Rate this item
(0 votes)

Նիգերիայի ու Հայաստանի չեմպիոնը՝ «Նորավանքում»

Sunday Umaru

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքը» հերթական տրանսֆերի մասին է հայտարարել:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «Նորավանք» սպորտային ակումբը պայմանագիր կնքեց «Լոռի» և «Ալաշկերտ» ՖԱ-ների նախկին ֆուտբոլիստ Սանդեյ Ումարուի հետ:

Սանդեյ Ումարուն «Պլատեու Յունայթեդ» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների կազմում մեկական անգամ դարձել է Նիգերիայի և Հայաստանի չեմպիոն։

Բարի գալուստ «Նորավանք» մեծ ընտանիք, Սանդեյ»,-ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում:

 

©2021 Armenian Soccer

back to top