Armenian Soccer

Tools
A+ R A- wide normal
  • Skip to content
armenian-soccer.com » Displaying items by tag: fc gandzasar kapan
  • Homesummary
  • National TeamsNational Team
  • Premier League 
  • First League 
  • National Cup 
  • Euro Cups 
  • Armenians Abroad 
  • Specials 
  •  
  • Nations League-18-19
  • WC-18
  • Euro-16
  • WC-14
  • Euro-12
  • WC-10
  • Euro-08
  • WC-06
  • Euro-04
  • WC-02
  • Euro-00
  • WC-98
  • Euro-96
  • Friendlies
  • Youth Teams
    • U-21
    • U-19
    • U-19W
    • U-18
    • U-17
    • U-16
    • U-15
    • U-14
  • 2019-20
  • 2018-19
  • 2017-18
  • 2016-17
  • 2015-16
  • 2014-15
  • 2013-14
  • 2012-13
  • 2011
  • 2010
  • 2009
  • 2008
  • 2007
  • 2006
  • Friendlies
  • 2019-20
  • 2012-13
  •  
  •  
  • 2018 - 2019
  • 2017
  • 2016
  • 2015
  • 2014
  • 2013
  • 2012
  • 2011
  • 2010
  • 2009
  • 2008
  • 2006
  • 2007
  • USSR Heroes
  • Full Games
  • Compilations
  • Interviews
  • Photo Archive
  • Livescore
  • Links
  • Merchandising
  • Other Sports
  • News Archive
  • Fan Videos
  • Academy
Top News
Gandzasar - Shirak 1:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Noah - Ararat 2:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Ararat-Armenia - Urartu 0:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Lori - Yerevan 8:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Alashkert - Pyunik 1:1, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Van - Noah 0:1, Vbet Armenian Cup 2019/20 »
Lori - Urartu 0:1, Vbet Armenian Cup 2019/20 »
Gandzasar - Alashkert 3:1, Vbet Armenian Cup 2019/20 »
Subscribe to this RSS feed

ՎԱՍՊՈՒՐԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ․ «ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ԼՈՒԾԵԼ ԽԱՂԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ»

Monday, 31 July 2017 21:20

Հանքավանում ավարտվեց Կարեն Բասեղյանի գլխավորությամբ  ընթացած  ՀՀ փոխչեմպիոն  Կապանի  «Գանձասար Կապանի»  ուսումնամարզական հավաքը:   
Ակումբի մամուլի ծառայությանը տված   հարցազրույցում «Գանձասար-Կապանի» երիտասարդ պաշտպան Վասպուրակ Մինասյանը ամփոփեց այն և խոսեց թիմի նախապատրաստությունից․
- Նախ ի՞նչ կասես «Բանանց-2»-ի հետ հանդիպման մասին։
- Մեզ համար բավականին դժվար խաղ  ստացվեց, որովհետև խաղում էինք պատանիների հետ, իսկ ինչպես գիտեք այդ տարիքում ֆուտբոլիստները պայքարում են մինչև վերջ։ Կարծում եմ, որ լավ հանդիպում էր, կարողացանք կատարել մարզչի առաջադրանքները։
- ՈՒսումնամարզական վերջին հավաքն ավարտվեց, ինչպե՞ս կամփոփես այն։
- Կարծում եմ, որ շատ լավ հավաք ստացվեց։ Կարողացանք պատրաստվել առաջնությանը։ Հիմա գրեթե պատրաստ ենք, սակայն կարծում եմ, որ խաղից խաղ էլ ավելի հաջող հանդես կգանք։
- Ո՞րն էր ամենակարևորը խնդիրն , որը բարելավեցիք այս հավաքի ընթացքում։
- Մեր թիմում ինչպես գիտեք նոր ֆուտբոլիսստներ կան։ Կարողացանք լուծել խաղակցվածության խնդիրը։ Հուսով եմ, որ արդեն առաջնության ընթացքում խաղադաշտում միմյանց ավելի լավ կհասկանանք։
- Մեկ շաբաթից մեկնարկելու է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, ի՞նչ նպատակներ ունեք։
- Նախորդ տարի ինչպես գիտեք զբաղեցրինք 2-րդ հորիզոնականը, այս տարի բնականաբար ձգտելու ենք առավելագույնին, չեմպիոնությանը։ Ես կարծում եմ, որ դա իրատեսական նպատակ է։


2017 Armenian Soccer

Read more...

