«Գանձասարի» անհաջողությունները շարունակվում են
Friday, 15 February 2013 14:52Ըստ ղազախական PROSPORTKZ.KZ կայքի Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ Ուստ Կամենագրոսկի «Վոստոկը» երեկ , ստուգողական խաղում 2:0 հաշվով պարտության է մատնել ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարին»: Հակագրոհների մատավարությամբ գործած «Վոստոկը» 26-րդ րոպեին Պապա Նյանգի ջանքերով բացել է խաղի հաշիվը, իսկ խաղավարտին մոտ ՝ 88-րդ րոպեին էլ հաշիվը կրկնապատկել է Պավել Ուդալովը : Նկատենենք ,որ իր նախորդ ստուգողական խաղում «Վոստոկը» 1:0 հաշվով հաղթել էր նաեւ Ուզբեկստանի գործող չեմպիոն Տաշքենդի «Պախտակորին»: Իսկ ահա , Սեւադա Արզումանյանի սաների համար սա արդեն արտասահմանյան հավաքներում կրած 4-րդ անընդմեջ պարտությունն էր : Թուրքիայում կայացած նախորդ ՝ 1-ին ուսումամարզական հավաքի ժամանակ «Գանձասարը» իր բոլոր 3 մրցակիցներին զիջել էր ,այդ թվում նաեւ 0:4 հաշվով 2012-ի Ղազախստանի առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցրած Շիմքենդի «Օրդաբասին»:Հավելենք նաեւ ,որ ըստ նախնական պայմանվորվածության փետրվարի 24-ին «Վոստոկի» հետ ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ ՀՀ փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը»: «Գանձասարի» հաջորդ ստուգողական հանդիպումների մրցակիցների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
©2013 Armenian Soccer
«Գանձասարը» չկարողացավ հաղթել ղազախական «Օկժետպեսին»
Saturday, 16 February 2013 22:51Անթալիայում ուսումնամարզական հավաքը շարունակող Կապանի «Գանձասարը » ստուգողական խաղում փորձության ենթարկեց ղազախական հերթական թիմին ՝ Կոկչետավի «Օկժետպեսին» : Վերջինս, 2012-ի Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությաունում եզրափակել էր մրցաշարային աղյուսակը ու այս տարի պայքարը ստիպված կլինի սկսել 1-ին խմբից: Մրցակցի դարպասը գրավելու ջանքերն այս անգամ էլ ապարդյուն անցան ,ու գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի : «Գանձասարի » գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը խաղից հետո հայտնեց ,որ թեեւ ունեցած որոշակի առավելության ը այդպես էլ չկարողացան իրացնել նպաստավոր պահերից եւ ոչ մեկը : Դրականը թերեւս այն էր ,որ «Գանձասարը » վերջապես ընդհատեց անհաջողությունների շարքը ,եւ 4 անընդմեջ պարտություններից հետո կարողացավ առաջին ոչ-ոքին խաղալ : Նկատենք ,որ նույն օրը երեկոյան «Օկժետպեսը » եւս մեկ ստուգողական խաղ անցկացրեց ,որտեղ 1:0 հաշվով առավելության հասավ հունգարական «Վաշաշի» նկատամմաբ :
Ի դեպ , այս տարի ուսումնամարզական հավաքների ժամանակ ղազախական ակումբների հետ «Գանձասարը» արդեն 3-րդ հանդիպումն էր անցկացնում : Նախորդ երկուսում հաջողությունը ուղեկցել էր Ղազախստանի ներկայացուցիչնեին : Անցած հավաքի վերջին խաղում Արզումանյանի սաները 0:4 հաշվով զիջել էին 2012-ին Ղազախստանի առաջնությունւմ 7-րդ տեղը գրաված ,այդ երկրի սուպերգավաթակիր՝ Շիմքենդի «Օրդաբասին» ,իսկ այս հավաքի ստուգողական 1-ին խաղում էլ ՝ 0:2 հաշվով Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ ՝ Ուստ Կամենագորսկի «Վոստոկին» :
