Armenian Soccer

Tools
A+ R A- wide normal
  • Skip to content
armenian-soccer.com » Displaying items by tag: fcPyunik
  • Homesummary
  • National TeamsNational Team
  • Premier League 
  • First League 
  • National Cup 
  • Euro Cups 
  • Armenians Abroad 
  • Specials 
  •  
  • Nations League-18-19
  • WC-18
  • Euro-16
  • WC-14
  • Euro-12
  • WC-10
  • Euro-08
  • WC-06
  • Euro-04
  • WC-02
  • Euro-00
  • WC-98
  • Euro-96
  • Friendlies
  • Youth Teams
    • U-21
    • U-19
    • U-19W
    • U-18
    • U-17
    • U-16
    • U-15
    • U-14
  • 2019-20
  • 2018-19
  • 2017-18
  • 2016-17
  • 2015-16
  • 2014-15
  • 2013-14
  • 2012-13
  • 2011
  • 2010
  • 2009
  • 2008
  • 2007
  • 2006
  • Friendlies
  • 2019-20
  • 2012-13
  •  
  •  
  • 2018 - 2019
  • 2017
  • 2016
  • 2015
  • 2014
  • 2013
  • 2012
  • 2011
  • 2010
  • 2009
  • 2008
  • 2006
  • 2007
  • USSR Heroes
  • Full Games
  • Compilations
  • Interviews
  • Photo Archive
  • Livescore
  • Links
  • Merchandising
  • Other Sports
  • News Archive
  • Fan Videos
  • Academy
Top News
Gandzasar - Shirak 1:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Noah - Ararat 2:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Ararat-Armenia - Urartu 0:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Lori - Yerevan 8:0, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Alashkert - Pyunik 1:1, Armenian Premier League 2019/20, Week 15 »
Van - Noah 0:1, Vbet Armenian Cup 2019/20 »
Lori - Urartu 0:1, Vbet Armenian Cup 2019/20 »
Gandzasar - Alashkert 3:1, Vbet Armenian Cup 2019/20 »
Subscribe to this RSS feed

«Փյունիկի» հարձավողը վիրահատության կենթարկվի Մյունխենում

Wednesday, 04 December 2013 16:05


Ինչպես հայտնում են ՀՀ գավաթակիր «Փյունիկի» մամուլի ծառայությունից,ակումբի եւ ՀՀ երիտասարդական հավաքականի 19-ամյա   հարձակվող Ղուկաս Պողոսյանը կիրակի օրը՝՝ դեկտեմբերի 8-ին  կմեկնի Գերմանիա:
Ըստ նախնկան պայմանավորվածության,նախատեսվում է, որ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 10-ին երիտասարդ  ֆուտբոլիստն այնտեղ՝ Մյունխենի կլինիկաներից մեկում  վիրահատության կենթարկվի:
Հիշեցնենք, որ Ղուկաս Պողոսյանը  ծնկի վնասվածք էր ստացել «Ալաշկերտի» հետ  ՀՀ  բարձրագույն խմբի  ընթացիկ առաջնության 3-րդ տուրի խաղում՝ օգոստոսի 24-ին եւ դրանից հետո խաղադաշտ դուրս չի եկել:


2013 Armenian Soccer

Read more...

ՀՀ երիտասարդական հավաքականի պաշտպանը վիրահատվեց ... Երեւանում

Friday, 06 December 2013 17:17

Ինչպես  հայտնում են ՀՀ գավաթակիր «Փյունիկի»  մամուլի ծառայությունից  ակումբի եւ ՀՀ երիտասարդական հավաքականի  պաշտպան, 20-ամյա  Արման Հովհաննիսյանն այսօր առավոտյան բարեհաջող վիրահատության է ենթարկվել:
Վիրահատվել է ֆուտբոլիստի քթի միջնապատը, որը խանգարում էր նրան:
Խոստումնալից  եւ  հեռանկարային  երիտասարդ  ֆուտբոլիստին արագ ապաքինում ենք մաղթում:

2013 Armenian Soccer

Read more...

