Rate this item
(0 votes)

Տիգրան Առաքելյանը՝ «Ուրարտու-2»-ի նոր գլխավոր մարզիչ

Tigran Arakelyan

 

«Ուրարտու-2» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Տիգրան Առաքելյանը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն երեկ կայացած ժողովի ընթացքում «Ուրարտու-2»-ի անձնակազմին ներկայացրել է արդեն ծանոթ, բայց նոր կարգավիճակ ստացած մարզչին։

Հավելենք, որ Առաքելյանը «Ուրարտու»-ում է 2011 թվականից։ Այս ընթացքում նա մարզչական գործունեություն է ծավալել ակումբի ակադեմիայում, եղել է «Բանանց-3»-ի գլխավոր մարզիչը, աշխատել է նաև «Ուրարտուի» գլխավոր և երկրորդ թիմերում։

Համալրում է ստացել նաև թիմի մարզչական շտաբը։ Կարեն Խաչատրյանի և Ալբերտ Օհանյանի հետ միասին Առաքելյանին կօգնի «Ուրարտու-05» թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Հակոբ Քելեմյանը։

«Ուրախ եմ, որ ինձ վստահվեց «Ուրարտու-2»-ը գլխավորելու այս պատասխանատու աշխատանքը։ Մեր նպատակն է բարձրակարգ ֆուտբոլիստներ պատրաստել հետագայում գլխավոր թիմում ընդգրկվելու համար։ Մեծ աշխատանք է անհրաժեշտ, ինչը պետք է անենք մեր ամբողջ թիմով, հուսով եմ՝ կհասնենք ցանկալիին», – ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Առաքելյանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է մասնագետին նոր պաշտոնի կապակցությամբ և մաղթում հաջող ու արդյունավետ աշխատանք։

 

©2022 Armenian Soccer

back to top