©2013 Armenian Soccer
«Գանձասարը» չկարողացավ դիմակայել նաեւ ռումինական «Ունիվերսիտատաեա Կլուժին»
Monday, 18 February 2013 11:41Անթալիայում ուսումնամարզական հավաքը շարունակող ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը» ,երեկ իր ստուգողական 3-րդ խաղում եւս անհաջողության մատնվեց: Ռումինիայի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում բավական համեստ ՝ 16-րդ տեղը զբաղեցնող «Ունիվերսիտատեա Կլուժի » հետ մրցամարտում Սեւադա Արզումանյանի սաները ճիշտ է թիմի նորեկ ՝ բրազիլացի Վիլյամ Պոտկերի ջանքերով 1-ին խաղակեսում բաց արին խաղի հաշիվը ,սակայն հետագայում հակառակորդին հաջողվեց 2գոլ խփել ,ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել : Անհաշտ պայքարում , հորդառատ անձրեւի պայմաններում ընթացած խաղում վնասվածք ստացավ «Գանձասարի» նորեկ Սամվել Մելքոնյանը :Բացի այդ կարմիր քարտի արժանացան եւ խաղադաշտից հեռացվեցին «Գանձասարի» 2 խաղացողներ ՝Գորան Օբրադովիչն ու Վիլյամ Պոտկեր: Վնասվածքների պատճառով այս հանդիպմանը չկարողացան մասնակցել թիմի առանցքային խաղացողներից երկուսը ՝ Նոա Կասուլեն եւ Արտակ Դաշյանը: Ի դեպ, վնասվածքի պատճառով այս հավաքին չի մասնակցում թիմի ավագ Արմեն Տատինցյանը:
Նկատենք նաեւ ,որ ռումինական ակումբը «Գանձասարի» հետ խաղից 2 օր առաջ անցկացրած ստուգողական խաղում 3:1 հաշվով պարտության էր մատնել նաեւ Լիտվայի գործող չեմպիոն Պանեւեժիսի «Էկրանասին» : Նախատեսվում է ,որ մինչեւ այս հավաքի ավարտը ՝ փետրվարի 25-ը Արզումանյանի սաները Բելեկում դեռ 3 ստուգողական հանդիպում էլ կանցկացնեն :
©2013 Armenian Soccer
«Գանձասարին » ղազախական նոր փորձություն է սպասում
Thursday, 21 February 2013 11:40
Կապանի «Գանձասար » Անթալիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում այսօր նախատեսում է ստուգողական 4-րդ հանդիպումն անցկացնել :Նախապես հայտարարվել էր ,որ Սեւադա Արզումանյանի սաները մրցելու են Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմի ՝ «Շախտյոր-2»-ի հետ ,սակայն վերջին պահին վերջինս հրաժարվել է պատճառաբանելով ,որ փետրվարի 23-ին մտադիր է հանդիպել Կազանի «Ռուբինի» երիտասարդական թիմի հետ: Իսկ ահա «Գանձասարը» ստիպված նոր մրցակից է գտել ղազախական ակումբների շարքում : Ակումբի ներկայացուցիչների ձեռք բերած պայմանավորվածության համաձայն «Գանձասարն », այսօր ուժերը կչափի Ղազախստանի փոխչեմպիոն ՝ Պավլոդարի «Իրտիշի» հետ: Նկատենք ,որ մինչ այս Արզումանյանի սաները ընթացիկ տարում ստուգողական խաղերում հանդիպել են արդեն Ղազախստանի 3 ակումբների հետ՝ ՝«Օրդաբասիի» (0:4), «Վոստոկի»(0:2 ) եւ «Օկժեպտեսի» » (0:0) հետ : Հավաքի վերջին ՝5-րդ ստուգողական հանդիպումում ՝փետրվարի 24-ին կապանցիների մրցակիցը կլինի ՌԴ-ի 1-ին խմբի առաջնությունում 14-րդ տեղում ընթացող Բելգորոդի «Սալյուտը»:
©2013 Armenian Soccer
«Գանձասարը» պարտվեց նաեւ Ղազախստանի փոխչեմպիոնին
Friday, 22 February 2013 11:18Երեկ ,Անթալիայում ուսումնամարզական հավաքը շարունակող Կապանի «Գանձասարը» ստուգողական 4-րդ խաղում հերթական փորձությանը ենթարկվեց Ղազախստանի ներկայացուցչի հետ մրցակցությունում : Այս անգամ Սեւադա Արզումանյանի սաների մրցակիցը Ղազախստանի փոխչեմպիոն Պավլոդարի«Իրտիշն» էր: Ցավոք, կապանցիներին հերթական անգամ չի հաջողվել հաջող քննություն բռնել: Դեռ 1-ին կեսում բելոռուս հարձակվող Լեոնիդ Կովելի խփած դուբլի շնորհիվ «Իրտիշը» 2:1 հաշվով հաղթանակ է տոնել: Սա այս տարի ղազախական 4 թիմերի հետ անցկացրած հանդիպումներում «Գանձասարի» կրած արդեն 3-րդ պարտությունն էր : Մինչ այդ Արզումանյանի սաները պարտվել էին նաեւ Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության ներկայացուցիչներ՝ «Օրդաբասին»՝ 0:4 , «Վոստոկին»՝0:2 հաշիվներով ,ու միայն այդ երկրի 1-ին խմբի առաջնության մասնակից « Օկժեպտեսի» հետ էին կարողացել գոլազուրկ ոչ-ոքի խաղալ : Այս հավաքի վերջին ՝5-րդ ստուգողական խաղում «Գանձասարը» փետրվարի 24-ին կհանդիպի ՌԴ-ի 1-ին խմբի ընթացիկ առաջնությունում 14-րդ տեղը զբաղեցնող Բելգորոդի «Սալյուտին»:
©2013 Armenian Soccer
«Գանձասարը» չկարողացավ դիմակայել նաեւ «Սալյուտին»
Monday, 25 February 2013 12:38Անթալիայի ուսումնամարզական հավաքի վերջին ՝ 5-րդ ստուգողական խաղում Կապանի « Գանձասար» կրկին անհաջող խաղաց եւ 0:2 հաշվով զիջեց նաեւ ՌԴ-ի 1-ին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում համեստ ՝ 14 –րդ տեղը զբաղեցնող Բելգորոդի «Սալյուտին» : Սեւադա Արզումանյանի սաները այս խաղում նախ աչքի են ընկել ինքնագոլով , ապա 2 –րդ գոլը մրցակիցը խփել է 11 մետրանոց հարվածի հստակ իրացումով : Այս հավաքի ընթացքում ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիրը ,որն իր կազմում այսօր մեծ թվով լեգիոներներ ունի ,միայն մեկ խաղում ,այն էլ Ղազախստանի առաջնության բարձրագույն խմբին հրաժեշտ տված Կոկչետավի «Օկժետպեսի » հետ մրցավեճում է կարողացել գոլազուրկ ոչ- ոքի խաղալ : «Սալյուտի» հետ հանդիպմանը նախորդած 3 խաղերում Արզումանյանի սաները միեւնույն 1: 2 հաշվով պարտվել են Ռումինիայի առաջնության հետնապահներից մեկին՝ «Ունիվերսիտատեա Կլուժին» ու Ղազախստանի փոխչեմպիոն՝ Պավլոդարի «Իրտիշին» , իսկ Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ ՈՒստ Կամենագորսկի «Վոստոկին» էլ ՝ 0:2 հաշվով : Տեղին է նշել ,որ արտասահմանյան վերջին 2 ուսումնամարզական հավաքների ընթացքում անցկացրած 8 հանդիպումներից 7-ում Արզումանյանի սաները զիջել են մրցակիցներին, ուընդհանուր առմամբ այդ խաղերում միայն 3 անգամ են կարողացել գրավել հակառակորդների դարպասը , մինչդեռ սեփական դարպասում ընդունել են 15 գնդակ : Հայրենիք վերադառնալուց հետո «Գանձասարը» կսկսի անմիջականորեն պատրաստվել մարտի 2-ի ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի Մարտունու «Ալաշկերտի» հետ առաջին հանդիպմանը ,որը կայանալու է Երեւանի «Նաիրի» մարզադաշտում :