Սարգիս Հովսեփյանը «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Monday, 30 December 2013 16:25

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գավաթակիր Երոեւանի  «Փյունիկի» մամուլի ծառայությունից , «Փյունիկ» ակումբը պաշտոնապես հայտնում է, որ այսօր` դեկտեմբեր 30-ին, ակումբի նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը Ամանորից առաջ հանդիպում անցկացրեց «Փյունիկ» ՖԱ մարզիչների և աշխատակիցների հետ, որի ժամանակ ներկայացրեց «Փյունիկի» թիմի նոր գլխավոր մարզչին:
Այսուհետև Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի նախկին ավագ, լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը:
Հենց նա էլ թիմին կնախապատրաստի Հայաստանի առաջնության երկրորդ կեսին: Ռաֆիկ Հայրապետյանը հաջողություն և հաղթանակներ մաղթեց Սարգիս Հովսեփյանին՝ «Փյունիկի» համար այս դժվարին ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Փյունիկը» 17 միավորով գտնվում է իր համար անսովոր վեցերորդ հորիզոնականում:

2013 Armenian Soccer

Read more...

Փյունիկը ստուգողական հանդիպում կանցկացնի … Փյունիկ-2-ի հետ

Sunday, 19 January 2014 11:01

Հունվարի 7-ից ՀՀ գավաթակիր <Փյունիկը> նորանշանակ գլխավոր մարզիչՍարգիս Հովսեփյանի ղեկավարությամբ սկսել է  ՀՀ առաջնության 2-րդ հատվածի նախապատրաստությունն, և մարզումներ է անցկացնում Երևանում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում,որոնքք  այստեղ տևելու են  մինչև հունվարի 21-ը:
Ինչպես հայտնում են <Փյունիկի> մամուլի ծառայությունից այսօր՝  հունվարի  19-ին՝ ժամը12-ին, ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում  <Փյունիկը> ստուգողական հանդիպում կանցկացնի իր դուստր թիմի՝  <Փյունիկ-2>-ի հետ:Մարզիչները այս խաղում հնարավորություն կունենան գործում տեսնելու փորձարկվող նորեկներին:
Նկատենք  նաև,որ հունվարի 23-ից փետրվարի 4-ը <Փյունիկը> նախատեսում է ուսումնամարզական  հավաք անցկացնել Դուբայում (ԱՄԷ):

2014 Armenian Soccer

Read more...

Փյունիկը մեկնեց Թուրքիա ուսումնամարզական հավաքի

Thursday, 23 January 2014 14:23

Ինչպես հայտնում են  ՀՀ գավաթակիր Երևանի <Փյունիկի> մամուլի ծառայությունից, այսօր վաղ առավոտյան նորանշանակ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի ղեկավարությամբ  ակումբի գլխավոր թիմը  մեկնել է՝ Թուրքիա՝  Անթալիա,ուր  անցկացնելու է  այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը:
Վնասվածքի պատճառով այս հավաքին չեն  մասնակցում ակումբում  փորձաշրջան անցնող կիսապաշտպան Անդրեյ Շահգելդյանն  ու ,ինչպես նաև  օրերս վիրահատության ենթակված դարպասապահ Ալբերտ Օհանյանը,  ով ներկայումս վերականգնողական  կուրս է անցնում:
<Փյունիկի> կազմում Անթալիա են մեկնել հետևյալ 25 ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ` Գոռ Մանուկյան, Սամվել Հունանյան, Միհրան Մնացականյան,
Պաշտպաններ` Արման Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Վասպուրակ Մինասյան,
Կիսապաշտպաններ` Դավիթ Զաքարյան, Ռոբերտ Հակոբյան, Արթուր Յուսպաշյան, Գոռ Մալաքյան, Հովհաննես Պողոսյան, Նարեկ Ասլանյան, Գագիկ Պողոսյան, Սևակ Փարսադանյան, Կամո Հովհաննիսյան, Աշոտ Սարդարյան, Ղուկաս Պողոսյան, Աղվան Պապիկյան,
Հարձակվողներ` Վարդան Բակալյան, Կարեն Եսայան, Ռազմիկ Հակոբյան, Վիուլեն Այվազյան, Սարգիս Բալոյան, Գեղամ Թումբարյան:
Այս հավաքի ընթացքում, որը կտևի մինչև փետրվարի 5-ը <Փյունիկը> նախատեսում է 2ստուգողական հանդիպում անցկացնել:Հայաստանի գավաթակրի հաջորդ հավաքը, որը  փետրվարի 10-24-ն է կայանալու,  նույնպես Թուրքիայում՝ Անթալիայում է լինելու: 


