Rate this item
(0 votes)

Արթուր Սահակյանը կմասնակցի UEFA-ի ակադեմիայի CFM սեմինար-դասընթացներին

Artur Sahakyan

 

Երևանի «Նոայի» գործադիր տնօրեն, ՀՖՖ գործկոմի անդամ Արթուր Սահակյանը մասնակցելու է UEFA-ի ակադեմիայի Certificate of Football Management սեմինար-դասընթացներին:

Այս մասին տեղեկացրել է Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Սեպտեմբեր ամսին ՀՖՖ օժանդակությամբ դիմել էի UEFA՝ UEFA-ի ակադեմիայում ընդունելության համար, մասնավորապես CFM (Certificate of Football Management)-ին մասնակցելու համար։

Ուրախ եմ տեղեկացնել ձեզ , որ ՈՒԵՖԱ-ն մեծաքանակ հայտերի միջից 3 ամիս անց հաստատեց իմ ընդունելությունն ու այս տարվանից (2022-2023թթ ներառյալ) մասնակցելու եմ սեմինար- դասընթացներին, որը կարծում եմ մեծ առաջընթաց կլինի իմ մասնագիտական կյանքում։

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ ղեկավարությանը, ովքեր չմերժեցին խնդրանքս և մեծ օժանդակություն ցուցաբերեցին այս գործում»,-գրել է Սահակյանը։

 

©2022 Armenian Soccer

back to top