©2013 Armenian Soccer
Կկարողանա արդյո՞ք «Ալաշկետը» նոր անակնկալ մատուցել
Tuesday, 12 March 2013 09:06Այսօր ,ժամը 14-ին ՀՀ գավաթի 22-րդ խաղարկության քառորդ եզրափակչի պատասական խաղում «Գանձասարը» Կապանում կհյուընկալի ՀՀ 1-ին խմբի առաջնության առաջատար՝ Մարտունու «Ալաշկերտին» : Հանդիպումը կսպասարկի Արման Ղուշյանի գլխավորած մրցավարական բրիգադը : Մարտի 2-ին Երեւանի «Նաիրի» մարզադաշտում այս թիմերի միջեւ կայացած 1/4 եզրափակչի 1-ին խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել : Նման պատասխանատու ստուգատեսին առաջին անգամ մասնակցող «Ալաշկերտը» ՀՀ գավաթի խաղարկության շրջանակներում արդեն 3 հանդիպում է անցկացրել ,ու այդ 3 խաղերում էլ կարողացել է գոլազուրկ ոչ-ոքիներ խաղալ: Ալբերտ Սարգսյանի սաներին գավաթային խաղերում դեռ ոչ մի անգամ չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը , սակայն փոխարենը «Ալաշկերտը» կարողացել է այդ խաղերում անառիկ պահել սեփական դարպասը : 1/8-րդ եզրափակչում «Ալաշկերտը» արդեն անակնկալ մատուցել է ՝ պատասխան խաղում հետխաղյա 11 մետրանոցներով 5:4 հաշվով առավելության հասնելով «Բանանցի» նկատմամբ ,առաջին անգամ քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել: Կհաջողվի արդյո՞ք Ալբերտ Սարգսյանի սաներին նոր անակնկալ մատուցել ,թե ոչ, կպարզվի այսօրվա հանդիպման ավարտից հետո :
«Գանձասարը», որ 2005-ից մասնակցում է ՀՀ գավաթի խաղարկություններին , առայժմ գավաթային հանդիպումներում որեւէ նշանակալի հաջողության չի հասել : Մինչ այժմ կապանցիները ՀՀ գավաթի խաղարկություններում 21 խաղ են անցկացրել ,որոնցում 8 հաղթանակ են տոնել , նույնքան անգամ պարտվել են , 5-ում էլ ոչ -ոքի է արձանագրվել : «Գանձասարը» խփել է 23 , բաց թողել՝ 22 գնդակ : Առայժմ «Գանձասարին» դեռ ոչ մի անգամ չի հաջողվել կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: «Ալաշկերտ» խաղին կներկայանա իր մարտական կազմով՝ առանց կորուստների : Սեւադա Արզումանյանի ղեկավարությամբ հանդես եկող «Գանձասարի» կազմում այսօր որակազրկման պատճառով կբացակայեն սերբ պաշտպան Գորան Օբրադովիչն ու Ալեն Համբարձումյանը, իսկ թիմի ավագ ՝ Արմեն Տատինցյանն էլ թիմակիցներին չի կարողանա օգնել վնասվաքծի պատճառով:
©2013 Armenian Soccer
«Գանձասար»- «Միկա» խաղից առաջ , 42-րդ տուր
Saturday, 18 May 2013 09:02Մայիսի 18, ժ.17.00, Կապան քաղային մարզադաշտ
«Գանձասար»- «Միկա» 29խաղ , + 7 = 5 -17 25:43
Մրցավր՝ Տիգրան Հովսեփյան
ՀՀ ընթացիկ առաջնությւնում «Գանձասարը» կարողացել է կրճատել «Միկայի» հետ անցկացրած հանդիպումների բացասական հաշվեկշիռը:
Կապանցիները միայն 2-րդ շրջանում են (2:3) են զիջել ՀՀ 6-ակի գավաթակրին, 3-րդ շրջաններում էլ ( 2:0 , 3:2 , 2:1) համառ պայքարից հետո հաղթանակներ են տոնել : Այս հանդիպումներում առավել արդյունավետ են գործել 2-ական գոլի հեղինակ դարձած ՝ «Միկայի» ռմբարկու Սեմյոն Մուրադյանը ու «Գանձասարի»բոսնիացի հարձակվող Դեյան Վուկոմանովիչը: Նկատենք ,որ այդ խաղերում 2գոլի հեղինակ է դարձել նաեւ Նարեկ Բեգլարյանը , սակայն նա գոլերից մեկը խփել է «Միկայում» հանդես գալու ժամանակ ,մյուսը՝«Գանձասարի» կազմում ելույթ ունենալիս : Խաղի արդյունքը թիմերի զբաղեցրած դիրքի վրա արդեն էական ոչ մի ազդեցություն չի ունենա ,քանի որ մինչ այս արդեն «Միկան» 4-րդ անգամ հռչակվել է ՀՀ փոխչեմպիոն ,իսկ «Գանձասարն» էլ ՝ 3-րդ անգամ դարձել բրոնզե մեդալակիր:
Հավելենք նաեւ որ 2 թիմն էլ իրավունք են ստացվել հերթական անգամ Հայաստանը ներկայացնելու եվրոլիգայի գավաթի խաղարկլությունում: Նկատենք ,որ այս խաղի ավարտից հետո Կապան մեկնած ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիսավոր պայմաններում արծաթե մեդալները կհանձնի՝ «Միկային» , բրոնզե պարգեւներն էլ՝ «Գանձասարին»:Այս խաղում «Միկայի» կազմում հարցականի տակ է վնասվածքից դեռ լիովին չապաքինված ,Ալեքսի եւ Արեգ Ազատյանի մասնակցությունը խաղին : «Գանձասարի» կազմում էլ թիմակիցնեին չի կարողանա օգնել, ակումբից հեռացած թիմի ռմբարկու , բրազիլացի 24-ամյա կիսապաշտպան Դիեգո Լոմբան: Բուքմեյքերները այս խաղում առավել բարձր են գնահատում «Գանձասարի» հաղթանակի
հասնելու շանսերը:Վերջինիս հաղթանակի համար սահմանվել է 1,9 գործակից , այն դեպքում ,երբ «Միկայի» հաղթանակը գնահատվել է ՝ 3,9 գործակցով , իսկ ոչ-ոքին էլ ստացել է 3 գործակից:
2013 Armenian Soccer
«Գանձասարը» հաղթեց ՀՀ պատանեկան հավաքականին
Monday, 24 June 2013 20:24Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Այսօր այստեղ ստուգողական հանդիպում տեղի ունեցավ մինչեւ 19 տարեկանների ՀՀ ընտրանու և եվրոլիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների պատրաստվող Կապանի «Գանձասարի» միջև:1-ին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 2-րդ կեսում Սեւադա Արզումանյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Գանձասարը» կարողացավ 2 անգամ գրավել ՀՀ պատանեկան հավաքականի դարպասը և հաղթեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Արթուր Ավագյանն ու Հայրապետ Ավագյանը:Մինչեւ այդ «Գանձասարը» հունիսի 20-ին Երեւանում անցկացրած ստուգողական խաղում ոչ-ոքի ՝ 2:2 էր խաղացել «Ալաշկերտի» հետ :
Հիշեցնենք ,որ այսօր կայացած վիճակահանությունից հետո հայտնի դարձավ ,որ«Գանձասարը» հուլիսի 4-ին ԵԼ-ի որակավորման 1-ին փուլի 1-ին խաղում Երեւանում կհյուրընկալի Ղազախստանի առաջնության առաջատար «Ակտոբեին» , որի կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը : Այս թիմերի պատասխան խաղը Ղազախստանում տեղի կունենա հուլիսի 11-ին:
2013 Armenian Soccer
Սեւադա Արզումանյան «Այսուհետ երկրպագելու եմ «Ակտոբեին»»
Friday, 12 July 2013 11:53
Երեկ ղազախական «Ակտոբեին» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվելուց հետո հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումայանը հայտարարեց, որ այսուհետեւ թե եվրոգավաթի խաղարկությունում, եւ թե Ղազախստանի ընթացիկ առաջնությունում «Ակտոբեին» է երկրպագելու.
