Rate this item
(0 votes)

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը կրեց 3-րդ անընդմեջ պարտությունը

Հայաստան - Շոտլանդիա

ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցեց Շոտլանդիայի ընտրանու հետ։

 

Մեր ընտրանին զիջեց մրցակցին 1:4 հաշվով։

 

Հայաստանի հավաքականի միակ գոլը խաղի 7-րդ րոպեին խփեց Վահան Բիչախչյանն, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտից հեռացվեց Արման Հովհաննիսյանը և մեր ընտրանին մնաց 10 ֆուտբոլիստով։

Արդեն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեում էլ կարմիր քարտ ստացավ Կամո Հովհաննիսյանը և մեր հավաքականը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով։

 

Այս հանդիպումից հետո մեր ազգային թիմը 3 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում։

 

Շոտլանդիայի հավաքականը 6 միավորով 2-րդ տեղում է և մեկ խաղ էլ պակաս է անցկացրել։

 

©2022 Armenian Soccer

back to top