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆԸ» ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՈՒՆԻ

Monday, 28 August 2017 19:45

Կապանի«Գանձասար-Կապանի» հետ 1տարվա պայմանագիր է ստորագրել 24-ամյա Դմիտրի Յաշինի հետ։Այս մասին  տեղեկացնում են կապանյան ակումբի  մամուլի ծառայությունից: Ազգությամբ ռուս ֆուտբոլիստը կենտրոնական պաշտպան է, ունի 190 սանտիմետր հասակ և հանդիսանում է Գրոզնիի «Ախմատի» սան։ Խաղացել է նաև «Սոկոլում», «Բայկալում»։ Վերջին ակումբը եղել է Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Կրումկաչի» թիմը, որի կազմում նախորդ մրցաշրջանում 12 հանդիպում է անցկացրել: Կապանյան թիմի հետ մեկ տարվա պայմանագիր ստորագրելուց հետո, ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը Յաշինին շնորհավորեց նոր ակումբ տեղափոխվելու կապակացությամբ և նրան հանձնեց «Գանձասար-Կապանի» մարզաշապիկը
:

©2017 Armenian Soccer

Read more...

Կարեն Բարսեղյան. «Մենք այսօր արժանի էինք հաղթանակի»

Saturday, 09 September 2017 10:01

ՀՀ չեմպիոն`   Երևանի  «Ալաշկերտի» հետ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության  5-րդ տուրի խաղում Երևանում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղալուց  հետո իր տպավորություններով է կիսվել Կապանի «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը․
- Ի՞նչ կասեք խաղի մասին։
- Հետաքրքիր հանդիպում ստացվեց։ Այն ամենը ինչ պլանավորել էինք, մեզ մոտ ստացվեց։ Բացառությամբ հաղթանակի։ Մենք այսօր արժանի էինք հաղթանակի։ Գիտակցում էինք, որ խաղում ենք այսօրվա դրությամբ իմ կարծիքով Հայաստանի լավագույն թիմի հետ, ամեն դեպքում չեմպիոնի հետ էինք խաղում։ Այսօր պետք է երևար մեր «Ես»-ը։ Կարծում եմ, որ մեզ մոտ ստացվեց, մենք ցույց տվեցինք, որ ոչ մեկից պակաս չենք, ցույց տվեցինք որ արժանի ենք հաղթանակի, նվիրված ենք։ Առաջնության առաջին հատվածը, եթե պատահականություն չէր, ապա բախտի գործոն կար, որ մենք այսօր մրցաշարային աղյուսակում այս իրավիճակում ենք հայտնվել։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Արդեն որերորդ անգամ ունենալով գոլ խփելու այդքան հնարավորություններ, այսօր էլ կարողացանք շատ պահեր ստեղծել։ 1-0-ի ժամանակ էլ պահեր ունեինք, չիրացրինք, հենց մյուս գրոհը ավարտվեց 11 մետրանոցով։ Պետք է աշխատենք ու շտկենք ամեն ինչ։
- Նախորդ խաղի համեմատ մեկնարկային կազմում փոփոխություններ կային, ինչո՞վ էր պայմանավորված։
- Այո, փոփոխություններ կլինեն, այդ մասին ես ֆուտբոլիստներին էլ ասել եմ, փոփոխություններն ինքնանպատակ չեն, եթե մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, չենք հաղթում, 4-րդ խաղն է նման խնդիրներ են առաջանում, ապա մենք պետք է հնարավորություն տանք մյուս ֆուտոբոլիստներին։ Կարծում եմ, որ մեր կենտրոնական պաշտպան Դմիտրի Յաշինը փայլուն ֆուտբոլ խաղաց, հարձակողական ոճի կիսապաշտպան Ստեվան Զիվկովիչը նույնպես շատ լավ խաղաց։ Ֆուտբոլում դա բնականոն երևույթ է, այդ ամենին նորմալ եմ նայում։
