«Ալաշկերտ»- «Բանանց» խաղից առաջ, 7-րդ տուր
Sunday, 29 September 2013 08:11Սեպտեմբերի 29,ժ.18-ին,Երեւան ,«Հանրապետական» մարզադաշտ
«Ալաշկերտ»-«Բանանց» 0խաղ +0 =0 -0 0:0
Մրցավար ՝ Մանուկ Ֆահրադյան
Մրցակիցները ՀՀ առաջնության շրջանակներում միմյանց հանդիպելու են առաջին անգամ: Սա նաեւ ՀՀ բարձարագույն խմբի առաջնության 1-ին շրջանի վերջին հանդիպումն է:
Արմեն Սանամյանի ղեկավարությամբ հանդես եկող բարձրագույն խմբի նորեկ՝ Մարտունու «Ալաշկերտը» հուսադրող մեկնարկից ՝մեկնարկային 2տուրերում ՀՀ նախկին չեմպիոն՝«Ուլիսի», ապա նաեւ ՀՀ գործող չեմպիոն՝«Շիրակի» հետ միեւնույն ՝1:1 հաշվով ոչ-ոքիներ խաղալուց հետո, հաջորդ 4տուրերում 4անընդմեջ պարտություն կրեց, ընդ որում վերջին 2-ում գերխոշոր ՝ 2:9 եւ 0:5 հաշիվներով ու դրա համար վաստակած 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:Հիմա ճգնաժամային այս վիճակից դուրս գալու համար Սանամյանի սաներին միայն հաղթանակ է հարկավոր,որպեսզի գոնե 1-ին շրջանը դրական նոտայով ավարտեն:
Ժոլտ Հոռնյակի ղեկավարությամբ հանդես եկող «Բանանցն» չնայած հաղթանակի հասնելու մեծ ձգտմանը, առայժմ 7 միավորով միայն 6-րդ հորիզոնական է զբաղեցնում: Վերջին 3 տուրերում ոչ-ոքիներ է խաղացած«Բանանցը» ամենայն հավանականությամբ կջանա անպայման այդ «կախարդական» շրջանից դուրս գալ,եւ այս անգամ նույնպես կպայքարի հաղթանակի հասնելու համար:
Բուքմեյքերները այս հանդիպման բացահայտ ֆավորիտ «Բանանցին» են համարում եւ Հոռնյակի սաների հաղթանակի հասնելու հնարավորությունը գնահատել են 1,4 գործակցով, մինչդեռ «Ալաշկերտի» համար այն հավասար՝ 6,15-ի,իսկ ոչ-ոքին էլ ստացել է 4,3 գործակիցը:
2013 Armenian Soccer
«Բանանց-2»-ը կրկին շրջանցում է «Ալաշկերտ-2»-ին
Tuesday, 22 October 2013 13:01ՀՀ 1-ին խմբի առաջնության 14-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո կրկին առաջատարի փոփոխություն կատարվեց : Մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ալբերտ Սարգսյանի ղեկավարությամբ հանդես եկող «Ալաշկերտ-2»-ը Կապանում չնայած լուրջ դիմադրությանը 0:1 հաշվով պարտվեց «Գանձասար-2»-ին եւ ստիպված եղավ 1-ին հորիզոնական կրկին զիջել իրեն կրկնկակոխ հետապնդող «Բանանց –2-ին: Վերջինս իր հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ 1-ին խմբում հանդես եկող «Բանանց»ակումբի 2-րդ դուստր թիմին՝ «Բանանց-3»-ի նկատմամբ: Այժմ, 24 միավորով 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտ-2»-ը առաջատարից՝ «Բանանց-2»-ից ետ է մնում միայն 1միավորով:
«Շենգավիթը» Աբովյանում 1:0 հաշվով պարտության մատնեց առաջատարների խմբում գտվող «Շիրակ-2»-ին: Երեւանցիների կազմում հաղթական միակ գոլի հեղինակը հանդիպման 62-րդ րոպեին աչքի ընկած Օրբելի Համբարձումյանն էր:
