Rate this item
(0 votes)

ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

FFA

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։

ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում:

ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մրցավարական դպրոցի This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը, որի համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության ժամկետներն են 21․12․2021-31․01․2022:

Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։ Դասընթացների տևողությունը 1 տարի է։

Անցկացման վայրը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ:

 

©2022 Armenian Soccer

back to top