- Ինչո՞ւ խաղաժամանակ չտվեցիք Բաբային։
- Բաբան նոր է միացել մեզ և դեռ պետք է հարմարվի մեր խաղային ձեռագրին ու փիլիսոփայությանը։ Այո, նա արագավազ ֆուտբոլիստ է և կարող է սրել խաղը, բայց հաշվի առնելով, որ ընդամենը 3-4 օր է, ինչ թիմի հետ է, խաղաժամանակ տվեցինք Գևորգ Նռանյանին, ես նրան լիովին վստահում եմ, վստահ էի, որ նա պետք է գոլ խփեր և մենք հաղթենք, այդիսկ պատճառով էլ այդ որոշումը կայացրի, մյուս խաղին հնարավոր է, որ հենց Բաբան դուրս գա խաղադաշտ։
- Բոլոր մարզիչներին էլ ժամանակ է պետք, որպեսզի թիմը հարմարվի իրեն։ Խաղ առ խաղ կապանյան թիմը բարելավում է խաղը, կարո՞ղ ենք ասել, որ թիմն արդեն ադապտացվել է ձեզ ու ձեր պահանջներին։
- Ես գտնում եմ, որ մենք դեռ տեղ ունենք ավելացնելու, աշխատելու։ Կան ֆուտբոլային գործոններ, որ եթե անգամ չենք թերանում, բայց ամեն դեպքում կուզեի, որ ավելի լավ լիներ։ Այո, կարծում եմ, որ մենք աստիճանաբար սկսել ենք միմյանց ավելի լավ հասկանալ, դրա համար ես իրոք շատ շնորհակալ եմ տղաներին՝ լավ աշխատանքի համար, որովհետև շատ բարդ իրավիճակ է, երբ դու խաղ չես կարողանում հաղթել, շատ մոտ ես լինում դրան, բայց ինչ-որ բան չի հերիքում։ Տղաները տղամարդկություն դրսևորեցին, կամք ցույց տվեցին։ Ցավոք սրտի, այսօր էլ մեզ մոտ չստացվեց, բայց ես հուսով եմ, որ մեզ մոտ կստացվի և մենք ավելի լավ հորիզոնականում կլինենք։
- Հանդիպման վերջնամասում հարձակողական ֆուտբոլ էիք խաղում, լավ ձգտում է, անգամ կարող էիք էլի գոլ խփել, բայց կորցրիք, հետևեց արագ հակագրոհ ու 11 մետրանոց։ Արդյոք դա չի վկայում այն մասին, որ չեք կարողանում վերահսկել խաղի ընթացքը՝ առաջինը գոլը խփելուց հետո։
- Ֆուտբոլում բացի հիմնական, սկզբունքային ու ամենակարևոր գործոններից մեկը՝ հոգեբանությունն է, եթե մեկնարկում երկու խաղ հաղթանակած լինեինք, ես գրեթե վստահ եմ, որ այս խաղերը մեզ համար ավելի հեշտ կդասավորվեին։ 90 տոկոսով վստահ եմ, որ մենք կկարողանայինք պահպանել այդ հաղթական հաշիվը, անգամ զարգացնեինք, բայց քանի որ մենք լավ չենք սկսել առաջնությունը, ապա այդ հոգեբանությունը ազդում է ֆուտբոլիստների վրա։ Որքան ուզում ես պատրաստի, բացատրի, իր ազդեցությունն ունենում է։ Մեկ հաղթանակը, ես հուսով եմ, որ բեկումնային կլինի և կփոխի նրանց մտածելակերպը և շատ ավելի հեշտ կլինի հետագայի համար։
- Մուսոնդային փոխարինեցիք առաջին կեսի վերջնամասում, ինչո՞ւ։
- Մեկնաբանելու ոչինչ չկա։ Էմոցիաներ են, մենք էլ համապատասխան որոշում կկայացնենք։ Ոչինչ չկա։
- Կոնֆլիկտ եղե՞լ է։
- Ես կոնֆլիկտային մարդ չեմ, միշտ կանգնած եմ իմ ֆուտբոլիստների կողքին, ցանկացած պարագայում, ով ինձ ճանաչում է գիտե, թե ինչ ճանապարհ եմ անցել որպես ֆուտբոլիստ ու մարզիչ։ Ես միշտ իմ ֆուտբոլիստների կողքին եմ և միշտ սատարում եմ նրանց։ Սա մի դրվագ էր, որն առանց մեկնաբանության կթողնեմ։


©2017 Armenian Soccer

Read more...