Իսկ ահա, Արա Նիգոյանի ղեկավարությամբ հանդես եկող «Միկա-2»-ն էլ արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց մշտապես մրցանակային տեղերի հավակնող «Փյունիկ-2»-ին: «Միկայի-2»-ի կազմում գոլերը հեղինակեցին 17-ամյա Ալիկ Առքելյանն ու 20-ամյա Աշոտ Կարպետյանը, ովքեր նաեւ բարձրագույն խմբում խաղալու փորձ ունեն: Հաջորդ ՝15-րդ տուրի հանդիպումները ըստ խաղացանկի նախատեսված էին անցկացնել հոկտեմբերի 28-ին: Սակայն դրանցից մեկն արդեն կայացել է հոկտոմբերի 17-ին ,եւ «Արարատ-2»-ն ու «Բանանց-3»-ը ոչ-ոքի՝ 2:2 են խաղացել: Այս տուրի եւս մի հանդիպում էլ՝ «Շիրակ-2»-«Գանձասար-2» նախատեսվածից ավելի վաղ՝ ՝ հոկտեմբերի 25-ին տեղի կունենա: Իսկ տուրի մնացած 2հանդիպումները «Ալաշկերտ-2»- «Փյունիկ-2» եւ ««Միկա-2»- «Բանանց-2» կանցկացվեն հոկտեմբերի 28-ին: Այս տուրում խաղից ազատ է «Շենգավիթը»:
2013 Armenian Soccer
Պարտություն, որը«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնակության բերեց
Thursday, 24 October 2013 16:13Երեկ կայացած ՀՀ գավաթի23-րդ խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղերի արդյունքերի մասին նախորոք արված կանխատեսումները հիմնականում իրականացան: Ճիշտ է, ՀՀ գործող չեմպիոն ,2012-ի ՀՀ գավթակիր Գյումրիի«Շիրակը» «Բանացի» հետ երեւանյան պատասախան խաղում 34-րդ րոպեին սենեգալցի լեգիոներ Դամե Դիոպի խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով ռեւանշի հասավ,սակայն կիսաեզրափակչի ուղեգիրին արժանցան Ժոլտ Հոռնակի սաները՝ ՀՀ 1-ին գավաթակիր «Բանանցի» ֆուտբոլիստները: Նչանք դուրս եկան կիսաեզրափակիչ եւ այժմ սպասելու են իրենց մրցակցին: Նրանց կիսաեզրափակչի մրցակիցը հայտնիէ դառնալու նոյեմբերի 6-ին տեղի ունենալիք քառորդ եզրափակչի «Ուլիս»-«Գանձասար» պատասախան խաղում: Այս թիմերի Կապանում կայացած 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել;
Երեկ,կայացած քառորդ եզրափակչի «Միկա» –«Ալաշկերտ» պատասխան խաղի գլխավոր իրադարձութւունները ծավալվեցին 2-րդ խաղակեսում: 1-ին կեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց ,եւ դարպասները անառիկ մնացին: Սակայն 2–րդ կեսում «Ալաշկերտի» պաշտպանները շատ անփույթ գործեցին եւ թույլ տված սխալների հետեւանքով 3անպատսախան գնդակ ընդունելով սեփական դարպասում 0:3 հաշվով պարտություն կրեցին,եւ դուրս մնացին հետագա պայքարից; Մինչդեռ Արմեն Սանամյանի սաներին 1-ին խաղում իրենց հարկի տակ հաջողվել էր 1:0 հաշվով հուսադրող եւ անկանկալ հաղթանակ տոնել ՀՀ 6-ակի գավաթակիր «Միկայի» նկատմամբ: Կրած պարտությունը շատ թանկ նստեց «Աալշկերտի». հատկապես մարզչական շտաբի վրա:2 խաղերի արդյունքով կիսաեզրափակիչ դուրս եկավ Արամ Ոսկանյանի գլխավորած «Միկան», որի հաջորդ փուլի մրցակիցը կլինի «Արարրտ»-Փ«յունիկ» զույգի հաղթողը:Այս թիմերի 1/4եզրափակչի 1-ին խաղում գրանցվել է 1:1հաշիվը: Պատասխան խաղը կայանալու է նոյեմբերի 6-ինԵրեւանի «Հրազդան» մարզադաշտում:
Իսկ ահա «Ալաշկերտի» հերթական խոշոր հաշվով պարտություինը լցրեց ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի համբերության բաժակը ,եւ նա պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանին:
