Armenian Soccer

Tools
A+ R A- wide normal
  • Skip to content
armenian-soccer.com » Displaying items by tag: fc ulises
  • Homesummary
  • National TeamsNational Team
  • Premier League 
  • First League 
  • National Cup 
  • Euro Cups 
  • Armenians Abroad 
  • Specials 
  •  
  • Nations League-18-19
  • WC-18
  • Euro-16
  • WC-14
  • Euro-12
  • WC-10
  • Euro-08
  • WC-06
  • Euro-04
  • WC-02
  • Euro-00
  • WC-98
  • Euro-96
  • Friendlies
  • Youth Teams
    • U-21
    • U-19
    • U-19W
    • U-18
    • U-17
    • U-16
    • U-15
    • U-14
  • 2019-20
  • 2018-19
  • 2017-18
  • 2016-17
  • 2015-16
  • 2014-15
  • 2013-14
  • 2012-13
  • 2011
  • 2010
  • 2009
  • 2008
  • 2007
  • 2006
  • Friendlies
  • 2019-20
  • 2012-13
  •  
  •  
  • 2018 - 2019
  • 2017
  • 2016
  • 2015
  • 2014
  • 2013
  • 2012
  • 2011
  • 2010
  • 2009
  • 2008
  • 2006
  • 2007
  • USSR Heroes
  • Full Games
  • Compilations
  • Interviews
  • Photo Archive
  • Livescore
  • Links
  • Merchandising
  • Other Sports
  • News Archive
  • Fan Videos
  • Academy
Top News
Gandzasar - Shirak 1:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Noah - Ararat 2:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Ararat-Armenia - Urartu 0:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Lori - Yerevan 8:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Alashkert - Pyunik 1:1, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Van - Noah 0:1, Vbet Armenian Cup 2019/20 »
Lori - Urartu 0:1, Vbet Armenian Cup 2019/20 »
Gandzasar - Alashkert 3:1, Vbet Armenian Cup 2019/20 »
Subscribe to this RSS feed

«ՈՒլիսի» դարպասապահը միացավ ՀՀ երիտասարդական հավաքականին

Tuesday, 09 September 2014 18:01


ՀՀ ընթացիկ առաջնության մինաձնյա առաջատաար՝ Երևանի «ՈՒլիսի» 21-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մեկնել էրԿոպենհանգեն  Դանիա ընտրական խաղին մասնակցելու համար: Անկասկած ազգային հավաքականում դարպասապահների մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա է և Ռոման Բերեզովսկուն փոխարինել դեռ ոչ ոք չի ուզում: Այլ բան է երիտասարդական հավաքականը, որի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ Արսեն Բեգլարյանի վերադարձը երիտասարդական հավաքական շատ կարևոր է թիմի համար:
Ամենայն հավանականությամբ այսօր կայանալիք երիտասարդական հավաքականների ԵՎՐՈ-2015-ի ընտրական փուլի  Հայաստան – Բելառուս այսօր Երևանում կայանալիք մրցամարտում , մեր ընտրանու  դարպասը պաշտպանելու է «ՈՒլիսի» դարպասապահը, իսկ   ակումբի կիսապաշտպան Աղվան Պապիկյանն էլ կձգտի ապահովել մեր երիտասարդների հաղթանակը:
Շրջափուոլի վերջին խաղում հաջողություն և հաղթանակ մաղթենք մեր հավաքականին և մեր ֆուտբոլիստներին:


2014 Armenian Soccer

Read more...

