարյան. «Կարծում եմ, որ խաղից խաղ առաջընթաց կնկատվի»
Tuesday, 08 March 2016 08:03Վերսկսվեց նաև ՀՀ 1-ին խմբի առաջնությունը: <Գանձասար-Կապան-2> -ը մարտի 7-ին16-րդ տուրի խաղում Երևանում մրցեց խմբի մինաձնյա առաջատարի ՝ Երևանի <Ալաշկերտ-2> -ի հետ:Անչափ լարված ու հետաքրքիր պայքարում ընթացած մրցավեճում գրանցեց ոչ-ոքի՝ 1:1:
Ակումբի մամուլի ծառայությանը տված հարցրույցում կայացած խաղի մասին իր տպավորություններով է կիսվել <Գանձասար-Կապան-2>-ի գլխավոր մարզիչ Աշոտ Մանուչարյանը.
-Ի՞նչ կասեք խաղի մասին:
- Խաղն ընդհանուր առմամբ անցավ կոշտ պայքարում: Մենք շեշտը դրել էին հակագրոհների վրա: Եվ հենց հակագրոհներից մեկի ընթացքում էլ կարողացանք գոլ խփել: Իսկ երկրորդ խաղակեսում անուշադրության պատճառով ոչ պարտադիր գնդակ բաց թողեցինք: Դրանից հետո գնդակին ավելի շատ տիրում էին <<Ալաշկերտ-2>>-ի ֆուտբոլիստները, բայց շնորհակալություն տղաներին, որ մինչև վերջ պայքարեցին, նվիրվեցին խաղին... Արդյունքից գոհ եմ:
- Դժվա՞ր հանդիպում ստացվեց:
-Բնականաբար: Սա առաջին հանդիպումն էր և այդ տեսանկյունից շատ բարդ էր: Մրցակիցն էլ ուժեղ էր: Բայց ես գոհ եմ այն ֆուտբոլից, որը տղաներն այսօր կարողացան ցուցադրել:
- Նախորդ տարվա համեմատ փոփոխություները շա՞տ էին:
-Փոփոխությունները նախորդ տարվա համեմատ շատ էին: Թիմում կան նորեկներ՝ Տիգրան Իվանյանը, Մհեր Հարությունյանը, ով էլ դարձավ գոլի հեղինակ: Կարծում եմ, որ խաղից խաղ առաջընթաց կնկատվի:
©2016 Armenian Soccer
Աշոտ Բարսեղյան. «Մենք երբեք չենք թերագնահատում մեր մրցակիցներին»
Sunday, 20 March 2016 18:50Երևանում ՀՀ բարձրագոււյն խմբի 24-րդ առաջության 18-րդ տուրում «Միկայից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո հետախաղյա մամուլի ասուլիսում լրագրողների հարցերին պատասխանելիս Կապանի«Գանձասրա- Կապան» թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը այսպես արտահայտվեց իր սաների ելույթի վերաբերյալ.