Նկատենք ,որ «Ալաշկերտը» բարձագույն խմբում Արմեն Սանամյանի ղեկավարությամբ ընդհանուր առմամբ10հանդիպում 8-ը ՀՀ առաջնույան ,2-ը ՝ ՀՀգավաթի խաղարկության անցկացրեց ,որից միայն մեկում՝ ՀՀ գավաթի խաղարկության ¼-րդ եզափակչի 1 –ին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Միկային» ,3ոչ-ոքի է խաղացել ,ու 6պարտություն է կրել ,որից 4-ը խոշոր հաշվով: Ընդհանուր առմամբ այդ խաղերում մարտունեցիները խփել են 11 եւ ,բաց են թողել՝ 33 գնդակ: Սանամյանի ղեկավարությմբա «Ալաշկերտը» խոշոր հաշվով 4պարտություն է կրել ՝2:9 ՝ «Գանձասարին» 0:5 ,«Արարտին» ,2:5 «Շիրակին» եւ 0:3 հաշվով «Միկային»: Բայց չէ ,որ կարծում ենք պիտի համբերատար լինել ,չէ որ Մոսկվան էլ էլ մի օրում չի կառուցել: Կա նաեւ ռուսական հայտնի ասացվացծը ՝« համբերիր կազակ՝ ատաման կդառնաս»…
Ինչեւէ, «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը առայժն թափուր է, իսկ թիմն արդեն 3օր հետո՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ առաջանության 10-րդ տուրի շրջանակներում իր հարկի տակ մրցելու է «Փյունիկի» հետ:
2013 Armenian Soccer
Առանց ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին պաշտպանի հունական «Ֆոկիկոսը» 1-ին հաղթանակը տոնեց
Saturday, 26 October 2013 16:40Ինչպես արդեն հայտնել ենք ,ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան, 26-ամյա Միխեիլ Սիմոնյանը ՀՀ առաջանության մեկնարկից առաջ Մարտունու «Ալաշկերտից» տեղափոխվեց եւ 1տարվա պայմանգիր կնքեց Հունաստանի 1-ին խմբում հանդես եկող Անֆիսայի «Ֆոկիկոս» ակումբի հետ : Երիտասարդ ֆուտբոլիստը,որ ՀՀ առաջնությունում «Արարատում» ,Գանձասարում», ««Իմպուլսում» «ՈՒլիսում»,ապա նաեւ «Ալաշկերտում» հանդես գալու զգալի փորձ ունի աստիճանբար մերվում է կոլեկտիվին, ու նոր թիմում իրեն լավագույն կողմերով է դրեւորում: Նախորդ 2տուրերում միեւնույն նվազագույն՝ 0:1 հաշվով կրած պարտություններից հետո, 4-րդ տուրում Սիմոնյանի թիմը ընթացիկ առաջնությում 1-ին հաղթանակը տարավ: «Ֆոկիկոսը» իր հարկի տակ 2:1 հաշվով պարտությանը մատնեց Պատրայի «Պանախիկիին»: Սիմոնյանը այս հանդիպմանը չէր մասնակցում ,քանի որ նախորդ՝ 3-րդ տուրում «Իրակլիս Պսախնայի»հետ արտագնա խաղի (0:1) 73-րդ րոպեին կարմիր քարտի էր արժանցել ,եւ հեռացվելէր, ,ուստի որակազազրկման պատճառով այս հանդիպումը ստիպված էր բաց թողնել: Սիմոնյանը արդեն լիովին արժանացել է ակումբի գլխավոր մարզչի վստահությանն ու առաջնության մասնակցած նախորդ 3հանդիպումներում եղել է թիմի մեկնարկային կազմում : Սիմոնյանն, ի դեպ ,մասնակցել է նաեւ Հունաստանի գավաթի խաղարակության 1/ 16-րդ փուլի ,երկրի բազմակի չեմպիոն «Օլիապիակոսի» հետ սեպտեմբերի 25-ին անցկացած 1-ին հանդիպմանը ( 1:5) :Այս թիմերիգավաթային պատասախան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 30-ին:
4տուրի հետո «Ֆոկիկոսը» վաստակած 4միավորով 14 թիմերի պայքարում ընթանում է 9-րդ տեղում : Հերթական ՝ 5-րդ տուրում ՝ Սիմոնյանի թիմն այսօր Երեւանի ժամանակով ժամը 19-ին կհյուրկալվի «Օլիմպիակոս Վոլոսի» կողմից ,որը 7 միավորով ընթանում է 6-րդ տեղում:
2013 Armenian Soccer
«Ալաշկերտ»- «Փյունիկ» խաղից առաջ, 10-րդ տուր
