Rate this item
(0 votes)

Վահան Բիչախչյան. ««Պոգոնում» առաջին օրերս ֆանտաստիկ են»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն օրերս «Ժիլինայից» տեղափոխվեց լեհական «Պոգոն»: Երիտասարդ ֆուտբոլիստն առաջին հարցազրույցն է տվել լեհական ակումբի պաշտոնական կայքին։

««Պոգոնում» առաջին օրերս ֆանտաստիկ են։

Ակումբի անձնակազմն ու խաղացողներն ինձ իսկապես ջերմ ընդունեցին, ինչի շնորհիվ առաջին իսկ օրվանից ինձ այս թիմի մասնիկը զգացի»,- ասել է հայ ֆուտբոլիստը։ Նա նաև խոսել է Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքից․

«Հիանալի պայմաններ են Թուրքիայում։ Հանգրվանել ենք պրոֆեսիոնալ հյուրանոցում, որը բարձր ստանդարտներ ունի։ Սա այն է, ինչ մեզ պետք է հիմա։ Տասը օր ունենք առջևում քրտնաջան աշխատելու համար, որի ընթացքում նաև 3 խաղ ենք անցկացնելու։ Ուրախ եմ, որ միացել եմ այս թիմին։ Այստեղ բոլորը պրոֆեսիոնալ են ու գիտեն՝ ինչ են ուզում։ Մենք նաև մեծ աջակցություն ենք ստանում անձնակազմի բոլոր անդամներից, որոնք միշտ պատրաստ են օգնել։

Երբ ես հանդես էի գալիս «Ժիլինայում», միշտ Դուբայում էինք անցկացնում ուսումնամարզական հավաքները։ Միայն մեկ անգամ էի եղել Թուրքիայում, երբ դեռ «Շիրակում» էի խաղում։ Բայց դա կարևոր չէ, որովհետև երկու տեղում էլ պայմանները նույնն են»։

©2022 Armenian Soccer

 

back to top