Աբդուլա Բաբան համալրեց «Գանձասար-Կապանի» կազմը

Saturday, 09 September 2017 10:04

Կապանյան թիմը նոր համալրում ունի։ Ինչպես հայտնում են «Գանձասար - Կապանի»   մամուլի ծառայութունից, տրասֆերային պատուհանի փակվելուց առաջ , վարձակալական հիմունքներով «Գանձասար-Կապան» է տեղափոխվել 18-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Աբդուլա Բաբան։ Երիտասարդ ֆուտբոլիստը Գանայից է, խաղում է ձախ եզրային կիսապաշպտանի դիրքում, կարող է գործել նաև որպես կենտրոնական հարձակվող։


©2017 Armenian Soccer

Read more...

ՖԻԼԻՊ ԻԼԻԿ․«ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵՑԻՆՔ ՀԱՅԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԸ»

Saturday, 09 September 2017 11:12

Մինչև 21 տարեկանների 2019 թ.Եվրոպայի  առաջնության ընտրական փուլի շրջանակում  մինչև 21 տարեկանների ՀՀ հավաքականը սեպտմբերի 5-ին Երևանում 3 –րդ տուրի շրջանակում  ընթացած խաղում    0:3 հաշվով ցավալի պարտություն կրեց Մակեդոնիայի հասակակիցներից : Հյուրերի դարպասն այդ խաղում պաշտպանում էր ՀՀ փոխչեմպիոն Կապանի «Գանձասար-Կապանի» դարպասապահ Ֆիլիպ Իլիկը։ Խաղից հետո նա պատասխանեց կապանյան ակումբի մամուլի ծառայության տված հարցազրուցում պարզաբանել է,թե որն է եղել   իրենց հաջողության բանալին.
- Ի՞նչ կասես խաղի մասին։
- Բավականին կոշտ հանդիպում ընթացավ։ Հենց մեկնարկում կարողացանք օգտվել մրցակցի սխալներից և գոլեր խփել։ Հանդիպումը  մեզ համար շատ հաջող դասավորվեց։ Մենք օգտագործեցինք հայերի սխալները և սկսեցինք իշխել խաղադաշտում։ ՀՀ երիտասարդական հավաքականը լավն է, բայց մենք շատ կարգապահ խաղ ցուցադրեցինք, հաղթելու մեծ ցանկություն ունեինք, հենց դա էլ մեզ հաջողություն բերեց։
- Դու հսնդես ես գալիս  ՀՀ առաջնությունում, գիտես նաև բոլոր ֆուտբոլիստներին, թիմակիցներիդ պատմե՞լ էիր, թե որ ֆուտբոլիստն ինչպես է խաղում։
- Ես որոշ ֆուտբոլիստների գիտեի, թիմակիցներիցս բոլորն էլ գիտեն, որ խաղում եմ Հայաստանի առաջնությունում։ Խաղընկերներիս ասել էի, որ հայերը պայքարում են 90 րոպե և չեն հանձնվում, բայց այսօր մենք տակտիկապես հաղթեցինք հայերին, դա էր մեր հաջողության բանալին։


©2017 Armenian Soccer

Read more...

Կարեն Բարսեղյան. «Մրցավարների մակարդակը երևի թե համապատասխանում է առաջնության մակարդակին»