«Շնորհավորում եմ «Միկային» տոնած հաղթանակի կապակցությամբ: Հոգնած էինք, հավանաբար լավ չէինք վերականգնվել: Շարժում չկար: Թիմի տղաները իրենց այդքան էլ լավ չէին զգում: Չնայած, որ դարձյալ խաղում էինք «Միկայի» հետ: Այս խաղում չկարողացանք գոլային իրական պահեր ստեղծել, մինչդեռ գավաթային խաղում դրա պակասը չունեինք: Ինչ վերաբերվում է մրցակցին թերագնահատելուն, ապա ասեմ, որ մենք երբեք չենք թերագնահատում մեր մրցակիցներին: «Միկայի» կազմում նախորդ խաղի համեմատ փոփոխություններ կային: Մեզ հիմա մնում է վերլուծել խաղը, ճիշտ հետևություններ անել և շարժվել առաջ»:
©2016 Armenian Soccer
«Գանձասար-Կապանի» 2 կիսապաշտպաններ հրավիրվել են ՀՀ և …Զամբիայի ազգային հավաքականներ
Tuesday, 22 March 2016 19:04Կապանի «Գանձասար-Կապանի» երիտասարդ կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը և զաբիացի Լուբամբու Մուսոնդան հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ:Այս մասին հայտնում են կապանյան ակումբի մամուլի ծառայութոյւնից: Ինչպես հայտնի է ՀՀ ազգային հավաքականը պատրաստվում է մարտի 25-ին Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղին: Վարուժան Սուքիասյանը երկրի գլխավոր թիմ է հրավիրել նաև կապանյան թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանին: Իսկ Զամբիայի ազգային ընտրանին, որի անդամն է հանդիսանում 21-ամյա Լուբամբու Մուսոնդան, Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլում մրցելու է Կոնգոյի ազգային հավաքականի հետ:
©2016 Armenian Soccer
Աշոտ Բարսեղյան. «3-րդ տեղի հույս դեռ կա, մինչև վերջին խաղը պայքարելու ենք»
Monday, 16 May 2016 18:57Մայիսի 15-ի ՀՀ բարձրագույն խմբի 24-րդ առաջնության 26-րդ տուրի Երևանում կայացած «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպման(0:0) ավարտից հետո տեղի ուենցած հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց հյուրերի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը.
«Կարծում եմ՝ խաղը երկու թիմերի համար կարևոր նշանակություն ուներ: Կարող էինք ինչպես հաղթել, այնպես էլ՝ պարտվել: Ընդհանուր առմամբ լավ խաղ ստացվեց, տղաները ամեն ինչ արեցին, նորմալ ֆուտբոլ խաղացին, միայն վերջին հարվածը չէինք կարողանում անել:
Առաջին գծում բարսեղյանի բացակայոթյունը զգացվեց: Շնորհավորում եմ երկու թիմերին էլ: Երրորդ տեղի հույս դեռ կա, մինչև վերջին խաղը պայքարելու ենք:
Իհարկե կային պահեր, որ վերջում կարողանայինք ավելի լավ շարունակություն տալ, օրինակ Ռակիչը կարող էր հարվածել, բայց տեսավ կողքին ավելի հարմար դիրքով մարդ կար, փոխանցում կատարեց: Դա արդեն ֆուտբոլիստի որակից է: Իհարկե, վերջին պասը շատ կարևոր է: Դրա համար այսօր կրեատիվ ֆուտբոլիստ շատ է պետք, ով կկարողանա վերջին ճիշտ փոխանցումը տալ»:
©2016 Armenian Soccer
«Գանձասար-Կապանը» հրաժարվել է Ալեքսանդր Ռակիչի ու Օտո Ջոշուայի ծառայություններից
Thursday, 26 May 2016 11:28Նոր մրցաշրջանից առաջՀՀբարձրագույն խմբի 24-րդ առաջնոթւյունում 4-րդ տեղը գրաված Կապանի «Գանձասար-Կապանը» կհամալրվի նոր ֆուտբոլիստներով: Ակումբը որոշել է չերկարաձգել 2 արտասահմանցի ֆուտբոլիստների՝ սերբ հարձակվող, 29-ամյա Ալեքսանդր Ռակիչի եւ գանացի պաշտպան, 26-ամյա Օտո Ջոշուայի պայմանագրերի ժամկետները:Այս մասին հայտնել է կապանյան ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը:Նա տեղեկացնում է, որ իրենք վերը նշված խաղացողներին փոխարինողներ կգտնեն:
Ռակիչի հետ 4 ամսով էր պայմանագիր կնքել, ժամանակը լրացավ, և ակուևմբի ղեկավրությունն ու մարզչական շտաբը չցանկացանք նրա հետ երկարաձգել պայամնագիրը: Իսկ Ջոշուան չարդարացրեց մարզիչների սպասելիքները: Վնասվածք ստացավ, երկար ժամանակ չխաղաց: Ջոշուան պաշտպան է, մենք նրա փոխարեն որոշեցինք հենակետային կիսապաշտպան բերել, իսկ նրա բացը լրացնել տեղացի ֆուտբոլիստներով:
Հիշեցնենք, որ Ռակիչը նախկինում հանդես է եկել «Արարատում»: Մրցաշրջանի ընթացքում միանալով «Գանձասար Կապանին»՝ 16 հանդիպումներում 3 գոլ է խփել: Ջոշուան մրցաշրջանի հիմնական մասը վնասվածքի պատճառով բաց է թողել, իսկ վերջում 3 հանդիպման է մասնակցել:
2016 Armenian Soccer
Գանձասար-Կապանի» կիսապաշտպանը չկարողացավ փրկել… Զամբիայի հավաքականին պարտությունից
Tuesday, 07 June 2016 16:20Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական փուլի 5-րդ տուրում Զամբիայի հավաքականն ,որի կազմում հանդես է գալիս «Գանձասար-Կապանի» երիտասարդ կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան, արտագնա խաղում մրցել է Գվինեա-Բիսաուի ընտրանու հետ և զիջել է 2: հաշվով:
Հյուրերի կազմում խաղին մասնակցել է «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան, ով փոխարինման է մտել 67-րդ րոպեին` 2:2 հաշվօ ժամնակ; Տանտերից հաղթական ՝3-րդ գոլը 90-րդ րոպեին խփել է Տոնի Բրիտո Սիվան:
Զամբիայի հավաքականը վաստակած 6 միավորով Կոնգոյի հետ կիսում է «Е» խմբի 2-3-րդ տեղերը:Իսկ առաջատարը 10 միավորով Գվինեա-Բիսաուի ընտրանին է: Ի դեպ, Զամբիան մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Վերջին խաղը Զամբիան ընտրանին կանցկացնի սեպտեմբերի 2-ին և սեփական դաշտում կմրցի Քենիայի հավաքականի հետ:
©2016 Armenian Soccer
Ալեքսանդր Պետրոսյան. ««Գանձասար-Կապանն» իմ թիմն է»
Wednesday, 15 June 2016 14:47ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Կապանի <Գանձասար-Կապանի>> հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգել է բազմափորձ կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը:
Պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո նա ակումբի մամուլի ծառայոթւյանը տված հարցազրույցում խոսել է կնքված գործարքի մասին.
< Գոհ եմ, որ երկարաձգել եմ պայմանագիրս 1 տարով: <Գանձասար-Կապանն> իմ թիմն է: Բոլոր մտքերս կապված են միայն այս թիմի հետ: Ուրախ եմ, որ շարունակելու եմ ելույթներս այստեղ: Զգում եմ, որ պետք եմ այս թիմին: Պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի կարողանամ օգնել թիմին: Ճիշտն ասած չեմ մտածել այլ ակումբ տեղափոխվելու հնարավոր տարբերակների մասին, այնպես է, որ ինձ համար առաջնայինը Գանձասար-Կապանն> է >:
Կապանյան թիմի 5 համարը նշել է նաև, որ այս թիմում իրեն բավականին երջանիկ է զգում. <<Դրամական կողմ ինձ համար այդքան էլ մեծ նշանակություն չունի, կարևորն այն է, որ երկարաձգել եմ պայմանագիրս: Թիմի հետ եմ և շարունակում եմ իմ գործը: <Գանձասար-Կապանում> ես երջանիկ եմ: Արդեն քանի տարի է խաղում եմ այս թիմում ու երջանիկ եմ, ասեմ ավելին շարունակելու եմ այդպիսին լինել> :
©2016 Armenian Soccer
Գեղամ Հարությունյան. «Նոր պայմանագիրը նոր նպատակներ է ի հայտ բերում»
Thursday, 16 June 2016 12:40Կապանի «Գանձասար –Կապանի » հետ 1տարով պայմանագիրը երկարաձգել է նաև Գեղամ Հարությունյանը, այդ առթիվ նա հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը.
