Rate this item
(0 votes)

Ժոաո Գիլերմե Կարվալյո. «Երազում եմ Աշխարհի առաջնությունում խաղալու մասին»

 

2021 թ. սեպտեմբերին բրազիլացի տաղանդավոր խաղացող Ժոաո Գիլերմե Կարվալյոն իր նորամուտը նշեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում՝ մասնակցելով Մոլդովայի դեմ ընկերական 2 հանդիպումներին: Այս տարի Ժոաոն էլ ավելի հեռու գնացող նպատակներ ունի:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Ժոաոն պատմել է իր մասին, խոսել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում իր նպատակների և աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկության մասին:

«Ես Ժոաո Գիլերմե Կարվալյոն եմ: Ծնվել եմ Բրազիլիայի Լոնդրինա քաղաքում՝ 1997 թվականի մայիսի 2-ին։ Առաջին ակումբս «Կոլեժիո Լոնդինենսեն» էր, հետո խաղացել եմ բրազիլական «Կորինտիանսում» և «Ժարագուայում», իսկ այժմ խաղում եմ Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկի՝ «Գազպրոմ-Յուգրա»-ի կազմում։ Խաղում եմ աջ «ալա»-ի (վինգեր) դիրքում։

Հայաստանի հետ կապված՝ իմացել եմ միայն «Լեո» ակումբի մասին, որը մասնակցում էր ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը և որտեղ խաղում էին իմ բրազիլացի ընկերները։

Սկսեցի ավելի լավ ճանաչել Հայաստանի հավաքականը, երբ տեղափոխվեցի Եվրոպա։ Ունենք օրեցօր աճող թիմ, որը ցանկանում է անել ամեն ինչ՝ հասնելու մեծ հաջողությունների։

Մենք ցանկանում ենք հաղթահարել որակավորման փուլը։ Ես երազում եմ Աշխարհի առաջնության մասնակցելու մասին: Այս պահից սկսած՝ անելու ենք առավելագույնը՝ մեր երազանքին հասնելու համար համար։

 

©2022 Armenian Soccer

back to top