Monday, 18 September 2017 15:54

ՀՀ բարձրագույն խմբիառաջնության 6-րդ տուրի «Արարատ»– «Գանձասար Կապան»  հանդիպման (0:2) վերջնամասում  տհաճ միջադեպ գրացվեց: Խաղի գլխավոր մրցավար ՝ Արտակ Սիմոնյանի հետ անհամաձայություն , ու նրա որոշումները  վիճակարկելու   համար տեխնիկական գոտուց հեռացրեց «Արարատի»  ավագ մարզիչ  Արկադի Անդրեսայանը:Այս միջադեպի առթիվ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ իր մեկնաբնությունն է տվել  նաև «Գանձասար Կապանի»  գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն,   ով ի դեպ, ժամանակին Անդրեասյանի ղեկավարությամբ հանդես է եկել  «Արարատի»   կազմում.  
- Կարծո՞ւմ եք, որ մեր մրցավարների ընդհանուր մակարդակը չի բավարարում։ Շատ են սխալներ թույլ տալիս։
- Նույն հարցը կարող եմ ձեզ տալ։ Մրցավարների մակարդակը երևի թե համապատասխանում է առաջնության մակարդակին։ Անձնական կարծիքս եմ ասում, ամենակարևորն այն է, որ միտում չեմ տեսնում։ Իհարկե սխալվում են, շատ են սխալվում, բայց դա բնականոն երևույթ է, մենք նույնպես սխալվում ենք, ֆուտբոլիստներն էլ։ Շատ ժամանակ նյարդայնանում ենք, եղել են դեպքեր ինքս էլ նյարդայնացել եմ, գրեթե դուրս եմ եկել ափերիցս, բայց պետք է հասկանանք, որ իրավիճակը սա է և սրանից հետո բխող շարունակությունը չեմ կարծում որ ճիշտ է և օգտակար ինչ-որ մի կողմի համար։
- Համենայն դեպս փոխադարձ հարգանք չի նկատվում։
- Դա ամենկարևորն է, որ պետք է նկատվի։ Դա ամենակարևորն է, որ պետք է լինի ոչ միայն մրցավար-մարզիչ հարաբերություններում, այլև համընդհանուր մարզիչ-մարզիչ, մրցավար-մարզիչ հարաբերություններում։ Դրա կարիքը մենք շատ ունենք, որովհետև միայն փոխադարձ հարգանքի շնորհիվ մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Առաջին անգամ չեմ ասում այս միտքը, բայց մեր իրավիճակն այդքան էլ երանելի չէ, բայց եթե մենք չհարգենք մեկս մյուսին, մեկս մյուսի աշխատանքը, չեմ կարծում, որ ավելի լավ վիճակում կլինենք»։


©2017 Armenian Soccer

Read more...

ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ․«ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԹԵ՛ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ, ԹԵ՛ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ»

Tuesday, 19 September 2017 21:37

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 6-րդտուրում արտագնա խաղում «Արարատի» նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո իր տպավորություններով է կիսվել կապանյան թիմի երիտասարդ կիսապաշտպան Սարգիս Շահինյանը․
- Ի՞նչ կասես խաղի մասին։
- Հաղթել ենք 0-2 հաշվով։ Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար թե՛ հոգեբանական տեսանկյունից, թե՛ մրցաշարային աղյուսակի։ Երկար ժամանակ է չենք կարողանում հաղթել, երկու խաղ անընդմեջ ոչ-ոքի ենք գրանցում։ Կարող էինք հաղթել, բայց անտեղի սխալների պատճառով գոլեր էինք բաց թողնում և հաղթանակը կորցնում էինք։ Կարևոր է, որ հաղթեցինք, բայց շատ ավելի կարևոր է, որ հաղթեցինք՝ չոր հաշվով, անառիկ պահելով սեփական դարպասը։ Դա շատ կարևոր էր թիմի վստահության համար։
- Ընդամենը երեք օր առաջ էիք հանդիպում անցկացրել, որքանո՞վ էր դժվար ձեզ համար այսօր։ Ծանրություն, դժվարություն նկատվո՞ւմ էր։
- Մարզիչները ռոտացիայի էին դիմել։ Հիմնականում խաղացին այն տղաները, ովքեր չէին խաղացել «Ավան Ակադեմիայի» դեմ, բացառությամբ մի քանի ֆուտբոլիստների, այդիսկ պատճառով նորմալ էր, թեթևություն կար, այնպես չէր, որ ծանր էինք, կամ չէինք կարողանում խաղադաշտում նորմալ աշխատել։ Դժվարություններ բնականաբար կային, որովհետև դաշտը շատ վատն էր, բայց ընդհանուր առմամբ մեր կամքի ուժի շնորհիվ կարողացանք հաղթել։
- Առաջնությունում տոնում եք առաջին հաղթանակը։ Եթե մեկնարկում ասեին, որ «Գանձասար-Կապանը» առաջին հաղթանակը տոնելու է 6-րդ տուրում, կհավատայի՞ր։
- Միանշանակ չէի հավատա, քանի որ ես ամենօրյա մարզումների ժամանակ տեսնում եմ, թե ինչ ջանասիրությամբ են տղաները մարզվում, ինչ հմտությունների տեր են։ Չէի հավատա, որ վեցերորդ տուրում ենք առաջին հաղթանակը տոնելու, բայց սա ֆուտբոլ է և ամեն ինչ հնարավոր է։ Նման իրավիճակներից դուրս գալով թիմն ավելի է ուժեղանում, եթե մենք մի քանի խաղ իրար հետևից հաղթենք, ապա հաստատ ոչ ոք մեր դեմ չի կարող լավ խաղ ցուցադրել, որովհետև մենք հոգեբանական վերելքում կլինենք։