« Շնորհավրում եմ ակտոբինցիներին հաղթանակի առթիվ: Նրանց մաղթում եմ արագ վերականգնում եւ հաջող մրցելույթ նաեւ հաջորդ փուլում: Այսուհետու երկրպագելու եմ «Ակտոբեին», թե եվրոգավաթի խաղարկությունում, եւ թե Ղազախստանի ընթացիկ առաջնությունում:
1-ին խաղում կողմերի միջեւ նկատված խաղամակարդակների տարբերությունը այսօր վերացել էր: Ղազախստանի առաջնությունը ընթացքի մեջ եւ խաղայաին պրակտիկայի առումով «Ակտոբեն» մեր նկատմամբ որոշակի առավելություն ուներ: Մենք 1-ին խաղի ժամանակ մրցակցին ծանոթ չէինք: Պատասխան խաղում մեր խաղացողներից յուրաքանչյուրը արդեն գիտեր կոնկրետ ինչ աշխատանք պիտի տանի խաղադաշտում : Մենք մրցակցին արդեն հասցրել էինք ոչ միայն տեսանյութերով ,այլեւ կենդանի տեսել: Անհրաժեշտ վերլուծություն էինք կատարել, ու լիովին պատրաստ էինք պատասխան խաղին : Գիտեինք նաեւ ,որ «Ակտոբեն» 3օր առաջ երկրի առաջնության ծանր հանդիպում է անցակցրել ( հուլիսի 7-ին իր հարկի տակ 3:2 հաշվով հաղթել էր «Տարազին»), եւ ինչպես երեւվում էր չէր հասցրել դեռ լիովին վերականգնվել: Մյուս կողմից սակայն եւ չի կարելի ասել թե «Ակտոբեն» թույլ խաղաց, իսկ «Գանձասարը» ՝ ուժեղ: ՈՒղղակի այս անգամ մեր ֆուտբոլիստների հաղթելու ավելի մեծ ցանկությամբ էին խաղում, քան Երեւանում: Մարզադարտում մթնոլորտը ֆուտբոլային էր, եւ կարծում եմ երկրպագուներին կողմերը ֆուտբոլային տոն պարգեւեցին: Ես առանձնահատուկ շատ բարձր եմ գնահատում ձեր երկրպագուներին նաեւ նրա համար, որ դատարկ չեն թողնում մարզադաշտի տրիբունաները»:
2013 Armenian Soccer
Clubs
- Premier League 2019-20
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League 2019-20
- First League 2012-13
- National Cup
- Euro Cups
- Friendlies
Players
- Armenians Abroad 2019
- Armenians Abroad 2018
- Armenians Abroad 2017
- Armenians Abroad 2016
- Armenians Abroad 2015
- Armenians Abroad 2014
- Armenians Abroad 2013
- Armenians Abroad 2012
- Armenians Abroad 2011
- Armenians Abroad 2010
- Armenians Abroad 2009
- Armenians Abroad 2008
- Armenians Abroad 2007
- Armenians Abroad 2006