< Նոր պայմանագիր ստորագրելու առթիվ տպավորությունները լավն են: Հուսով եմ, որ այս տարի կկարողանանք Եվրոլիգայի, կամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Առաջին հերթին, ես էլ, ակումբն էլ ցանկացանք երկարաձգել պայմանագիրը: Թիմում լավ կոլեկտիվ է հավաքվել, թե՛ մարզչական, թե՛ ֆուտբոլիստների շրջանում: Այդ իսկ պատճառով էլ որոշեցի ելույթներս շարունակել այս թիմում>>:
Ըստ Հարությունյանի իրենով հետաքրքրվել են նաև այլ թիմեր, բայց ամենակարևորը նրա համար կապանյան թիմն էր. <Կային նաև այլ թիմեր, որոնք հետաքրքրվում էին իմ ծառայություններով, սակայն որևէ հստակություն այդ առումով չկար: Նոր պայմանագիրը նոր նպատակներ է ի հայտ բերում, բայց այդ մասին բարձրաձայն խոսել չեմ ցանկանում: Հույս ունեմ, որ այս տարի իմ բոլոր նպատակները իրականություն կդառնան> :
Գոլահարը նաև նշել է, թե երկրպագուները իրենից ինչ պետք է սպասեն առաջիկա մեկ տարում. <<Երկրպագուները պետք է սպասեն ինձնից այն, ինչ սպասել են միշտ, այսինք նոր գոլեր և հաղթանակներ: Այդքան բան>:
©2016 Armenian Soccer
Գրիգոր Մելիքսեթյան. «Երբ առաջարկեցին երկարաձգել պայմանագիրը, անգամ չեմ էլ մտածել այլ տարբերակների մասին»
Friday, 17 June 2016 15:54Կապանի «Գանձասար Կապանի» դարպասը առնվազն ևս մեկ տարի կպահի փորձառու դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: 80 կիլոգրամ քաշ և 190 սանտիմետր հասակ ունեցող <Գիգսը> ակումբի ամամուլի ծառայոթւյանը տված հարցազրույցում պատմել է ակումբի հետ ևս մեկ տարով պայմանագիրը երկարաձգելու մասին. <Երբ առաջարկեցին երկարաձգել պայմանագիրը, անգամ չեմ էլ մտածել այլ տարբերակների մասին, միանգամից համաձայնվել եմ, որովհետև այս թիմն ինձ համար հարազատ է դարձել: Այնպես է, որ շատ ուրախ եմ, որ նորից լինելու եմ այստեղ: Կարծում եմ չարժե խոսել պայմանագրի ֆինանսական կողմի մասին, դա պետք է մնա թիմի ներսում >:
Մելիքսեթյանը նաև պատմել է թիմում ելույթները շարունակելու գլխավոր շարժառիթների մասին. < Ելույթներս այստեղ շարունակելու գլխավոր գործոններից մեկն այն էր, որ այս թիմը հեռանկար ունեցող է : Այնպես է, որ ղեկավարությունն էլ, մարզչական շտաբն էլ շատ լուրջ են տրամադրված և նայում են հեռուն: Նպատակներ ունեն իրենց առաջադրված: Ուզում եմ լինել այս թիմի մասնիկը: Եվ ինչով կարող եմ պետք է օգտակար լինեմ, որպեսզի հաջողությունների հասնենք: Այստեղ, ես իհարկե ինձ լավ եմ զգում>:
©2016 Armenian Soccer
Clubs
- Premier League 2019-20
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League 2019-20
- First League 2012-13
- National Cup
- Euro Cups
- Friendlies
Players
- Armenians Abroad 2019
- Armenians Abroad 2018
- Armenians Abroad 2017
- Armenians Abroad 2016
- Armenians Abroad 2015
- Armenians Abroad 2014
- Armenians Abroad 2013
- Armenians Abroad 2012
- Armenians Abroad 2011
- Armenians Abroad 2010
- Armenians Abroad 2009
- Armenians Abroad 2008
- Armenians Abroad 2007
- Armenians Abroad 2006