Sunday, 27 October 2013 15:35Հոկտեմբերի 27, ժ.18-ին, Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ
«Ալաշկերը» -«Փյունիկ» 1խաղ +0 =0 -1 1:3
Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան
ՀՀ բարձրագույն խմբի նորեկ ՝ «Ալաշկերտի » եւ «Փփյունիկի» 1-ին հանդիպումը կայացել է ընթացիկ առաջնության 3-րդ տուրում եւ ավարտվել է երկրի բազմակի չեմպիոնի ՝3:1 հաշվով հաղթնակով:Այդ խաղում 1-ական գոլ ենք խփել «Փյունիկից»՝թիմի ավագ ՝ Դավիթ Մանոյանը ,Վարազդատ Հարոյանն ու Գոռ Մալաքյանը ,իսկ «Ալաշկերտից» էլ թիմի լավագուն ռմբարկու ՝ՄիհրանՄանասյանը: Այսօրվա խաղը առանձնակի մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն առումով ,որ հոկտեմբերի 23-ին ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Միկայից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո պաշտոնանկ է արվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը ,եւ թիմն այսօր հանդես է գալու առանց գլխվոր մարզչի:Ի դեպ, առայժ այդ պաշտոնը թափուր է: Իսկ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն էլ, այս խաղից ազատվել է ՀՀ երիտասարդական հավաքականին գլխավոր մարզչի պաշտոնից:
Նախորդ ՝ 9-րդ տուրում «Փյունիկը» «Գանձասարի» հետ սեփական հարկի տակ անցկացարծ խաղում, թեեւ 2անգամ հաշվի մեջ առջեւում էր, սակայն խաղի վերջին րոպեին գոլ ընդունեց փեական դարպասում ,եւ հաղթանակը ձեռքից բաց թողեց ,ու բավարարվեց 2:2հաշվով ոչ-ոքիով: Իրենց ակտիվում 13միավոր գրանցած Ռաֆայել Նազարյանի սաներն հիմա ընթանում են 2-րդ տեղում ,եւ մրցաշային աղյուսակը գլխավորող «Արարատին»զիջում են 4միավորով: Առայժմ այս ստուգատեսում ոչ մի հաղթանակ չտոնած միակ թիմը ՝ «Ալաշկերտը» 9-րդ տուրում Գյումրիում թեեւ 1-ին խաղակեսից հետո 1:0 հաշվով հաղթում էր ՀՀ չեմպիոն «Շիրակին»,սակայն ընդմիջումից հետո նախաձեռնությունը ամբողջովին զիջեց մրցակցին եւհաջող սկսած խաղում տանուլ տվեց խոշոր՝ 2:5 հաշվով : Ու դա է նաեւ պատճառը ,որ բուքեյքերները ակնհայտորեն այս հանդիպման ֆավորիտ են համարել «Փյունիկին»: Վերջինիս այս խաղում հաղթելու հնարավորության հավանականությունը գնահատվել է 1,33գործակցով ,մինչդեռ առանց գլխավոր մազրչի խաղին ներկայացող «Ալաշկերտի» համար այն հավասար է 7,3-ի,իսկ ոչ-ոքին է լստացել է 4,75 գործակիցը:
2013 Armenian Soccer
«Փյունիկի» դուստր թիմը չկարողացավ հաղթել «Ալշակերտ-2»-ին
Tuesday, 29 October 2013 11:41Երեկ, կայացան ՀՀ 1-ին խմբի առաջնության 15-րդ տուրի մնացած վերջին 2 հանդիպումները: Հետաքրքիր զուգադիպությամբ 1 օրվա տարբերությամբ կրկին միմանց հանդիպեցին «Փյունիկի» ու «Ալաշկերտի» ֆուտբոլիստները: Այս անգամ մրցեցին այս ակումբների դուստր թիմերը՝ «Ալաշկերտ-2»-ն ու «Փյունիկ-2»-ը: Նկատենք, որ նախօրեին այս ակումբերի գլխավոր թիմերի մրցավեճում առանց գլխավոր մարզչի մնացած «Ալաշկերտը» հերթական խայտառակ պարտությունը կրեց ՝0:5 հաշվով: Սակայն, ի տարբերություն գլխավոր թիմի, Ալբերտ Սարգսյանի ղեկավարությամբ հանդես եկող «Ալաշկերտ-2»-ն, բավական վստահ է մեկնարկել եւ ընթանում է առաջատարների խմբում: Այս խաղում, 76-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կազմալուծված Դիլիջանի «Իմպուլսից» «Փյունիկ-2» տեղափոխված 17-ամյա կիսապաշտպան Հայկ Ոսկանյանը: «Ալաշկերտ-2»-ի 23-ամյա կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանին 87-րդ րոպեին հաջողվեց վերականգնել հավասարկշռությունն ու իր թիմին փրկել պարտությունից:
Օրվա 2-րդ խաղում Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ ելույթ ունեցող «Բանանց-2-ը վստահ անցկացրեց «Միկա-2»-ի հետ արտագնա մրցամարտն ու 3:1 հաշվով հաղթելով` ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Այժմ Սիմոնյանի սաները 28 միավորով զբաղեցնում են 1-ին հորիզոնականը, իսկ 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտ-2»-ը առաջատարից ետ է մնում արդեն 3միավորով: 14 խաղից հետո իր ակտիվում 24 միավոր գրանցած «Գանձասար-2»-ն էլ եզրափակում է ուժեղագույն եռյակը: 16-րդ փուլի հանդիպումները տեղի են ունենալու նոյեմբերի 4-ին: Այս փուլում խաղից ազատ է «Բանանց-3»-ը:
2013 Armenian Soccer
«Ալաշկերտ»-«Ուլիս» խաղից առաջ, 8-րդ տուր
Wednesday, 30 October 2013 16:15
Հկտեմբերի 30, ժ.18-ին, Երեւան ,««Հանրապետական»մարզադաշտ»
«Ալաշկերտ»-«Ուլիս», 1խաղ +0 =1 -0 1:1
Մրցավար
՝
Բարձագույն խմբի նորեկ «Ալաշկերտին» ուժեղագունների խմբում իր նորամուտի խաղում 1-ին շրջանի 1-ին տուրի խաղում հաջողվեց ոչ-ոքի՝ 1:1 խաղալ ՀՀ նախկին չեմպիոն՝ «Ուլիսի» հետ ,որը առաջնության մեկնարկից առաջ համարյա լրիվ նոր թիմ հավաքեց: Այդ խաղի 55-րդ րոպեին հաշիվը բացեց «Ուլիսի»կիսապաշտպան Նորայր Սահակյանը,իսկ 23րոպե անց հաշվի հավասարությունը վերականգնեց «Ալաշկերտի»ավագ Արա Հովհաննիսյանը: Առանց գլխավոր մնացած «Ալաշկերտը» նախորդ տուրում 0:5 հաշվով զիջեց «Փյունիկին» ,որը 2-րդ խաղակեսում դեռ խաղաց անգամ ուժերի խնայումով: Նկատնեք,որ այսօր էլ «Ալաշկերտը», որ դեռ ստուգատեսում ոչ մի հաղթանակ չի տարելու եւ 3միավորով եզրափակում է մրցաշային աղյուսակը կրկին հանդես է գալու առանց գլխավոր մարզչի: Ակումբի ղեկավարությունը բանակցություններ վարում է մի քանի մասնգետների հետ ,սակայն դեռ վերջնական ընտրություն չի կատարել: «ՈՒլիսն»էլ ,որ փորձում է ճգնաժամային վիճակից դուրս գալ 10-րդ տուրում՝ 0:2 հաշվով զիջեց ստուգատեսում շատ վստահ մեկնարկ ունեցած «Արարատին» :Այս խաղում բուքմեյքերները ֆավորիտը «Ուլիսին»են համարում ,եւ Կարեն Բարսեղյանի սաների հաղթանակի հասնելու հավանականությանը տվել են 1,7գործակից ,մինչդեռ առանց գլխավոր մարզչի ելույթ ունեցող «Ալաշկերտի» համար այն հավասարէ ՝ 4,05,իսկ ոչ-ոքին էլ ստացել է 3,75 գործակից:
2013 Armenian Soccer
«Միկա»- «Ալաշկերտ» խաղից առաջ, 11-րդ տուր
Sunday, 03 November 2013 09:04Նոյեմբերի 3, ժ.15-ին, Երեւան, «Միկա» մարզադաշտ
«Միկա»- «Ալաշկերտ» 1խաղ +1 =0 -0 2:1
Մրցավար ՝ Մանուկ Ֆահրադյան
