Rate this item
(0 votes)

Ժերար Մորենոն՝ Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Europa league player of the season

«Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն ճանաչվել է UEFA-ի Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտարարվեց օգոստոսի 27-ին՝ Եվրոպայի լիգայի 2021/22 մրցաշրջանի խմբային փուլի՝ Ստամբուլում կայացած վիճակահանության ժամանակ:

29-ամյա ֆուտբոլիստը Europa league player of the season 2020/21 մրցանակի համար ճանապարհին շրջանցեց «Մանչեսթր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Բրունո Ֆերնանդեշին ու Էդինսոն Կավանիին:

Իսպանիայի առաջնության վերջին 2 մրցաշրջանների լավագույն ռմբարկուն Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում 7 գոլի հեղինակ է դարձել ու 5 գոլային փոխանցում արել 12 խաղում, ինչով էլ օգնել է «Վիլյառեալին»՝ հաղթել մրցաշարում:

 

Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի TOP-10 ֆուտբոլիստները

1 Ժերար Մորենո, «Վիլյառեալ»՝ 289 միավոր

2 Բրունո Ֆերնանդեշ, «Մանչեսթր Յունայթեդ»՝ 160 միավոր

3 Էդինսոն Կավանի, «Մանչեսթր Յունայթեդ»՝ 44 միավոր

4 Պոլ Պոգբա, «Մանչեսթր Յունայթեդ»՝ 36 միավոր

5 Պաու Տորես, «Վիլյառեալ»՝ 34 միավոր

6 Ռաուլ Ալբիոլ, «Վիլյառեալ»՝ 19 միվվոր

7 Դանի Պարեխո, «Վիլյառեալ»՝ 18 միավոր

8 Լեոնարդո Սպինացցոլա, «Ռոմա»՝ 14 միավոր

9 Էտյեն Կապու, «Վիլյառեալ»՝ 8 միավոր

= Նիկոլյա Պեպե, «Արսենալ»՝ 8 միավոր

 

Images: UEFA

 

©2021 Armenian Soccer

back to top