Rate this item
(0 votes)

ՀՊԼ. «Արարատը» միավորներ կորցրեց «Նորավանքի» հետ խաղում

VBET APL

 

Նոյեմբերի 18-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան շարունակվեց 14-րդ տուրի 1 հանդիպումով: «Նորավանքը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»: Չնայած հյուրերի՝ բավական արագ խփած գնդակին (11-րդ րոպեին աչքի ընկավ Դեբլեն)՝ երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերի կազմում պատասխան գոլ խփեց Մուստաֆինը։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Տուրի վերջին 2 հանդիպումները կկայանան վաղը՝ նոյեմբերի 19-ին:  «Վանը» կընդունի «Փյունիկին», իսկ «Նոան»՝ «Արարատ-Արմենիային»:

 

«Նորավանք» - «Արարատ» 1։1 (0:1)

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

Գոլերը՝ Իգոր Զոնիչ, 67 («Նորավանք»), Սերժ Դեբլե, 11 («Արարատ»)

 

©2021 Armenian Soccer

back to top