Rate this item
(0 votes)

ՀՖՖ նախագահը հարցազրույց է տվել Marca-ին

Marca

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել իսպանական հեղինակավոր Marca պարբերականին։

Պարբերականն իր ներածականում նշել է, որ ֆուտբոլը Հայաստանում վերջին տարիներին լուրջ աճ է գրանցել, իսկ 2020թ-ին Խոակին Կապառոսի գալուստը Հայաստանի ազգային հավաքական, որոշակիորեն ձգել է ազգային թիմին, որը հաղթեց Ազգերի լիգայի իր խմբում ու մոտ էր ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ դուրս գալուն:

Ըստ պարբերականի՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Մարկայի» խմբագրություն է այցելել ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի, գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի, ինչպես նաև՝ Խավի Մինյանոյի ու Պաբլո Լյանեսի հետ:

«Մեր ենթակառուցվածքներում կարևոր փոփոխություններ ենք կատարել և ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ազգերի Լիգայում և ԱԱ ընտրական փուլում մեր ելույթների շնորհիվ ապագայի համար շատ մեծ փորձ ձեռք բերեցինք։ Բացի դա շատ կարևոր քայլեր ենք կատարել ֆուտզալում և կանանց ֆուտբոլում։

Մեր նպատակն է` նվաճել ԵՎՐՈ 2024-ի ուղեգիր։ Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է։ Հայաստանի նման փոքր երկրի համար դժվար է լինելու այդ նպատակն իրագործել, սակայն մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Խոակին Կապառոսը կարողացավ փոխել հավաքականի մենթալիտետը։ Նա մեզ միացավ բավականին դժվար ժամանակահատվածում։

Չնայած այն հանգամանքին` որ ընկերական խաղեր անցկացնելու հնարավորություն չունեինք, նա հավաքականին դուրս բերեց Ազգերի Լիգայի B դիվիզիոն,- նշել է Մելիքբեկյանը։

ՀՖՖ նախագահը նաև կարևորել է Վարազդատ Հարոյանի՝ «Կադիսում» ու մասնավորապես Լա-Լիգայում հանդես գալու փաստը՝ նշելով, որ նախկինում հիմնականում մեր հարձակվողական ոճի  ֆուտբոլիստներն էին դրսում հանդես գալիս, մինչդեռ Հարոյանը պաշտպան է: Անդրադարձ է կատարվել նաև Կապառոսի հետ պայմանագիր կնքելուն՝ նշելով, որ ճիշտ ընտրություն է կատարել:

 

©2022 Armenian Soccer

back to top