2014 Armenian Soccer

Read more...

Փյունիկն առաջին մարզումներն է անցկացնում Անթալիայում

Friday, 24 January 2014 18:58

Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ գավաթակիր Երևանի <Փյունիկը> Սարգիս Հովսեփյանի ղեկավարությամբ երեկ մեկնեց Թուրքիա 2շաբաթյա ուսումնամարզական հավաքի:  Ինչպես տեղեկացնում են   ակումբի մամուլի ծառայությունից,    <Փյունիկի> ի ֆուտբոլիստներն երեկ  արդեն Անթալիայում առաջին մարզումն են  անցկացրել:
Թիմը մարզվում է ըստ նախատեսված ծրագրի: Վնասվածքի պատճառով Ղուկաս Պողոսյանն ու Սարգիս Բալոյանն առայժմ  մարզվում են անհատական ծրագրով:
Այսօր նախատեսված է արդեն <Փյունիկի>  երկու մարզում:
Այս հավաքի ընթացքում, որը կտևի մինչև փետրվարի 5-ը <Փյունիկը> նախատեսում է 2ստուգողական հանդիպում անցկացնել:ՀՀ  գավաթակրի հաջորդ հավաքը, որը  փետրվարի 10-24-ն է կայանալու,  նույնպես Թուրքիայում՝ Անթալիայում է լինելու:


2014 Armenian Soccer

Read more...

Սարգիս Հովսեփյան. «Գիշերը նույնիսկ չեմ կարողացել քնել»

Sunday, 02 March 2014 14:12

Ինչպես հայտնում են ՀՀ գավթակիր Երևանի «Փյունիկի» մամուլի  քարտուղարությունից,  ակումբի  նորնաշանակ  գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն այդ պաշտոնում իր առաջին պաշտոնական խաղից հետո  այսպես է մեկնաբանել ՀՀ փոխչեմպոին  «Միկայի» նկատմամբ 4:0 հաշվով տարած  հաղթանակը.
«Տղաները բոլոր հանձնարարականները շատ լավ կատարեցին: Դրա համար էլ կարծում եմ խաղի արդյունքն այսպիսին ստացվեց: Ցանկացած արդյունք անկանխատեսելի է, ուրախ եմ, որ այսպիսի գոլառատ հանդիպում ստացվեց, իսկ տղաներն էլ վստահություն ձեռք բերեցին այս հաղթանակով:
Ոչ ոքի չեմ կարող առանձնացնել, բոլորն էլ լավ դրսևորեցին իրենց, ընդհուպ փոխարինման դուրս եկածները՝ արագություն հաղորդեցին, գոլային պահեր ստեղծեցին ու գոլ խփեցին:
Սարգիս Բալոյանի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ: Խաղից առաջ մի քիչ վատ էր զգում իրեն, որոշեցինք, որ կմասնակցի առաջին խաղակեսին: Շատ լավ հանդես եկավ: Ես ուրախ եմ, որ նման կամային հատկություններ ունի և այդպիսի վատ վիճակում դուրս եկավ ու օգնեց թիմին հաղթել:
Ինչ վերաբերում է 11 մետրանոցին, դա շուտվանից էր որոշված: Եղել են խաղեր, երբ Տարոնը շատ լավ է իրացրել: Այդպես ստացվում է ֆուտբոլում: Ինձ մոտ էլ է եղել շատ-շատ 11 մետրանոցներ եմ խփել, եղել է նաև, որ չի ստացվել: Կարծում եմ՝ դա ոչինչ չի որոշում, Տարոնը շատ լավ խաղաց այսօր:
Առաջին պաշտոնական հանդիպումս էր որպես մարզիչ, իհարկե անհանգստություն կար: Գիշերը նույնիսկ չէի քնել: Երբ ֆուտբոլիստ ես, ամեն ինչ ավելի հեշտ է, իսկ երբ մարզիչ ես, քո փոխարեն ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ խաղադաշտում: Շնորհակալ եմ տղաներին, որ նրանք այսօր կատարեցին ամենն այնպես, ինչպես իրենց ասել էինք»:



2014 Armenian Soccer

Read more...

Սարգիս Հովսեփյան. «Չի կարելի արդարացնել պարտությունը»

Sunday, 13 April 2014 14:09

ՀՀ բարձրագույն խմբի 21-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղից հետո,որն ավարտվեց հյուրերի հաղթանակով (0:1), «Փյունիկի» գլխավոր  մարզիչ Սարգիս Հովսեփյանը հետխաղյա մամուլի ասուլիսում, նշեց,որ խաղասկզբում բաց թողած անանակալ գոլըւ խառնեց իրենց խաղաքաչտերը .
«Խաղը վատ սկսեցինք, որովհետև շուտ գոլ բաց թողեցինք: Հանդիպումը շատ դժվար ստացվեց, որովհետև հիմնականում պատանիներով համալված  այսպիսի թիմի համար դժվար էր խաղը վերադարձնել մեր ուզած հունին:
Դարպասապահը սխալ թույլ տվեց, սակայն պետք չէ նրան մեղադրել, նա դեռ երիտասարդ է և իր սխալների վրա է սովորում:
Սարգիս Բալոյանը վատ խաղ ցուցադրեց: Եթե հարձակվողը վտանգավոր պահեր չի ստեղծում, վտանգավոր փոխանցումներ չի կատարում, միանշանակ նա վատ է խաղացել:
Աշոտ Սարդարյանի փոխարինումը կապված էր նրա հետ, որ չէր կատարում մեր առաջադրանքները: Նրա սխալ փոխանցման արդյունքում գնդակը հայտնվեց հակառակորդի մոտ և հակագրոհի առիթ հանդիսացավ:
Որոշ ֆուտբոլիստների սխալների պատճառով արդեն երկրորդ խաղն է, որ պարտվում ենք: Նորից եմ կրկնում, պետք չէ նրանց մեղադրել, նրանք դեռ երիտասարդ են: Սակայն չի կարելի արդարացնել պարտությունը: Մենք վատ խաղացինք և պետք է աշխատենք սխալները ուղղելու համար»:

2014 Armenian Soccer

Read more...

Սարգիս Հովսեփյան. «Ուրախ եմ, որ նման փոխարինողներ ունենք»

Wednesday, 16 April 2014 18:21

Երեկ ,ՀՀ գավաթի  խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում 2:0հաշվով  «Միկայի» նկատմամբ տոնած հաղթանակից ու եզրփակիչ փուլ մտելուց հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը  գոհեր իր սաների ելույթիցց ,և հայընեց ,որ հատկապեոս ուրախ է թր նամ,ն փոխարինողներ ունեն.
՝ «Խաղը մեր թիմի համար դժվար սկսվեց, սակայն տղաները հունի մեջ մտան և գտան իրենց խաղը: Ինչպես տեսանք, մեր փոխարինող ֆուտբոլիստները մտան դաշտ և գերազանց խաղացին: Ուրախ եմ, որ նման փոխարինողներ ունենք:
Արդյունքը գոհացրեց մեզ, քանի որ մեզ պետք էր եզրափակիչ փուլ դուրս գալ և արեցինք դա: Ինձ համար միևնույն է, թե եզրափակչում ում հետ կհանդիպենք: Որ թիմն էլ լինի, շատ դժվար հանդիպում է սպասվում: Ցանկացած թիմ եզրափակչում կպայքարի մինչև վերջ:
Վարդան Բակալյանի փոխարինումը կապված էր իրեն տրված որոշ առաջադրանքներ չկատարելու հետ: Երևի կար նաև հոգնածություն, այդ պատճառով որոշեցինք դաշտ դուրս բերել ավելի թարմ ֆուտբոլիստի, ով շատ լավ մտավ խաղի մեջ, չափազանց գոհ եմ նրա խաղից:
Ինչ վերաբերում է Վիուլեն Այվազյանին, նա չարդարացրեց մեր սպասելիքները, բայց դա չի նշանակում, որ նա լավ ֆուտբոլիստ չէ: Ուղղակի նրա խաղը մեզ մոտ չէր ստացվում: Միգուցե մեկ ուրիշ ակումբում նա կարողանա իր խաղը ցույց տալ»:


2014 Armenian Soccer

Read more...

Սարգիս Հովսեփյան. «Պատանիներն այսքանը կարողացան անել»

Monday, 12 May 2014 18:49


Երեկ ,ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի  սեփական հարկի տակ  «Բանանցից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը  հետխաղայա մամուլի  ասուլիսի ժամանակ  այսպիսի գնահատական տվեց իր սաների ելույթին.
«Խաղը լավ չսկսեցինք: Այս անգամ նորից փորձարկեցինք մեր պատանի ֆուտբոլիստներին, մեկ անգամ ևս համոզվեցինք, որ նրանք ապագա ունեն:
Մենք արդեն պատրաստվում ենք հաջորդ առաջնությանը: Այդ պատճառով հիմնական կազմի տղաներին հանգստանալու և վնասվածքներից բուժվելու հնարավորություն տվեցի:
Ես հանդերձարանում էլ տղաներին հաղթելու կոչ էի անում, բայց պատանիներն այդքանը կարողացան անել: Ալբերտ Օհանյանը հոյակապ խաղ անցկացրեց, սեյվեր արեց, հատուկ շնորհակալություն նրան»:


2014 Armenian Soccer

Read more...
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  8 
  •  9 
  •  10 
  •  Next 
  •  End 
  • »
Page 2 of 18

National Teams

  • Nations League 2018-19
  • WC 2018
  • Euro 2016
  • WC 2014
  • Euro 2012
  • WC 2010
  • Euro 2008
  • WC 2006
  • Euro 2004
  • WC 2002
  • Euro 2000
  • WC 1998
  • Friendlies
  • U-21
  • U-19 / U-19W
  • U-18
  • U-17
  • U-16
  • U-15
  • U-14

Partners

Clubs

  • Premier League 2019-20
  • Premier League 2018-19
  • Premier League 2017-18
  • Premier League 2016-17
  • Premier League 2015-16
  • Premier League 2014-15
  • Premier League 2013-14
  • Premier League 2012-13
  • Premier League 2011
  • Premier League 2010
  • Premier League 2009
  • Premier League 2008
  • Premier League 2007
  • Premier League 2006
  • First League 2019-20
  • First League 2012-13
  • National Cup
  • Euro Cups
  • Friendlies

 

Players

  • Armenians Abroad 2019
  • Armenians Abroad 2018
  • Armenians Abroad 2017
  • Armenians Abroad 2016
  • Armenians Abroad 2015
  • Armenians Abroad 2014
  • Armenians Abroad 2013
  • Armenians Abroad 2012
  • Armenians Abroad 2011
  • Armenians Abroad 2010
  • Armenians Abroad 2009
  • Armenians Abroad 2008
  • Armenians Abroad 2007
  • Armenians Abroad 2006

 

Specials

  • USSR Heroes
  • Full Games
  • Compilations
  • Interviews
  • Photo Archive
  • Livescore
  • Links
  • Other Sports
  • Fan Videos
  • Academy

 

 

User Links

  • Home
  • Contact
  • Merchandising
  • News Archive

 

Social Sharing

  • Twitter
  • Facebook
  • Digg this
  • Reddit

 

Copyright © 2005 - 2019 ARMENIAN-SOCCER.com. All Rights Reserved.