Աղվան Պապիկյանը էլ ոտնամատի վնասվածք է ստացել

Friday, 26 September 2014 19:08

Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում այսօր տեղի ունեցավ  ֆուտբոլի  Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնություն 1-ին շրջանի ավարտից հետո առաջատարի դերը ստանձնած Երևանի  «ՈՒլիսի» վաղը ՝ սեպտեմբերի 27-ին,   «Փյունիկի» հետ անցկացնելիք հանդիպումից առաջ նախախաղային մարզումը: Անկասկած վաղը կայանալիք հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի մրցող կողմերի համար: «ՈՒլիսը» ճիշտ է վեց միավորի առավելություն ունի «Փյունիկի» նկատմամբ, սակայն մրցակիցը մեկ խաղ պակաս է անցկացրել: Հետևաբար կորցրած միավորներով թիմերի տարբերությունը մեծ չէ և բնականաբար վաղը կողմերից յուրաքանչյուրն  էլ  հաղթանակի  է  ձգտելու:
Ցավոք,  այսօր մարզման ժամանակ վնասվածք ստացավ Աղվան Պապիկյանը: Այդ մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպանը վնասեց   ոտքի մատն և նրա մասնակցությունը վաղվա հանդիպամանն հարցականի տակ է:
Փաստորեն չի բացառվում, որ հաշվետու խաղին«ՈՒլիսի»  կազմում չեն կարողանա հանդես գալ երկու առաջատար ֆուտբոլիստներ՝ Հովհաննես Գոհարյանն ու Աղվան Պապիկյանը:   Հիշեցնենք ,որ «ՈՒլիսի» ավագ Գոհարյանն էլ ,երեկ մարզման ժամանակ ձգել է ոտքի մկանը և առնվազն 2շաբաթ չի կարող դուրս գալ խաղադաշտ:

2014 Armenian Soccer

Read more...

«Ուլիսը» շարունակում է հաղթարշավը, իսկ «Միկան»… լքում է վերջին հորիզոնականը

Sunday, 28 September 2014 13:18

Երեկ, կայացան ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հետևյալ հանդիպումները,որոնցում գրանցվեցին այսպիսի արդյունքներ՝
«Ուլիս»-«Փյունիկ» 2:1 (1:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Արտակ Ալեքսանյան, 80 («Ուլիս»), Վարազդատ Հարոյան, 20, ինքնագոլ, Սեսար Ռոմերո, 50, 11մ («Փյունիկ»):
«Միկա»-«Գանձասար» 1:1 (1:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան
Գոլերը՝ Անտոն Մոնախով, 8, ինքնագոլ, Բորիս Օռլովսկի, 84:
ՀՀ գավաթակիր «Փյունիկը» չկարողացավ օգտվել այն հանգամանքից, որ մրցակցի՝ առաջնության միանձնյա առաջատար «Ուլիսի» կազմում վնասվածքի պատճառով բացակայում էին թիմի առանցքային խաղացողներից երկուսը՝ գոլահար ու թիմի ավագ Հովհաննես Գոհարյանն ու Աղվան Պապիկյանը: «ՈՒլիս»ը թեև հանդես եկավ մրցակցի հարկի տակ՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիայում, սակայն այս անգամ տանտիրոջ կարգավիճակում: Խաղի հերոսը «ՈՒլիսի» ավագի պարտակունությունը կատարող «Փյունիկի» նախկին կիսապաշտպան, ՀՀ ազգային ու երիտասարդական հավաքականներում հանդես եկած 23-ամյա Արտակ Ալեքսանյանն էր: Նա նախ 20-րդ րոպեին տուգանային հարվածով գոլային փոխանցում կատարեց կենտրոնական պաշտպան էդուարդ Կպոդային, ով գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 1:0: «Ուլիսը» կարողացավ նպատակասլաց խաղով հաղթանակ կորզել: 50-րդ րոպեին 11 մետրանոցից կատարած անվրեպ հարվածով խաղի հաշիվը հավասարեցրեց «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն, ով Կամո Հովհաննիսյանի հետ միասին ամենաակտիվն էր Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմում: Մեքսիկացի լեգիոները  մի քանի անգամ էլ դրանից հետո մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց և ունեցավ շատ նպաստավոր ևս մի քանի պահեր, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
80-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Արտակ Ալեքսայանը, ով փոխարինման մտած Դավիթ Խուրցիձեից ստանալով գնդակը՝ մոտ տարածությունից գրավեց իր նախկին թիմի դարպասն ու 2:1 հաշվով կարևոր և արժանի հաղթանակ պարգևեց «Ուլիսին»: Այս գոլը մեծ խանդավառություն առաջացրեց տրիբունաներում, որտեղ թիմակիցներին ոգևորում էր վնասվածքի պատճառով ասպարեզ չմտած Հովհաննես Գոհարյանը: Այս հաղթանակի շնորհիվ Սուրեն Չախալյանի սաները էլ ավելի մեծացրին «Փյունիկից» ունեցած միավորների տարբերությունը:
Նշենք, որ 2-րդ հորիզոնական բարձրացավ «Գանձասարն», որն երեկ Երևանում կարողացավ 2 գոլ խփելու միջոցով ոչ-ոքի՝ 1:1 խաղալ«Միկայի» հետ: Վերջինս թեև ընդհատեց «Գանձասարի» 3 հաղթական հանդիպումներից կազմված շարքը, սակայն այս անգամ էլ չկարողացավ առաջին հաղթանակը տոնել, թեև շատ մոտ էր դրան: Նշենք, որ մինչ 84-րդ րոպեն ամեն ինչ հաջող էր ընթանում սեփական հարկի տակ հանդես եկող «Միկայի» համար: Արամ Ոսկանյանի սաները հաշվի մեջ առաջ էին անցել 8-րդ րոպեին «Գանձասարի» փորձառու պաշտպան, 32-ամյա Անտոն Մոնախովի ինքնագոլի շնորհիվ: Սակայն Սերգեյ Պուչկովի սաներին այնուամենայնիվ խաղավարտից 6 րոպե առաջ Բորիս Օռլովսկու խփած գոլի շնորհիվ հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը՝ 1:1 ու խույս տալ պարտությունից: Հատկանշական է, որ 21-ամյա ուկրաինացի կիսապաշտպանը խաղադաշտ էր մտել 82-րդ րոպեին: Նշենք, որ խաղի 25-րդ րոպեին ձեռքի լուրջ վնասվածք ստացավ ու ստիպված եղավ ասպարեզը թողնել «Միկայի» առաջատար խաղացողներից մեկը՝ կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը:

