Rate this item
(0 votes)

Հուշարձանների ու խաղադաշտերի բացում՝ «Ուրարտուում»

FC Urartu

 

Օրերս «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում բացվեցին լեգենդար ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանի, Արկադի Անդրիասյանի արձանները, ինչպես նաև դպրոցի հիմնադիր-տնօրեն Էդուարդ Գրիգորյանի և Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի կիսանդրիները։

FC Urartu

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը՝ միջոցառման ընթացքում կաացավ նաև երկու նոր մարզադաշտերի բացման արարողությունը։

Հուշարձանների բացման արարողությանը ներկա էին մեծ թվով հյուրերը։ «Արարատ-73» լեգենդար թիմի ֆուտբոլիստներ՝ Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը նույնպես ներկա էին այս միջոցառմանը։ «Ուրարտում» էին նաև ՀՖՖ ղեկավար կազմը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և պատվարժան այլ հյուրեր։

FC Urartu

 

FC Urartu

 

FC Urartu

 

FC Urartu

 

FC Urartu

Միջոցառումների շարքը սկսվեց «Ուրարտուի» պատմության մեջ հետք թողած մարդկանց մասին ֆիլմի կինոդիտմամբ։

Այնուհետև ելույթով հանդես եկավ ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը, «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն և դպրոցի հիմնադիր-տնօրեն Էդուարդ Գրիգորյանի որդին՝ Արմեն Գրիգորյանը, որն իր ելույթի վերջում Էդուարդ Գրիգորյանի անձնական արխիվից խորհրդանշական նվերներ հանձնեց ակումբի, որպես թանգարանային նմուշ։

Այնուհետև կայացավ արձանների բացման հանդիսավոր արարողությունը, որի ավարտից հետո ելույթով հանդես եկան ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, իսկ ավարտական ելույթն ունեցավ ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը։

 

FC Urartu

 

FC Urartu

 

FC Urartu

Միջոցառման վերջում կայացավ նաև արհեստակական երկու խոտածածկով խաղադաշտերի բացման հանդիսավոր արարողությունը։

Related Video

FC Urartu FC Urartu
back to top