©2017 Armenian Soccer

Read more...

ՖԻԼԻՊ ԻԼԻԿ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Monday, 02 October 2017 21:12

Կապանի «Գանձասար-Կապանի» երիտասարդ դարպասապահ Ֆիլիպ Իլիկը հրավեր է ստացել Մակեդոնիայի երիտասարդական հավաքականից։ Այդ մասին հայտնում են կապանյան ակումբի մամուլի ծառայությունից:  Մինչև 21 տարեկանների ՀՀ հավաքականի հետ նույն խմբում հայտնված մակեդոնական ընտրանին նախապատրաստվում է Սերբիայի և Ջիբրալթարի երիտասարդական հավաքականների հետ հանդիպումներին։


©2017 Armenian Soccer

Read more...

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆԸ» ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀՖՖ

Monday, 02 October 2017 22:07

ՀՀ  բարձրագույն խմբի 26-րդ առաջնության հոկտեմբերի 1-ին Գյումրիում տեղ  ունեցած  8-րդ տուրի   «Շիրակ» - «Գանձասար-Կապան» հանդիպման 90+5-րդ րոպեին գլխավոր մրցավարի՝ Սւորեն Բալիյանի  կողմից անհիմն 11մետրանոց նշանակելու վերաբերյալԿապանի  «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը բողոք է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։Այս մասին հայտնում են կապանյան ակումբի լրատվական   ծառայությունից:


©2017 Armenian Soccer

Read more...

ԿԱՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ․«ԱՐԴԵՆ ԶԳԱՑՎՈՒՄ Է, ՈՐ ԹԻՄԻ ՀԵՏ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՆՈՒՅՆ ՀՈՒՆՈՎ»