2014 Armenian Soccer

Read more...

Գոհարյանի և Պապիկյանի ապաքինումն ընթանում է ըստ նախատեսածի

Tuesday, 30 September 2014 21:04

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար  «Ուլիսի»   երկու ֆուտբոլիստներ վնասվածք էին ստացել և այդ պատճառով բաց թողեցին սեպտեմեբրի 27-ի ՀՀ առաջնության  8-րդ  տուրի «Փյունիկի»  հետ  հանդիպումը:
«Ուլիսի»  մամուլի ծառայությունից  տեղեկացում են,  որ  ակումբի առաջատար այս խաղացողների ապաքինումը ընթանում  է  ըստ նախատեսվածի և շատ շուտով երկուսն  էլ կվերադառնան խաղադաշտ:  Վաղը ՝ հոկտեմբերի 1-ին Երևանի  «Ալաշկերտ»  մարզադաշտում տեղի ունենալիք  «Բանանցի» հետ ՀՀ  գավաթի  խաղակության  քառորդ եզրափակիչ  խաղում Գոհարյանն ու Պապիկյանը չեն մասնակցի, իսկ ահա առաջնության շրջանակում հոկտեմբերի 4-ին  կայանալիք  «Բանանց»-«Ուլիս» խաղին Աղվան Պապիկյանն արդեն կարող է մասնակցել:
Հովհաննես Գոհարյանը լիարժեք մարզումներ կսկսի հոկտեմբերի 10-ից:

 

2014 Armenian Soccer

Read more...

Բուքմեյքերները հավատում են «ՈՒլիսի» և «Միկայի» հաջողությանը

Wednesday, 01 October 2014 13:22

Այսօր  ժամը 15-ին   տեղի են ունենալու  ՀՀ գավաթի 24-րդ խաղարկության քառորդ եզրափակչի երկու հանդիպում : Դրանցից մեկում Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում  մրցելու են ՀՀ  բարձրագույն խմբի    ընթացիկ առաջնության  մինաձնյա առաջատար«Ուլիսն» ու ՀՀ գործող չեմպիոն «Բանանցը»: Եվ  չնայած   այն հանգամանքին ,որ  վնասվածքի պատճառով «Ուլիսի»կազմում  բացակայելու  են  թիմի առաջատար խաղացողներից երկուսը՝ հարձակվող Հովհաննես Գոհարյանն ու կիսապաշատպան Աղվան Պապիկյանը , այնուամենայնիվ  բուքմեյքերներն   այսօրվա խաղում ֆավորիտը «Ուլիսին »են համարում: Այսպես Սուրեն Չախալյանի սաների այս խաղում հաղթելու հնարավորությունը գնահատվել է 1,9 , Ժոլտ Հոռնյակի գլխավորած «Բանանցինը»՝ 3,2 ,իսկ ոչ-ոքին էլ ստացել է ՝3,3 գործակիցը:
Այս թիմերի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը կայանալու է նոյեմբերի 5-ին:
Օրվա երկրորդ խաղում  Հայաստանի գավաթի խաղարկությունների ամենատիտողոսակիր թիմերից մեկը՝  Երևաանի« Միկան» իր հարկի տակ հյուրընկալելու է  Կապանի «Գանձասարին», որի  հետ   ընդամենը մի  քանի օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին ՀՀ առաջնության 8-րդ մրցափուլի խաղում ոչ-ոքի1:1 խաղաց : Այսօրվա խաղում բուքմեյքերները  փոքր աջավելությամբ նախապատվությունը  տալիս են «Միկային» ,որը ընթացիկ մրցաշրջանում դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել: Այսպես, Արամ Ոսկանյանի սաների  հաղթանակի հասնելու հավանականությունը գնահատվել է 2,Սերգեյ Պուչկովի գլխավորած «Գանձասարինը»՝ 2,8, իսկ ոչ-ոքին էլ ստացելէ ՝3,2 գործակիցը:
Այս թիմերի քառորդ եզրափակչի պատասխան խաղը Կապանում տեղի կունենա հոկտեմբերի  22-ին:

2014 Armenian Soccer

Read more...

«Ուլիսը» շարունակում է հաղթարշավը, իսկ «Ալաշկերտի»մարզադաշտում …

Monday, 06 October 2014 20:23

Շաբաթ և կիրակի օրերին կայացած ՀՀ բարձրագույն խմբի 23-րդ առաջնության 9-րդ տուրի հանդիպումները լի  էին ուշագրավ իրադարձություններով:
Ստուգատեսի   առաջատար «Ուլիսը» առաջնությունում շարունակելով   իր  հաղթարշավը  հոկտեմբերի 1-ի  գավաթային խաղում ՀՀ չեմպիոն «Բանանցից» 1:4 հաշվով  կրած պարտության դիմաց 2:0 հաշվով ռևանշի   հասավ մրցակցի նկատմամբ  ու ամրապնդեց  միանձնյա առաջատարի իր  դիքերը : «Ուլիսն» իր ակտիվում 25միավոր է գրանցել ու հիմա  2-րդ տեղում ընթացող«Փյունիկից»  9միավորով առաջ է անցել:
«ՈՒլիսի» համար հանդիպումը նշանակալի էր նաև նրանով ,որ 52-րդ րոպեին աչքի էր ընկել վնասվածքից հետո շարք վերադարձած թիմի ավագ Հովհաննես Գոհարյանը ,ով շարունակում է արդյունավետ խաղ  ցուցադրել: Խաղավարտից 3րոպե առաջէլ հաշիվը կրկնպատել էր թիմի փոխավագ Արտակ Ալեքսանյանը ,ով ևս շատ վստահ ու օգտավետ է գործում ընթացիկ մրցաշրջանում:  
Գյումրիում կայացած  «Շիրակ» -«Արարատ»  խաղում էլ  կարևոր նշանակություն  ունեցավ 5խաղով որակազրկումից  հետո իր վերադարձը 11մետրանոցից  խփած գոլով  նշած շիրակացի Անդրանիկ Բարիկյանը, ով օգնեց  իր թիմին  3:2 հաշվով դժվարիկ  հաղթանակ տանել մրցակից նկատմամբ:
Ուշագրավ է ,որ 1-ին  կեսից հետո  «Շիրակն» արդեն  3:0 հաշվով առջևում էր:  Պաշտոնապես 1-ին խաղը նորանշանակ գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի ղեկավարությամբ  անցկացրած  «Արարատը» 2րդ կեսում 2գոլ խփեց ու կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը,   սակայն խաղը փրկել չկարողացավ:    
Դրամատիկ ընթացք ունեցավ նաև Կապանում տեղի ունեցած «Գանձասար» –«Փյունիկ» մրցամարտը: Այստեղ էլ   խաղավարտից 6րոպե առաջ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ հանդես  եկող  հյուրերը  առջևում էին 4:1 հաշվով ու թվում էր  ապահովել էին խոշոր հաշվով հաղթնակը :   Սակայն Սերգեյ Պուչկովի ղեկավարությամբ ելույթ ունեցած  «Գանձասարը»  մնացած վերջին րոպեներին  կարողացավ  2գոլ խփել ու  պարտվեց միայն ՝ 3:4հաշվով : Այստեղ էլ «Փյունիկի»  խփած  4-րդ գոլի  հեղինակը 84-րդ րոպեին  աչքի ընկած թիմի ավագ Դավիթ Մանոյանն էր ,ով  աստիճանաբար  մոտենում է իր լավագույն մարզավիճակին:
Տուրի վերջին՝ 4-րդ խաղում Աբրահամ Խաշմայնանի ղեկավարությամբ  հանդես եկող «Ալաշկերտը»  ընդհատելով  անհաջող ելույթների շարքը  իր հարկի տակ 2:0հաշվով պարտության մատնեց  «Միկային» : Ցավոք,  այս խաղում տհաճ միջադեպ գրանցվեց :   Հանդիպման վերջնամասում զանգվածային բախում տեղի ունեցավ երկու թիմերի միջեւ: Բախումը սկսվեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի կոպիտ խախտումից հետո: Դրա համար Մալաքյանը հեռացվեց խաղադաշտից, կարմիր քարտի արժանացավ նաեւ «Միկայի» պահեստային դարպասապահ Արմեն Ֆիշյանը:  
Հիմա առաջնությունում 2շաբաթյա խաղադադարը կլինի կապված  ՀՀ ազգային հավաքականների ելույթների հետ կապված: Հաջորդ ՝10-րդ  տուրի հանդիպումները տեղի կունենա հոկտեմբերի 18-ին  և 19-ին:


2014 Armenian Soccer

Read more...

«ՈՒլիսը» հյուրընկալվեց … «Վիտամին» ակումբին

Saturday, 25 October 2014 13:44

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության միանձնյա առաջատար Երևանի «Ուլիսի» ֆուտբոլիստների առաջնային նպատակը բնականաբար շարունակում է մնալ մարզվելն ու նոր հաղթանակները խաղադաշտում: Սակայն բացի ֆուտբոլային անցուդարցից թիմը ապրում է նաև մշակույթային կյանքով:Թիմի չորս ֆուտբոլիստներ՝ Հովհաննես Գոհարյանը, Արտակ Ալեքսանյանը, Աղվան Պապիկյանն ու Արսեն Բեգլարյանը, ինչպես նաև ակումբի գործադիր տնօրեն՝ Խորեն Քալաշյանն ու մամլո քարտուղար՝ Խաչիկ Չախոյանը հյուրընկալվել էին «Վիտամին» ակումբին:
Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Շատ շուտով Վիտամին ակումբի հերթական թողարկումներից մեկի ժամանակ հեռուստադիտողներն ու «ՈՒլիսի» երկրպագուներն ականատես կլինեն,   թե ինչքան լավ անցավ ֆուտբոլիստների ու հումորիստների հանդիպումը:

2014 Armenian Soccer

Read more...

«ՈՒլիսի» «Վիտամին» ակումբում հանդիպումը «Շանթով» կհեռարձակվի նոյեմբերի 1-ին

Tuesday, 28 October 2014 18:42

Ինչպես արդեն տեղեկացրել ենք   ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար  Երևանի   «ՈՒլիս» ֆուտբոլային ակումբի 4ֆուտբլիստներ՝ Հովհաննես Գոհարյանը, Արտակ Ալեքսանյանը, Արսեն Բեգլարյանն ու Աղվան Պապիկյանը, ինչպես նաև ակումբի գործադիր տնօրեն Խորեն Քալաշյանն ու մամլո քարտուղար Խաչիկ Չախոյանը հյուրընկալվել էին «Վիտամին» ակումբին: Ֆուտբոլիստների և հումորիստների հանդիպումը անցավ շատ հետաքրքիր և ուրախ մթնոլորտում, իսկ հեռուստատեսությամբ այն եթեր կհեռարձակվի առաջիկա շաբաթ օրը:Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Այսպիսով դիտեք «ՈՒլիսի» և Վիտամին ակումբի հանդիպումը նոյեմբերի 1-ին ժամը 20:30-ին «Շանթ» հեռուստատեսության եթերում:

2014 Armenian Soccer

Read more...

«ՈՒլիսի» կիսապաշտպանը հրավիրվել է …Զամբիայի հավաքական

Wednesday, 29 October 2014 19:09

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության միանձնյա առաջատար Երևանի «ՈՒլիսի»  19 -ամյա կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան պաշտոնական հրավեր է ստացել ֆուտբոլի Զամբիայի ֆեդերացիայից իր երկրի ազգային հավաքականի կազմում առաջիկա  հանդիպումներին մասնակցելու համար: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Զամբիայի հավաքականը պայքարում է Աֆրիկայի ազգերի գավաթի 2015 թվականի խաղարկության եզրափակիչին մասնակցելու համար:
Ընտրական խմբում Զամբիայի հավաքականը վաստակել է հինգ միավոր և ընթանում է երկրորդ տեղում: Նոյեմբերի 15-ին և 19-ին զամբիացիները մրցելու են Մոզամբիկի և Կապո Վերդեյի հավաքականների հետ:
Հենց այդ հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստին պաշտոնական հրավեր է ուղարկվել «ՈՒլիս» ՖԱ:
Լուբամբո Մուսոնդան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Ուլիսի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է համարվում և մասնակցելով թիմի 10  հանդիպումների,այդ ընթացքում խաղադաշտում լինելով  832 րոպե  դարձել է երկու գոլի հեղինակ:


2014 Armenian Soccer

Read more...

