Rate this item
(0 votes)

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Մոուրինյոյին

Henrikh Mkhitaryan

Իտալական A-սերիայի 13-րդ տուրում «Ռոման» 2:0 հաշվով հաղթանակ է տոնել «Ջենոայի» նկատմամբ: Խաղից հետո «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել թիմին, ինչպես նաև՝ մեկնաբանել է խաղում դուբլի հեղինակ դարձած 18-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանի խաղը։

«Շնորհակալություն Մոուրինյուին գովեստի խոսքերի համար և շնորհակակություն իմ թիմակիցներին, քանի որ այսօր այն թիմ էր խաղում, որը պայքարում է և ցանկանում է հաղթել: Առաջին խաղակեսում մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, իսկ երկրորդ խաղակեսում, բարեբախտաբար, բարելավվեցինք մեր խաղը ու վերջում գոլ խփեցինք

Նախորդ խաղերում այդքան էլ հաջող հանդես չեկանք, բայց մրցաշրջանի կարևորագույն հատվածը դեռ առջևում է։ Նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիրն է։

Ֆելիքսը հրաշալի խաղաց, նա պետք է «գլուխը չկորցնի», դեռ 18 տարեկան է եւ պետք է սովորի շատ աշխատել։ Նա 2 գոլ խփեց, բայց նաեւ օգնեց թիմին»,- ասել է Մխիթարյանը:

Նշենք, որ խաղից հետո հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել էր, որ Մխիթարյանն իր հրաշալի խաղով հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր։

 

 

©2021 Armenian Soccer

 

back to top