Rate this item
(0 votes)

Լևոն Պաչաջյանը՝ «Լինչոպինգ Սիթիի» ակադեմիայի U19 թիմի գլխավոր մարզիչ

Levon Pachajyan

 

Բոլորովին վերջերս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Սակայն ֆուտբոլիսց Պաչաջյանը չի հեռանում: Արդեն այսօրվանից նրա կյանքում նոր փուլ է սկսվում. Պաչաջյանը գլխավորելու է «Լինչոպինգ Սիթիի» ակադեմիայի U19 թիմը.

«Լևոնը ողջ տարվա ընթացքում ցույց տվեց, որ պատրաստ է մաշտաբային մարտահրավերներին ու լուրջ խնդիրներին: Նա առաջնորդ է՝ իսկական ամբիցիաներով, ու կարծում եմ, որ առջևում նրան սպասում է հիանալի մարզչական ապագա»,-ասում է ակումբի տնօրեն Տուրե Էլիասսոնը:

Անձամբ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվանից սկսվում է նոր էտապ: Անելու եմ հնարավորինս , որպես մարզիչ հաջողելու համար: Գնացինք!»...

 

©2022 Armenian Soccer

back to top