Tuesday, 17 October 2017 08:49

ՀՀ բարձրագույն խմբի 26-րդ առաջնության 9-րդ տուրի խաղում «Բանանցի» նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Գանձասար- Կապանի» գլխավոր մարզիչ լ Կարեն Բարսեղյան պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին.
«Հիմա շատ էմոցիոնալ վիճակում եմ գտնվում, ուստի դժվար է ինձ համար խաղի մասին խոսելը։ ՈԻզում եմ միայն շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներից կատարած աշխատանքի համար, որի շնորհիվ մենք կարողացնք հաղթել «Բանանցի» նման հզոր թիմին, ինձ համար այս ակումբը շատ լուրջ մրցակից է, համալրված շատ լավ ֆուտբոլիստներով։ Այդիսկ պատճառով ես շատ ուրախ եմ տոնած հաղթանակի համար, քանի որ մենք առաջնության մեկնարկը ձախողելուց հետո, կարողանում ենք աստիճանաբար միավորներ հավաքելը, որոնք շատ կարևոր են մեզ համար։ Ինձ համար որպես մարզչի ամենակարևորն այն էր, որ զգացվում է, որ թիմի հետ արդեն նույն հունով ենք շարժվում, այսինքն ես թիմին եմ հասկանում, նրանք էլ՝ ինձ են սկսել հասկանալ շատ ավելի լավ, բայց առաջիկայում էլ ավելի կարևոր հանդիպում ունենք անցկացնելու։ Խաղալու ենք առաջատարի հետ, այդիսկ պատճառով հենց այսօրվանից պետք է պատրաստվենք այդ խաղին, քանի որ դա վճռորոշ հանդիպումներից մեկն է լինելու ողջ առաջնության համար»։
- Երկրորդ կեսում կարողացաք գոլ խփելու ավելի շատ պահեր ստեղծել, ի՞նչ էիք ասել ընդմիջմանը տղաներին։
- Նրանց հորդորեցի, որ ավելի հանգիստ գործեն, քանի որ առաջին կեսից հետո նյարդայնություն էի նկատում գործողություններում, մենք անընդհատ ուզում էինք գրոհներ զարգացնել, երբ պատրաստ չէինք դրան։ Ես ասացի, որ պետք է ավելի հանգիստ խաղալ, ավելի շատ վերահսկել գնդակը, իսկ հնարավորության սահմաններում նոր հարձակվել։ Ինձ թվում է, որ դա էլ հանգեցրեց, որ մենք շատ ավելի լավ երկրորդ կես անցկացրինք։
- Գրիգոր Մելիքսեթյանի բացակայությունը ինչո՞վ էր պայմանավորված։
- Նման ծանր հանդիպումներից ու իրավիճակներից հետո կարծում եմ, որ ֆուտբոլիստին պետք է օգնել։ Դրա համար տարբեր ձևեր կան։ ։ Չի բացառվում, որ հաջորդ խաղում հենց նա կլինի մեկնարկային կազմում, դա էլ օգնելու տարբերակ է, ցույց ես տալիս, որ վստահում ես իրեն, պետք է նաև հանգստանալու հնարավորություն տաս, որպեսզի նա դուրս գա այդ իրավիճակից։ Մենք երկրորդ տարբերակն ընտրեցինք, բայց ասեմ, որ 100 տոկսով վստահում եմ Գրիգոր Մելիքսեթյանին։ Չեմ էլ կարծում, որ չվստահելու մասին խոսք լինել անգամ կարող է։ Մենք ունենք հավասարազոր դարպասապահ՝ Գևորգ Կասպարովը, ով նույնպես հրաշալի դարպասապահ է, այսօր էլ ապացուցեց իր բարձ կարգը։ Այդ տեսանկյունից մենք առավելություն ունենք, քանի որ ունենք երկու հավասարազոր դարպասապահներ։


©2017 Armenian Soccer

Read more...
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  8 
  •  9 
  •  10 
  •  Next 
  •  End 
  • »
Page 10 of 12

National Teams

  • Nations League 2018-19
  • WC 2018
  • Euro 2016
  • WC 2014
  • Euro 2012
  • WC 2010
  • Euro 2008
  • WC 2006
  • Euro 2004
  • WC 2002
  • Euro 2000
  • WC 1998
  • Friendlies
  • U-21
  • U-19 / U-19W
  • U-18
  • U-17
  • U-16
  • U-15
  • U-14

Partners

Clubs

  • Premier League 2019-20
  • Premier League 2018-19
  • Premier League 2017-18
  • Premier League 2016-17
  • Premier League 2015-16
  • Premier League 2014-15
  • Premier League 2013-14
  • Premier League 2012-13
  • Premier League 2011
  • Premier League 2010
  • Premier League 2009
  • Premier League 2008
  • Premier League 2007
  • Premier League 2006
  • First League 2019-20
  • First League 2012-13
  • National Cup
  • Euro Cups
  • Friendlies

 

Players

  • Armenians Abroad 2019
  • Armenians Abroad 2018
  • Armenians Abroad 2017
  • Armenians Abroad 2016
  • Armenians Abroad 2015
  • Armenians Abroad 2014
  • Armenians Abroad 2013
  • Armenians Abroad 2012
  • Armenians Abroad 2011
  • Armenians Abroad 2010
  • Armenians Abroad 2009
  • Armenians Abroad 2008
  • Armenians Abroad 2007
  • Armenians Abroad 2006

 

Specials

  • USSR Heroes
  • Full Games
  • Compilations
  • Interviews
  • Photo Archive
  • Livescore
  • Links
  • Other Sports
  • Fan Videos
  • Academy

 

 

User Links

  • Home
  • Contact
  • Merchandising
  • News Archive

 

Social Sharing

  • Twitter
  • Facebook
  • Digg this
  • Reddit

 

Copyright © 2005 - 2019 ARMENIAN-SOCCER.com. All Rights Reserved.