Այս թիմերը ՀՀ բարձարգույն խմբի առաջնությունում առաջին անգամ հանդիպել են 1-ին շրջանի 4-րդ տուրում: Բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտը», որն այն ժամանակդեռ հանդես էր գալիս Արմեն Սանամյանի ղեկավարությամբ չնայած լուրջ դիմադրությանը 1:2 հաշվով պարտվեց ՀՀ փոխչեմպիոնի կարգավիճակով ելույթ ունեցող «Միկային»:
Նոր մրցաշրջանում նորաշանակ գլխավոր մարզչի՝ ՀՀ ազգային հավաքականի նախկին հարձակվող Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ վստահ մեկնարկած ՀՀ 6-ակի գավաթակրին այդ խաղում հաղթանակ պարգեւեց 79-րդ րոպեին Վարդգես Սաթումյանի խփած գոլը:
Նախորդ ՝ 8-րդ տուրից հետաձգված եւ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած խաղում առանց գլխավոր մարզչի՝ Արամ Ոսկանյանի (մեկնել էր Չեռագորիա ՈՒԵՖԱ-ի մարզչական սեմինարին մասնակցելու)ելույթ ունեցած «Միկան», գլխավոր մարզչի օգնական Արա Նիգոյանի ղեկավարությամբ իր հարկի տակ 3:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տոնեց իր ամենադժվարին մրցակիցներից մեկի՝ «Փյունիկի» նկատմամբ եւ ամրապնդվեց առաջատարների խմբում: Այժմ «Միկան» վաստակած 15 միավորով ընթանում է 4-րդ տեղում:
«Ալաշկերտը» «Միկայի» հետ հին « հաշիվներ» ունի մաքրելու: Նկատենք, որ «Միկայի» հետ ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում կրած 0:3 հաշվով պարտությունը բարձրագույն խմբի նորեկի գլխավոր մարզչի՝ Արմենի Սանամյանի համար ճակատագրական եղավ եւ նրա պաշտոնակությանը բերեց: Նկատենք նաեւ, որ ՀՀ բարձարագույն խմբում հանդես գալու ժամանկաշրջանում «Ալաշկերտը» իր առայժմ տոնած միակ՝ պատմական հաղթանակը 1:0 «Միկայի» նկատմամբ է տոնել սեպտեմբերի 18-ի՝ ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզարփակչի 1-ին խաղում:
Վերջին 2տուրերում առանց գլխավոր մարզչի մնացած «Ալաշկերտը» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի ղեկավարությամբ անցկացրած 2խաղերում պարտություններ կրեց՝ նախ «Փյունիկից»՝(0:5), ապա «Ուլիսից»՝(1:2):
Այսօր «Ալաշկերտն» արդեն ասպարեզ դուրս կգա նորանշանակ գլխավոր մարզչի՝ կազմալուծված Դիլիջանի «Իմպուլսի» նախկին գլխավոր մարզչի՝ Արմեն Գյուբուդաղյանցի գլխավորությամբ, ով ընդամենը 2օր առաջ է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը: Ու թե ինչ է հասցրել անել իր նոր թիմում այս 2օրվա ընթացքում փորձառու մասնագետը կիմանանք այսօրվա «Միկա»-«Ալաշկերտ» հանդիպման ավարտից հետո:
Ամեն դեպքում, բուքմեյքերները այս խաղում շատ ավելի բարձր են գնահատում Ոսկանյանի սաների հաղթանակի հասնելու հնարավորությանը , որը ստացել է 1,36 գործակիցը,,մինչդեռ Գյուլբուդաղյանցի սաների համար այն հավասար՝ 6,9-ի,իսկ ոչ-ոքին էլ ստացել է 4,3 գործակիցը:
2013 Armenian Soccer
«Ալաշկերտ»- «Գանձասար» խաղից առաջ, 12-րդ տուր
Sunday, 10 November 2013 12:35Նոյեմբերի 10,ժ.16-ին, Երեւան ,«Հանրապետական» մարզադաշտ
«Ալաշկերտ» - «Գանձասար» 1խաղ +0 =0 -1 2:9
