Rate this item
(0 votes)

Էրիկ Վարդանյանն ու Արամ Քոչարյանը հեռացել են «Փյունիկից»

Vardanyan Kocharyan

 

«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել են կիսապաշտպաններ Էրիկ Վարդանյանը և Արամ Քոչարյանը: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ ավարտվել է Էրիկ Վարդանյանի վարձակալության ժամկետը, իսկ Արամ Քոչարյանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։

Էրիկ Վարդանյանն ամռանն էր «Սոչիից» տեղափոխվել «Փյունիկ» և թիմում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով: 23-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի աշնանային հատվածում «Փյունիկի» կազմում անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Արամ Քոչարյանը «Փյունիկին» էր միացել 2021թ.-ի հունիսին: 25-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Էրիկ Վարդանյանին և Արամ Քոչարյանին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

 

©2022 Armenian Soccer

back to top