«ՈՒլիսն» սկսեց համագործակցել… Իտալսպորտի հետ

Wednesday, 29 October 2014 19:11

ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ  առաջնության  միանձնյա առաջատար  Երևանի «ՈՒլիս» ֆուտբոլային ակումբն ու Իտալսպորտ կազմակերպությունն երեկ  համագործակցության պայմանագիր կնքեցին և այսուհետ կողմերի միջև գործելու է գործընկերության մթնոլորտը:   Այս մասին հայտնում են ակումբի լրատվական ծառայությունից:
Իտալսպորտը հանդիսանում է Joma և Patrick սպորտային բրենդերի ներկայացուցիչը:
Երեկ «ՈՒլիսն» արդեն ամբողջ կազմով մարզմանը մասնակցել է  նոր մարզահագուստով: Ֆուտբոլիստների մոտ տրամադրության բարձրացում նկատվեց  Joma մարզաշապիկով մարզվելիս: Այս գործոնը նոր խթան կարող է հանդիսանալ թիմի ֆուտբոլիստների համար առաջնության առաջիկա խաղում:
Հիշեցնենք, որ«ՈՒլիսը»  նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ին  ՀՀ  առաջնության  12-րդ  տուրի շրջանակում   Երևանի «Հանրապետական»  մարզադաշտում հյուրընկալելու է «Ալաշկերտին»:
Այդ օրն արդեն  առաջնության  առաջատարը   խաղադաշտ  է մտնելու նոր մարզաշապիկներով:
Ակումբի ղեկավարները  համոզված են,  որ  Joma-ի մարզահագուստը    կբարձրանցնի  ակումբի ֆուտբոլիստների  տրամադրությանն ու կօգնի նոր   հաղթանակներ տանելու:


2014 Armenian Soccer

Read more...
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  8 
  •  9 
  •  10 
  •  Next 
  •  End 
  • »
Page 5 of 13

National Teams

  • Nations League 2018-19
  • WC 2018
  • Euro 2016
  • WC 2014
  • Euro 2012
  • WC 2010
  • Euro 2008
  • WC 2006
  • Euro 2004
  • WC 2002
  • Euro 2000
  • WC 1998
  • Friendlies
  • U-21
  • U-19 / U-19W
  • U-18
  • U-17
  • U-16
  • U-15
  • U-14

Partners

Clubs

  • Premier League 2019-20
  • Premier League 2018-19
  • Premier League 2017-18
  • Premier League 2016-17
  • Premier League 2015-16
  • Premier League 2014-15
  • Premier League 2013-14
  • Premier League 2012-13
  • Premier League 2011
  • Premier League 2010
  • Premier League 2009
  • Premier League 2008
  • Premier League 2007
  • Premier League 2006
  • First League 2019-20
  • First League 2012-13
  • National Cup
  • Euro Cups
  • Friendlies

 

Players

  • Armenians Abroad 2019
  • Armenians Abroad 2018
  • Armenians Abroad 2017
  • Armenians Abroad 2016
  • Armenians Abroad 2015
  • Armenians Abroad 2014
  • Armenians Abroad 2013
  • Armenians Abroad 2012
  • Armenians Abroad 2011
  • Armenians Abroad 2010
  • Armenians Abroad 2009
  • Armenians Abroad 2008
  • Armenians Abroad 2007
  • Armenians Abroad 2006

 

Specials

  • USSR Heroes
  • Full Games
  • Compilations
  • Interviews
  • Photo Archive
  • Livescore
  • Links
  • Other Sports
  • Fan Videos
  • Academy

 

 

User Links

  • Home
  • Contact
  • Merchandising
  • News Archive

 

Social Sharing

  • Twitter
  • Facebook
  • Digg this
  • Reddit

 

Copyright © 2005 - 2019 ARMENIAN-SOCCER.com. All Rights Reserved.