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Այս թիմերի միջեւ ՀՀ առաջնություններում շրջանակներում 5-րդ տուրում Կապանում կայացած 1-ին խաղում գրանցվեց միագամայն անսպասելի , ոչ ֆուտբոլային 9:2 հաշիվը հօգուտ «Գանձասարի»: Այս խաղում կապանցիներից եռագոլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը, 1-ական անգամ աչքի ընկան ՝ Արտակ Դաշյանը ,Գորան Օբրադովիչը,Արթուր Բարսեղյանը ,Արարատ Առաքելյանը ,Սամվել Մելքոնյանն ու Շոթա Ջիկիան: «Ալաշկերտ» կազմում սփոփիչ գոլերի հեղինակներ դարձան՝ թիմի ռմբարկու Միհրան Մանասյանն եւ Վարդան Պետրոսյանը:
Սակայն բոլորն էլ նախորդ ՝ 11-րդ տուրում նորաշանակ գլխավոր մարզչի,բազմափորձ Արմեն Գյուբուդաղյանցի գլխավորությամբ մարտունեցիների «Միկայի» նկատմամբ 2:0 հաշվով տարած անդրանիկ հաղթանակի տպավորության տակ են դեռ, ու այդ պատճառով կարծում են,որ «Ալաշկերտն» այսօր կփորձի վրեժխնդիր լինել վերոհիշյալ խայտառակ պարտության դիմաց:
Կապանցիների այս խաղում հաջողության հասնելու շանսերը նվազում են նաեւ ,ոչ միայն այն պատճառով, որ նախորդ տուրում Կապանում՝ 0:1 հաշվով պարտություն են կրել առաջատարից ՝ «Արարատից»,այլ նաեւ նրա համար ,որ Սեւադա Արզումանյանի սաները ընդամենը 3օր առաջ են գավաթային հանդիպում անցկացրել «ՈՒլիսի» հետ եւ հավանաբար խաղացողների մոտ դեռ վերականգնման խնդիրներ կարող են լինել:
Ամեն դեպքում բուքմեյքերները այս խաղի բացահայտ ֆավորիտը «Գանձասարին»են համարում ,եւ նրա հաղթանակի հասնելու հնարավորությունը գնահատել 1,45 գործակցով ,մինչդեռ Գյուլբուդաղյանցի սաների համար այն հավասար է 5,55-ի, իսկ ոչ-ոքին էլ ստացել է 4,3 գործակից:
2013 Armenian Soccer
Բրազիլացի լեգիոները խզեց «Ալաշկերտի» հետ կնքած պայմանագիրը
Friday, 15 November 2013 18:09Ինչպես հայտնում են ՀՀ բարձրագույն խմբի առաջնության նորեկ` Մարտունու «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից,բրազիլացի կիսապաշտպան Դիեգո Լոմբա Ֆարիասը փոխադարձ համաձայնությամբ խզել է ակումբի հետ կնքած պայմանագիրը եւ պատրաստվում է վերադառնալ հայրենիք: Հիշեցնենք որ, 25-ամյա լեգիոները «Ալաշկերտ» էր տեղափոխվել 2013-ի օգոստոսին։ Մարտունու թիմի կազմում Լոմբան մասնակցել է 11 ( 9-ը ՀՀ առաջնության , 2-ը ՝ ՀՀ գավաթի խաղարկության) հանդիպման՝ այդ ընթացքում խաղադաշտում եղել 693 րոպե եւ դարձել է 1գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ բրազիլացի կիսապաշտպան Դիեգո Լոմբան անցած մրցաշրջանում հանդես էր գալիս ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարի» կազմում,եւ ւ թիմի լավագույն ռմբակուն էր՝ մասնակցած 38 խաղում , 9գոլ էր հեղինակել:
2013 Armenian Soccer
Clubs
- Premier League 2019-20
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League 2019-20
- First League 2012-13
- National Cup
- Euro Cups
- Friendlies
Players
- Armenians Abroad 2019
- Armenians Abroad 2018
- Armenians Abroad 2017
- Armenians Abroad 2016
- Armenians Abroad 2015
- Armenians Abroad 2014
- Armenians Abroad 2013
- Armenians Abroad 2012
- Armenians Abroad 2011
- Armenians Abroad 2010
- Armenians Abroad 2009
- Armenians Abroad 2008
- Armenians Abroad 2007
- Armenians Abroad 2006